Չդադարող պարտություն. Ալիևը «մեծահոգաբար» ասում է, թե երբ Հայաստանին թույլ կտա հանգիստ «շունչ քաշել»

Անկարա կատարած այցից հետո Ալիևը որոշեց վերջակետ դնել հայ-թուրքական սպասումներին` մեկ անգամ ևս Փաշինյանի կառավարությանը ներկայացնել Հայաստանի կապիտուլյացիայի, այսպես ասած` երկրորդ արարը...

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներկայացրել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի Բաքվի պայմանը՝ Ղարաբաղը պաշտոնապես ճանաչել Ադրբեջանի մաս: «Որպեսզի Հայաստանը հանգիստ ապրի 29 հազար քառակուսի կմ տարածքում՝ կա մի պայման․ նրանք պետք է ընդունեն մեր պայմանները՝ պաշտոնապես ճանաչեն Ղարաբաղը Ադրբեջանի մաս, մեր պայմանների հիմքով կատարեն սահմանագծման աշխատանքները», - ըստ «Ազատության», ասել է Ալիևը, հավելելով, թե միայն այս դեպքում նրանք, այսինքն՝ հայերը, կարող են հանգիստ ապրել 29 հազար քառակուսի կմ տարածքում, ինչպես արդեն դա ցանկանում են։

Նրա խոսքերով՝ ադրբեջանական տարածքների 30 տարվա օկուպացիայի, պատերազմի, հետպատերազմական իրողությունները պետք է գտնեն և կգտնեն իրենց արտացոլումը խաղաղ բանակցություններում։ «Հակառակ դեպքում ոչ մի խաղաղության համաձայնություն չի լինի», - հայտարարել է նա Թալիշ գյուղում։

Ադրբեջանի նախագահն այցելել էր Թարթառի շրջանի Թալիշ գյուղ, որտեղ նրա ասելով՝ ադրբեջանցի 20 ընտանիք արդեն բնակություն է հաստատել, ևս 180 ընտանիքներ դեռ կվերադառնան, նշելով, որ գյուղի վերականգնման աշխատանքների մեկ տարին էլ չի լրացել։

Նա ասել է, որ 44-օրյա պատերազմում Թալիշի ուղղությամբ մարտական գործողությունների հաջողությունը մեծ նշանակություն են ունեցել պատերազմի հետագա ընթացքի վրա, բարձրացրել են ադրբեջանական բանակի ու ժողովրդի ոգին, որովհետև բոլորը գիտեին Թալիշի ռազմավարական նշանակությունը։

Ալիևը Թալիշից է շնորհավորել ադրբեջանցիների Նովրուզը, և իր խոսքում ներկայացրել է Ադրբեջանի պայմաններն ու պահանջները։ «Տեսեք թե այսօր ինչ է ասում Հայաստանի ղեկավարությունը, որն ասում էր «Ղարաբաղը Հայաստան է և վերջ»։ Այսօր ասում են՝ մեզ հնարավորություն տվեք ապրելու 29 հազար քառակուսի կիլոմետր տարածքում», - ասել է Ադրբեջանի նախագահը՝ նկատի ունենալով Փաշինյանի Ստեփանակերտում արած հայտնի հայտարարությունն ու ինքնիշխան Հայաստանի տարածքի վերաբերյալ ներկայիս հայտարարությունները։

Նա հերթական անգամ քննադատել է միջազգային հանրությանը, կրկին պնդելով, որ նրանք երկակի մոտեցում էին ցուցաբերում։ Նրա կարծիքով՝ փորձ էր արվում «Ադրբեջանից գրաված բոլոր տարածքները միավորել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեջ»։ «Ինչո՞ւ այն ժամանակ միջազգային կազմակերպությունները, հայամետ որոշ երկրներ չէին դատապարտում Հայաստանին։ Դեռ որքան պետք է հանդիպենք երկակի չափանիշների ու երեսպաշտության», - ասել է Ալիևը՝ դժգոհելով, որ որոշ երկրներում Ադրբեջանի ներքին գործերին վերաբերող համաժողովներ, սեմինարներ են անցկացվում։

«Հայամետ որոշ երկրներ ճանաչում են Լեռնային Ղարաբաղի անկախությունը, որը աշխարհի քարտեզի վրա չկա, Ադրբեջանի տարածքում գոյություն չունի։ Ի՞նչ է դա նշանակում, դա նշանակում է, որ օկուպացիայի տարիներին բոլոր այդ ուժերի միակ նպատակը օկուպացիան հավերժ դարձնելն էր, չկարգավորել այդ հակամարտությունը և սառեցնել այն», - ասել է նա, շարունակելով, թե երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի վրա ճնշումներ են գործադրվել, օգնություն է ուղարկվել Հայաստան։ «Հայաստանի դաշնակիցները ցանկանում էին տաբեր ուղիներով կանգնեցնել մեզ։ Մեր դիմաց ոչ ոք չդիմացավ, և այսօր չեն կարող, և վաղը նույնպես չեն կարող դիմանալ։ Մեր ուժեղ կամքը, մեր ուժեղ քաղաքականությունը, մեր հաղթական բանակը կպատասխանի մեր դեմ ուղղված յուրաքանչյուր կեղտոտ պլանի», - նշել է Ադրբեջանի նախագահը։

Գովաբանելով իրենց բանակը ու փնովելով հայկական բանակը, նա ասել է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակը ոչ մի դասալիք չի ունեցել, իսկ հայկական բանակում, վերջին տվյալներով՝ 10 հազարից 11 հազար դասալիք է եղել։
Նրա խոսքերով՝ որպես սեփական ուժերով իրենց տարածքային ամբողջականությունը վերականգնած երկիր, ապագայում ևս գնալու են միայն առաջ։ «Ճիշտ այնպես, ինչպես 44- օրյա պատերազմի ընթացքում էինք գնում առաջ և պատերազմի ավարտից հետո ենք գնում և գնալու ենք առաջ բոլոր ոլորտներում ու բոլոր ուղղություններով»,- հայտարարել է Ալիևը։

Նրա ասելով՝ ոչ ոք չպետք է մոռանա ղարաբաղյան երկրորդ պատերազմի դասերը, բոլորը պետք է ընդունեն նոր իրողությունները, ոչ ոք չպետք է մոռանա, որ ադրբեջանական հողերը 30 տարվա ընթացքում գտնվում էին օկուպացիայի տակ և ապագա խաղաղության համաձայնագրերի համար այդ կարևոր գործոնները պետք է լինի յուրաքանչյուրի գլխում։

Ըստ Ալիևի՝ պատերազմից հետո Ադրբեջանի դեմ անարդարացի քայլեր, կեղտոտ գործողություններ են ձեռնարկվել։ «Հայերի հովանավորները, Հայաստանի զավթողական քաղաքականությունը կիսող երկրները մեր դեմ Ինֆորմացիոն պատերազմ են հայտարարել»,- Նովրուզի առիթով իր շնորհավորական խոսքում ասել է Ալիև՝ Թալիշից և հայտարարել, թե այսօր կանգնած են հայրենի ղարաբաղյան հողում, հայրենի զանգեզուրյան հողում և այդտեղ կանգնած կմնան հավերժ։

Փաստացի, Ալիևն արձանագրել է մինչ փաշինյանական կառավարման Ադրբեջանի պարտությունը: Դիվանագիտական ճակատում ցուցաբերելով խոհեմություն` Հայաստանը գտնվել է իր բարձունքի վրա: Միջազգային հանրությունն ու Հայաստանը եղել են մի կողմում, իսկ պարտված զեղծարար բռնապետը` մյուս կողմում:

Ահա, թե ինչ են կորցրել Հայաստանն ու Արցախը` Փաշինյանին իր «թավշյա հեղափոխությամբ» իշխանության «քվե» տալով: Այսօր Ալիևն անգամ խոստովանում է, որ անցած 30 տարիներին Ադրբեջանը եղել է պարտված կողմ` բոլոր ոլորտներում: Նրան պարտադրել են նույնիսկ ճանաչել Լեռնային Ղարաբաղը:

Իսկ այսօր, Ալիևը «մեծահոգաբար» պայմաններ է ներկայացնում, թե որ դեպքում Հայաստանին կթողնի հանգիստ «շունչ քաշել»: Հակառակ դեպքում, կարելի է ենթադրել, թե ինչ չի ասում Ալիևը... Նա արդեն իսկ հող է նախապատրաստում ընդդեմ Հայաստանի հնարավոր պատերազմի համար:

Այս շարունակական նսեմացման փորձերը Ալիևի կողմից ընդդեմ Հայաստանի, ընդդեմ հայկականի` արդեն անտանելի է: Սա անդադար շարունակվող պարտություն է, որը մենք չենք կարողանում դադարեցնել, քանի դե Փաշինյանն է իշխում ու քանի դեռ նա է Հայաստանի կողմից պաշտոնական «բանակցողը»:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1914 անգամ
Լրահոս
Բա որ էդ թալինցու երեխուն մեկը վերցնի ու չոլերում բաց թողնի, էս ի՞նչ ես անում․ քաղաքացի (video) Էս ի՞նչ ես ասում արա՛, էս ու՞մ ես ֆռացնում․ Հրանտ Բագրատյան (video) Ալիևի տհաճ անակնկալը` ԱՄՆ-ին. Կմարսի՞ Վաշինգտոնը ապտակը Նիկոլին բան չունե՞ք անելու՝ իր հայհոյանքների, բռնության կոչերի համար․ Նաիրա Մելիքյան (video) Էրդողանն ասաց՝ Նիկոլն իմ շպիոնն ա, բայց… Վարդուհի Գևորգյան (video) Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին վերագրվող հանցանքների վաղեմության ժամկետները լրացել են Եվրադատարանը զգուշացնում է, որ Թուրքիային կհեռացնի անդամությունից Ջեյհուն Բայրամովը ԵՄ հատուկ ներկայացուցչին է ներկայացրել Հայաստանի հետ նախատեսված խաղաղության համաձայնագրի ներկա իրավիճակը Հիմա իմ Մարիամից կառնեմ որդուս կարոտը․ Ջրականում զոհված 19-ամյա զինվորի մայրը աղջնակ է ունեցել Վրաստանն ակնկալում է Եվրամիության թեկնածուի կարգավիճակ ստանալ մինչև տարեվերջ. Ղարիբաշվիլի Ընթանում է պատերազմում անհետ կորածների ծնողներին «փնթիներ» ասած ՔՊ-ական Սերոբ Սարգսյանի եւ լրագրող Լիա Սարգսյանի գործով դատական նիստը Ուկրաինան սկսել է հարձակումը. Պուտին Աղդամի ջրանցքում 17-ամյա ադրբեջանցի է խեղդվել Լուսավորիչ փողոցում հունիսի 8-ին ավտոմեքենան առանց խոչընդոտի երթևեկի ընթացքում է կտրուկ մանևրել և վթարվելով գլխիվայր շրջվել․ ՔԿ Լաչինի միջանցքում իրավիճակը շարունակում է մնալ բավականին լարված. Փաշինյանը `Պուտինին Եթե 2018 թվականի սեպտեմբերին հարցվածների 91.5 %-ից ավելին դրական էր վերաբերում Փաշինյանին, ապա հիմա այս ցուցանիշը կազմում է 18.8 % Արցախից վատ լուր ունեմ. Հրանտ Բագրատյան ՈՒկրաինական հարձակումն սկսվել է․ Պուտին Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Դևդորակի թունելը փակ կլինի․ Sputnik Արմենիա Ինչ է առաջարկել Պուտինը Փաշինյանին Իսրայելի վարչապետը հայտարարել է Իրանի միջուկային ծրագիրը զսպելու համար ուժ կիրառելու պատրաստակամության մասին Գայանե Մարտիրոսյանն իր «մեղք»-ն ընդունել է նիկոլական ռեժիմի շատ ուժեղ ճնշման տակ. Կարեն Վրթանեսյան Գարեգին Բ-ն իր պատգամը բերեց միաբանական համագումարի մասնակիցներին Կարելի է վստահ ասել, որ Ուկրաինայի հարձակումը սկսվել է․ Վլադիմիր Պուտին Շրջափակման ընթացքում Արցախի տնտեսությանը հասցվել է շուրջ 342 մլն դոլարի վնաս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 9-ին, ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Հունիսի 9-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է զոհվածի մայր Ելիզավետա Օհանջանյանը Հունիսի 9-ին, ժամը 17:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 9-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 9-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 9-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Հունիսի 8-ին, ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրաչ Բերբերյանը Հունիսի 8-ին, ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Հունիսի 8-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկազուն Ալվրցյանը Հունիսի 8-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Telegram-ում https://t.me/hayeli_am
Hayeli.am