Ադրբեջանը հաստատել է 5 մարզիկների մասնակցությունը Երևանում կայանալիք ծանրամարտի առաջնությանը
Ադրբեջանը ներկայացրել է 5 մարզիկների, որոնք կմասնակցեն Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը։
Նրանց անունները հրապարակված են ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի կայքում: Օրեր առաջ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել էր, որ Ադրբեջանը հաստատել է մասնակցությունը, բայց դեռ վերջնական չէ:
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ ապրիլի 15-23-ը: