Եղանակը Հայաստանում
Հանրապետության առանձին վայրերում մարտի 21-ին սպասվում են տեղումներ, տեղ-տեղ՝ մառախուղ։ Քամին՝ արեւմտյան, 2-5 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն առաջիկա 4 օրերին աստիճանաբար կբարձրանա 4-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում՝ 7-10 աստիճանով։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում հնարավոր է կարճատեւ անձրեւ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +4+6, վաղը ցերեկը՝ +14+16։