Կոչ` մարզադաշտում գտնվող ֆուտբոլասերներին և մեր ֆուտբոլիստներին

Եվրո 2024 ընտրական փուլի Հայաստան-Թուրքիա խաղին ընդառաջ իրավիճակն ավելի է լարվում։ Ազգային արժանապատվության ու սպորտային մրցակցության իրար խառնված զգացումը թույլ չի տալիս անտարբեր մնալ։ Ավելացնեմ, որ այս ֆոնի վրա մտահոգիչ էին մեր հավաքականի մարզիչ Պետրակովի ասուլիսին հնչեցրած մտքերը։ Մինչ այժմ լռություն էի պահպանում՝ սպասելով, որ ՀՖՖ-ից գոնե մեկը կունենա արժանապատվություն ու կպատասխանի Լեոնիդ Բուրյակին, կարծում էի այդ պատասխանը կհնչի մարզիչի մամուլի ասուլիսին հենց մարզիչի շուրթերից, բայց ավաղ, ևս մեկ անգամ համոզվեցի, որ անարժանապատիվ, անբարո ոչնչությունները, ինչպիսիք ՀՖՖ ղեկավարներն ու նրանց շուրջը պոչերը թափահարելով պտտվող քութիկներն են, սովոր չեն պատասխանել միջազգային մակարդակով իրենց գործերին կոպտորեն միջամտողներին, իսկ ներսում կարող են առյուծ կտրել և ոհմակով հարձակվել իրենց քննադատող ցանկացածի վրա։ Որպեսզի Բուրյակին չթվա, որ իրեն իրավունք է վերապահված իր ցանկացած տոնով ու ամբարտավանությամբ միջամտել մեր ներքին հարցերին և Հայաստանում բոլորը ՀՖՖ ղեկավարության նման են՝ օտարի առջև կզող, թուլակամ, անինքնասեր, կպատասխանեմ ես. Պարոն Բուրյակ, անցյալում մեծ ֆուտբոլիստ լինելն ամենևին թույլ չի տալիս Ձեր երկար ու սուր քիթը խոթել մեր ներքին գործերի մեջ։ Առանց այդ էլ ձեր երկիրը բազմաթիվ լրջագույն խնդիրներ ունի և ճիշտ կլինի զբաղվեք ձեր սեփական խնդիրներով։ Մենք ի զորու ենք մեր խնդիրները լուծել առանց Ձեր մարազմատիկ մտքի գոհարների և կանենք այնպես, ինչպես մեզ է հարմար և բխում է մեր շահերից։
Որպես նախկին ֆուտբոլիստ կարող եմ փաստել, որ միշտ մեծ կարևորություն են ունեցել «Նևթչիի» դեմ խաղերը, ելնելով ազգային արժանապատվության նկատառումներից, այժմ էլ նույն կարևորությունն է ստացել մեր հավաքականի առաջիկա հանդիպումը նույն մտածողությամբ։ Սակայն ունենք մի իրողություն, երբ ազգային վեհ գաղափարներն ու արժանապատվությունն ուր, գործող դավաճանական, կոլաբորանտ իշխանական թիմի անդամ՝ Շահբազ Գուլիևի ու Դիլհամ Ասկերովի պաշտպան թրքամոլ ոչնչություն նիկողոսյանմելիքբեկյաններն ուր։ Չեմ զարմանա, որ այս թրքահաճո ոջիլները լռության րոպե նախաձեռնեն և փորձեն մեր ֆուտբոլիստներին սև թևկապներով խաղադաշտ դուրս բերել, պետք է չէ հերթական առիթն օգտագործել իրենց թրքահարճ լինելը թուրքերին և ողջ աշխարհին ցուցադրելու համար։
Ուղղակի կոչ կանեմ մարզադաշտում գտնվող մարզասերներին և մեր արժանապատիվ ֆուտբոլիստներին՝ չենթարկվել դավաճանական որևէ հերթական նախաձեռնության, որը կոտնահարի մեր ազգային արժանապատվությունը։
Անկախ մրցակցի ուժեղության աստիճանից, մեր ֆուտբոլիստներին մաղթում եմ ուժ, կորով, աննկուն կամք, հավատ սեփական ուժերին և, որ ամենակարևորն է՝ ՀԱՂԹԱՆԱԿ։
Հովհաննես Պողոսյան, Երևանի Արարատի նախկին ֆուտբոլիստ