Այս փաստը ակնհայտորեն վկայում է
Հայաստանում նպատակաուղղված հակառուսական արշավ չկա: Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում:
Միրզոյանն ընդգծել է, որ տասնյակ հազարավոր ռուսաստանցիներ բավականին խաղաղ ու հարմարավետ ապրում են Հայաստանի տարածքում, վարում են իրենց բիզնեսը, աշխատանքն ու այս համատեքստում ոչ մի բողոք չի ստացվել։ Այս փաստը ակնհայտորեն վկայում է հակառուսական տրամադրությունների բացակայության մասին, նշել է նախարարը։