Ալեն Սիմոնյանը սայթաքել է եւ վնասել արմունկը
Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սայթաքել է եւ վնասել արմունկը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը:
«ՀՀ ԱԺ նախագահի ինքնազգացողությունը նորմալ է։ Նա պարզապես սայթաքել և վնասել է արմունկը, գտնվում է բժիշկների հսկողության տակ»,-նշել է նա: