Երկրաշարժից հետո՝ հեղեղներ
Թուրքական Իսքենդերուն քաղաքի (Հաթայի նահանգ) փողոցները հայտնվել են ջրի տակ՝ երկրաշարժից հետո ծովի մակարդակի կտրուկ բարձրանալու հետեւանքով։ Այս մասին տեղեկացրել է Haber Turk-ը։
Ստամբուլի Չերաղփաշա համալսարանի երկրաբանական ինժեներիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հուսեյն Օզթյուրքը նշել է, որ Իսքենդերունում ափամերձ գիծը հեղեղվել է, այն առաջ է եկել 100-101 մետր։ Նրա թիմը ներկայում ուսումնասիրում է աղետի հետեւանքները։