Ինձ մեկ է՝ պաշտոնի եմ, թե՝ չէ, պայքարելու եմ, Արցախը ոտքի հանեմ․ Ռուբեն Վարդանյան (video)

Հասարակական-քաղաքական գործիչ, «Մենք ենք մեր սարերը» գործակալության համահիմնադիր, Արցախի նախին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Ստեփանակերտում հանդիպում-զրույց է ունեցել արցախահայության մի խումբ ներկայացուցիչների հետ՝ խոսելով Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման իրավիճակում մարտահրավերների դիմակայման, Արցախի ապագայի, այն հայկական պահելու և հանուն այդ նպատակի պայքարելու կարևորության մասին:

Արցախի առջև ծառացած լուրջ մարտահրավերներին դիմակայելու համար Ռուբեն Վարդանյանը կարևոր է համարել հուսահատությունն ու ապատիան թոթափելը, նպատակի ու գաղափարախոսության սահմանումը, դրանց շուրջ համախմբումն ու ամենօրյա պայքարը հանուն ազատ, անկախ և հայկական Արցախի, որտեղ հայության հետագա սերունդները կարող են արժանապատիվ կյանք ունենալ: «Առանց գաղափարի, արժեքների, մեր ներքին միասնության զգացողության կարևորության՝ մենք չենք կարող հաղթահարել այդ դժվարությունները»,- ասել է նա:

Ռուբեն Վարդանյանը նշել է, որ 35 տարի առաջ շարժումն սկսած և զոհողությունների գնով հաջողությունների հասած մեր ժողովուրդն ունի այդ ներուժը. «Այն ժամանակ կար ոգևորություն, այն ժամանակ ղեկավարները նաև առաջնորդներ էին, որոնք չվախեցան և իրենց վրա վերցրին այդ մեծ պատասխանատվությունն ու գնացին առաջ։ Նրանք առաջին հերթին երիտասարդներն էին։ Ինձ անհանգստացնում է, որ այսօր հիասթափությունը բերել է նրան, որ մենք ոչ մեկին չենք վստահում»։

Ռուբեն Վարդանյանի խոսքով՝ մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ յուրաքանչյուրը պետք է ընտրություն կատարի և որոշում կայացնի:

«Սեպտեմբերի 2-ին ես եկել եմ այստեղ որպես զինվոր, որովհետև համարում եմ, որ այստեղ մենք ունենք նույնպիսի իրավիճակ, ինչպիսին ունեինք մոտ 100 տարի առաջ՝ Սարդարապատում: Բոլորս պետք է պատրաստ լինենք պայքարի և թույլ չտալու Արցախի կորուստը: Եվ ինձ համար արդեն կարևոր չէ՝ կունենամ ես պաշտոն, թե՝ ոչ, անգամ եթե միայնակ մնամ, միայնակ եմ պայքարելու այդ նպատակի համար: Բայց ես վստահ եմ, որ միայնակ չեմ, որ շատ են այն մարդիկ, որոնք ինձ նման են մտածում: Երբ այդ որոշումը կայացնում ես, այն մեծ ուժ է տալիս: Մեզնից յուրաքանչյուրն իր ներսում պետք է առերեսվի այդ որոշմանը: Դա դժվար որոշում է, հետդարձի հնարավորություն չի թողնում, և այդ որոշումից հետո միակ ճանապարհն առաջ գնալն է: Այդ ճանապարհին կարող են զոհողություններ լինել, բայց դա ավելի լավ է, քան կորցնել արժանապատվությունդ կամ հայրենիքդ»,- ընդգծել է նա:

Նա նշել է, որ ընտրել է պայքարի ուղին, ինչն անձամբ իր համար նշանակում է ամեն օր գործով, կապերով, հնարավորություններով, կարողություններով պայքարել Արցախի անկախության, մարդկանց միասնականության համար:

Խոսելով նպատակին հասնելու քայլերի մասին՝ Ռուբեն Վարդանյանը կարևոր է համարել վերադարձը իրական արժեքներին և վտանգավոր միֆերից ձերբազատումը. «Մենք դժվար ճանապարհ ունենք անցնելու: Հնարավոր է՝ մեր երեխաները ևս 35 տարի շարունակեն մեր պայքարը: Մենք պետք է պատրաստ լինենք ձերբազատվել միֆերից, թե ինչ-որ մեկը մեզ ինչ-որ բան է պարտք: Ոչ ոք մեզ ոչինչ պարտավոր չէ: Դա շատ կարևոր է հասկանալ, որովհետև մեզ մոտ ընդունված էր կարծել, թե ռուսները, ամերիկացիները կամ ֆրանսիացիները թույլ չեն տա, որ պատերազմ լինի: Այդ սխալ միֆերը խանգարում են»:

Նա նշել է, որ հանրությունը պետք է պատրաստ լինի պատասխանելու այն հարցերին, թե ինչպիսի պետություն, ինչպիսի հասարակություն ենք կառուցում, ովքեր են այն առաջնորդները, որոնք ի վիճակի են ապահովել այն բանաձևը, որտեղ առաջնորդվում են ոչ թե փողով և պաշտոնով, այլ արժեքներով և ազնվությամբ: «Ցանկացած դժվարություն հաղթահարելի է, եթե կա ճանապարհը միասնաբար անցնելու պատրաստակամություն: Ամեն ինչ հաղթահարելի է միասնությամբ»,- ասել է նա:

 

դիտվել է 314 անգամ
Լրահոս
Բա որ էդ թալինցու երեխուն մեկը վերցնի ու չոլերում բաց թողնի, էս ի՞նչ ես անում․ քաղաքացի (video) Էս ի՞նչ ես ասում արա՛, էս ու՞մ ես ֆռացնում․ Հրանտ Բագրատյան (video) Ալիևի տհաճ անակնկալը` ԱՄՆ-ին. Կմարսի՞ Վաշինգտոնը ապտակը Նիկոլին բան չունե՞ք անելու՝ իր հայհոյանքների, բռնության կոչերի համար․ Նաիրա Մելիքյան (video) Էրդողանն ասաց՝ Նիկոլն իմ շպիոնն ա, բայց… Վարդուհի Գևորգյան (video) Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին վերագրվող հանցանքների վաղեմության ժամկետները լրացել են Եվրադատարանը զգուշացնում է, որ Թուրքիային կհեռացնի անդամությունից Ջեյհուն Բայրամովը ԵՄ հատուկ ներկայացուցչին է ներկայացրել Հայաստանի հետ նախատեսված խաղաղության համաձայնագրի ներկա իրավիճակը Հիմա իմ Մարիամից կառնեմ որդուս կարոտը․ Ջրականում զոհված 19-ամյա զինվորի մայրը աղջնակ է ունեցել Վրաստանն ակնկալում է Եվրամիության թեկնածուի կարգավիճակ ստանալ մինչև տարեվերջ. Ղարիբաշվիլի Ընթանում է պատերազմում անհետ կորածների ծնողներին «փնթիներ» ասած ՔՊ-ական Սերոբ Սարգսյանի եւ լրագրող Լիա Սարգսյանի գործով դատական նիստը Ուկրաինան սկսել է հարձակումը. Պուտին Աղդամի ջրանցքում 17-ամյա ադրբեջանցի է խեղդվել Լուսավորիչ փողոցում հունիսի 8-ին ավտոմեքենան առանց խոչընդոտի երթևեկի ընթացքում է կտրուկ մանևրել և վթարվելով գլխիվայր շրջվել․ ՔԿ Լաչինի միջանցքում իրավիճակը շարունակում է մնալ բավականին լարված. Փաշինյանը `Պուտինին Եթե 2018 թվականի սեպտեմբերին հարցվածների 91.5 %-ից ավելին դրական էր վերաբերում Փաշինյանին, ապա հիմա այս ցուցանիշը կազմում է 18.8 % Արցախից վատ լուր ունեմ. Հրանտ Բագրատյան ՈՒկրաինական հարձակումն սկսվել է․ Պուտին Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Դևդորակի թունելը փակ կլինի․ Sputnik Արմենիա Ինչ է առաջարկել Պուտինը Փաշինյանին Իսրայելի վարչապետը հայտարարել է Իրանի միջուկային ծրագիրը զսպելու համար ուժ կիրառելու պատրաստակամության մասին Գայանե Մարտիրոսյանն իր «մեղք»-ն ընդունել է նիկոլական ռեժիմի շատ ուժեղ ճնշման տակ. Կարեն Վրթանեսյան Գարեգին Բ-ն իր պատգամը բերեց միաբանական համագումարի մասնակիցներին Կարելի է վստահ ասել, որ Ուկրաինայի հարձակումը սկսվել է․ Վլադիմիր Պուտին Շրջափակման ընթացքում Արցախի տնտեսությանը հասցվել է շուրջ 342 մլն դոլարի վնաս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 9-ին, ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Հունիսի 9-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է զոհվածի մայր Ելիզավետա Օհանջանյանը Հունիսի 9-ին, ժամը 17:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 9-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 9-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 9-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Հունիսի 8-ին, ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրաչ Բերբերյանը Հունիսի 8-ին, ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Հունիսի 8-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկազուն Ալվրցյանը Հունիսի 8-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Telegram-ում https://t.me/hayeli_am
Hayeli.am