Հովիկ Աբրահամյանի տունը ձեր սրտո՞վ է. ԱԺ–ում իրավիճակը լարվեց (video)
Դուք, վստահ եմ, դեռ շատ կլսեք մարդկանց, որոնք սովորաբար սիրում են իրենց ձեռքերը տաքացնել ուրիշների թափած արյան վրա: Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ-ում իր ելույթում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ դիմելով դահլիճում ներկա աշակերտներին:
«Դուք վստահաբար շատ կլսեք մարդկանց, որոնք քարկոծում են խաղաղությունը, բայց դրա հետ մեկտեղ հարստացել են բանակի հաշվին: Դուք շատ կլսեք մարդկանց, որոնք փաստաբաններն են իրենց այն շեֆերի, որոնք ծակ գրպաններով եկել են Երեւան, բայց հիմա դոլարային միլորնատերեր ու միլիարդատերեր են:
Տիկին Կրպեյան, դատում ենք, եթե չեք նկատել, շատ ենք դատում, օրական 4-5 հայցադիմում է գնում դատարան ձեր թիմակիցների ապօրինի գույքի հետ կապված:
Պարոն Արծվիկ Մինասյան, խնդրում եմ նկարագրեք, դուք նախարար եք եղել, ձեր վարչապետը եղել է Հովիկ Աբրահամյանը, ո՞նց կգնահատեք Հովիկ Աբրահամյանի տունը, ձեր ճաշակո՞վ է»,-ասաց նա:
Նրա այս խոսքերից հետո «Հայաստան» խմբակցության պատգամավորները սկսեցին տեղից ինչ-որ բաներ բղավել:
Ի պատասխան նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Նազարյանին եւ Ասպրամ Կրպեյանին զրկեց այս նիստին ելույթ ունենալու իրավունքից:
«Խնդրում եմ տեղից այլեւս չխոսել, հարգանք ունենալ թե երեխաների, թե խորհրդարանի, թե մեր ժողովրդի նկատմամբ: Ոնց որ չեք ընկալում իմ խոաքրեը, նորից եմ կրկնում, եթե ընկալում եք, խնդրում եմ լռություն ապահովել դահլիճում եւ լսել զեկուցողին: Բան ունեք ասելու, էդտեղ ձեր մոտ կոճկ կա, սեղմում եք, գրանցվում եք, գալիս եք էստեղ խոսում եք: Խնդրում եմ հմբերատար լիներ եւ ձեր օրինակով օրինակ ծառայել դպրոցականներին, որոնք այսօր դահլիճում են: Դա ձեզ էլ է վերաբերում, տիկին Կրպեյան»,-ասաց Արշակյանը:
Վահագն Ալեքսանյանը շարունակեց. «Պարոն Նազարյան, ասում եք՝ հիմա ո՞ւմ է պատկանում այդ տունը: Որքանով ես եմ տեղյակ, պատկանում է մի մարդու, որը երբեք քաղաքական պաշտոն չի զբաղեցրել, ոչ վարչապետ է եղել, ոչ նախարար: Էդքանը հերիք է:
Սիրելի աշակերտներ, ձեզ ասում են, որ իրենք արժանապատիվ խաղաղության կողմնակիցներ են: Այդ արժանապատիվ խաղաղության կողմնակիցները այստեղ այդպես խոսացել են, գնացել են դրսում, օրինակ, նույն «Ընդհանուր պետության» գղափարով խոստացել են, բանակցել են, որ Արցախի քաղաքացիները պետք է ստանան Ադրբեջանի անձնագրեր: Բայց հետո եկել այստեղ լրիվ հակառակն են ասել: Որ այսպես խոսում են խաղաղություն մուրալու մասին, փոխանակ բանակը զարգացնեն, փոխանակ զենք գնեն, իրենք են հարստացել: Ես խնրում եմ, ձեր կյանքի ցանկացած փուլում, երբ տեսեք, որ պետական պաշտոնյան հղփանում է այնքան, որ ոսկեզոծ պատերի մեջ է սկսում ապրել, արեք այն, ինչ պետք է անեք»: