Մրգերի ու բանջարեղենի փող ունե՞ն, չե՞ն ուտում
Շատ տարիներ առաջ երկու հոգի թունդ վիճում են։ Մեկը մյուսին խիստ նսեմացնելու համար ասում է․
-Դու այն մարդն ես, ում հայրը սովից մեռավ։
Մյուսը հակադարձում է․
-Տո էշի տղա, հա՞ց կար, հայրս չկերա՞վ, մեռա՞վ։
Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը հայտարարել է, թե Հայաստանի բնակչության 9 տոկոսը օրվա ընթացքում ընդհանրապես չի օգտագործում միրգ և բանջարեղեն, իսկ 41 տոկոսն օգտագործումէ 1-2 չափաբաժին՝ սահմանված 5 –ի փոխարեն։ Արմեն Մուրադյանը չգիտի՞, որ իր նշած փաստերի պատճառը սոցիալական է, շատ ընտանիքներ հաց, վերմիշել, մակարոն դժվարությամբ են հայհայթում, էլ էլ ո՞ւր մնաց՝ ձմռանը միրգ ու բանջարեղեն։ Արմեն Մուրադյանը տեսե՞լ է, որ հիմա շուկայում ամենաճլորած խնձորի կիլոգրամի գինը 350 դրամ է, մնացած մրգերի ու բանջարեղենի գները նույնպես բարձր են։ Գյուղատնտեսական երկիր Հայաստանում վերացրել են գյուղատնտեսության նախարարությունը, գյուղատնտեսության ոլորտում պետական ապահովագրություն չկա, Հայաստանի պարենային անվտանգության ծրագիր գոյություն չունի, մեր շուկան հեղեղված է համեմատաբար էժան, սակայն նիտրատներով հարուստ, քաղցկեղածին թուրքական լոլիկով, վարունգով, ելակով ։
Ոսկան Սարգսյանի գրառումը