Եթե ո՛չ ինքնասպան ես եղել, ո՛չ էլ հեռացել ես, հիմա ումի՞ց ես ինչ ուզում

Անհավատելի կթվա, բայց Նիկոլ Փաշինյանի ԱԳՆ-ն հայտարարությամբ արձագանքել է իրենց սիրելի «կիրթ ու կառուցողական» գործընկեր, հայատյաց Իլհամ Ալիևի՝ Անկարայում հնչեցրած նոր սպառնալիքներին, մասնավորապես՝ «արևմտյան Ադրբեջանի», Արցախի հայաթափման, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հնչեցրածներին:

Ու ահա, Փաշինյանի ԱԳՆ-ն հակադարձում ու հայտարարում է, որ Ալիևը, Հայաստանի ինքնիշխան տարածքը ներկայացնելով «Արևմտյան Ադրբեջան» մտացածին անվան տակ, «կոպտորեն խախտում է ոչ միայն ՄԱԿ կանոնադրությունը, Պետությունների միջև բարիդրացիական հարաբերությունների և համագործակցության միջազգային իրավունքի սկզունքների վերաբերյալ ՄԱԿ ԳԱ հռչակագիրը, Ալմաթայի հռչակագիրը, այլ նաև Պրահայի և Սոչիի հայտարարություններով իր իսկ ստանձնած պարտավորությունները», որոնց հղում է անում իր ելույթում:

Փաշինյանի ԱԳՆ հայտարարությունն ամբողջությամբ չմեջբերենք, հետաքրրվողներն ինքնուրույն էլ կարող են այն բացել, ընթերցել: Այո՛, Ալիևը խախտում է, այն էլ՝ կոպտորեն ու ոչ առաջին անգամ: Իսկ Արարատ Միրզոյանն ու իր շեֆը ի՞նչ էին կարծում, որ չպիտի խախտի՞: Լո՞ւրջ: Այն որ Չավուշօղլուի հետ հարազատից էլ ջերմորեն գրկախառնվում-նկարվում էր Միրզոյան Արարատը, իսկապե՞ս կարծում էր, թե հարցերը լուծեցին, Ալիևից պրծան, Արցախը տվեցին, իրենց իշխանության մնալու դիմաց ու՝ վերջ:

Կամ, որ Պրահայում Էրդողանի ու Ալիևի պահանջներն ընդունեցին, ուրեմն՝ դրանով պրծա՞ն: Կներեք, եթե որևէ մեկը նման ընկալում է ունեցել, ուրեմն նման անձնավորությունը կա՛մ անուղղելի միամիտ է, կա՛մ անբուժելի անուղեղ:

Գնացել, պրահաներում ու մյունխեններում թշնամու պահանջները բավարարել են, հիմա էլ տեսեք-տեսեք՝ հայտարարություն են տարածում, թե՝ հասե՜ք, թշնամին սպառնում է մեզ կոտորել:

Կամ, օրինակ, որ Նիկոլ Փաշինյանի ԱԳՆ-ն անընդհատ Ալմաթիի հռչակագրին հղում է անում՝ դրանով թշնամու ձեռքը միտումնավոր լրացուցիչ կռվան տալով, ինչո՞ւ ոչ մի անգամ «չի հիշում», որ ԱՊՀ վերաբերյալ այդ անտեր հռչակագիրը Հայաստանը ժամանակին (ի դեպ, նախքան Ադրբեջանի միանալը) ընդունել է շատ կոնկրետ ու ներառյալ արձանագրված վերապահումներով առ այն, որ դա Արցախին չի՛ վերաբերվում:

Իսկ ամենից զավեշտականը Փաշինյանի ԱԳՆ-ի հայտարարության այս հատվածն է. «Անկարայում նման սադրիչ թեզեր հնչեցնելը նպատակ ունի ոչ միայն խաթարել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության բանակցությունները, այլև արգելակել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա դրական դինամիկան»:

Վայ, ձյուն ու կարկուտ տեղա թուրքի հետ բարեկամություն անելու սիրահար, «թո՛ւրք» վիրավորական բնորոշումից չվիրավորվող ձեր թավշահեղափոխական գլուխներին: Բա երբ թշնամու հետ նամակագրական գաղտնի խաղեր էիք տալիս, թշնամու հետ վերելակվում էիք, թշնամու դիմաց կապիտուլյացվում էիք, ուրիշ բա՞ն էիք ակնկալում, որ լիներ: Այսինքն, Նիկոլ Փաշինյանն ու նրա Արարատ Միրզոյանը ուզում են ասել, որ լրջորեն հավատացել են, որ եթե Պրահայում Էրդողանի ու Ալիևի ասածներն ընդունել են, ուրեմն արդեն Ադրբեջանի հետ խաղաղ են լինելու, Թուրքիայի հետ էլ իրենք ու իրենց օլիգարխոները առուտուր են անելո՞ւ: Էրդողանն ասել է, որ եթե ուզում եք Թուրքիայի հետ տալ-առնելիք ունենալ, պիտի Ալիևի պահանջը կատարեք: Էհ, Մակրոնից սկսած, Մարիա Զախարովայով վերջացրած, բոլորն էլ գիտեն, որ ասել եք՝ հա: Էլ հիմիկվա կոտրատվելնե՞րդ ինչի համար է: Իբր՝ վայ, ինչպիսի՜ անակնկալ, Ալիևը Արցախն ուզում է հայաթափել, քիչ չի, Հայաստանն էլ «արևմտյան Ադրբեջան» է անվանում:

Նիկոլ Փաշինյանը Հայաստանն ու Արցախը տարել է պարտության: Նիկոլ Փաշինյանը հնարավոր ու անհնար ամեն ինչ արել է, որպեսզի թշնամիներին Հայաստանի ու Արցախի վրա հարձակվելու լեգիտիմ հիմքեր տա, պատերազմի ժամանակ էլ որքան կարող է՝ սխալ ու աղետային որոշումներ է ընդունել, հետո էլ՝ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան:

Հիմա եթե նոյեմբերի 9-ից հետո ո՛չ ինքնասպան ես եղել, ո՛չ էլ անգամ հեռացել ես, ումի՞ց ես ինչ ուզում: Թե՞ նման հայտարարություն տարածելն էլ ակնհայտ նշմարվող վերահաս աղետներից հետո «կռուտիտ» լինելու համար չեն:

Արթուր Խայթ

7or.am

դիտվել է 1857 անգամ
Լրահոս
Ինչի՞ արդյունքում է ազատ արձակվել «Սիներջիի» տնօրենը Բախվում են հանրային ու բիզնես շահե՞րը. ի՞նչ կապ ունի քաղաքապետարանի պաշտոնյան «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատան շուրջ աղմուկի հետ Փորձում է սեփական, գրպանային «երրորդ ուժ» ձևավորել Փաշինյանի աջակիցների «Վարդանանք» շարժման հակաեկեղեցական ակցիան դատապարտված է տապալման Փոշմանել են. «խոպանչիները» չեն հարկվի Բոլորը մեղավոր են, բացի նախարարից Նավալնիի մորը վերջնագիր են ներկայացրել Հայաստանի պահանջով հետախուզվող ադրբեջանցի բլոգերի հետ կապված «Ինտերպոլում» ուշագրավ զարգացումներ են եղել ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Ուշագրավ զարգացումներ առողջապահության նախարարությունում. Անահիտ Ավանեսյանը կհեռանա՞ Գարդման-Շիրվան-Նախիջևան միության անդրադարձը Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի կողմից Հայաստանին ուղղված մեղադրանքներին Ուկրաինայի նախագահ Զելենսկին առաջիկայում կժամանի Հայաստան Արկերից մեկն ուղիղ տան վրա է ընկել, տունը բռնկվել է, էդ պահին էլ ննջասենյակում նորածին երեխա էր քնած․ Խաչմաչից բռնի տեղահանված Ես ևս լուսաբացը արդեն 5 ամիս է, ինչ դիմավորում եմ անժպիտ, տագնապը սրտումս, շատ հաճախ՝ թաց աչքերով․ Հակոբյան Պարզվում է՝ «խոպանչիները» իրավունք չունեն երթևեկել Հայաստանի ճանապարհներով․ Հակոբ Բադալյան Արտակարգ դեպք՝ Երևանում Զգուշացնում ենք՝ Ադրբեջանը և նրա դաշնակիցներն ընդդեմ Հայաստանի հերթական ագրեսիային են պատրաստվում. դեսպան Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթով հատել են պետական սահմանը. ՔԿ Խոպանչիների կառավարություն․ Վահե Հովհաննիսյան Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի պաշտոնական այցը Հայաստան ավարտվել է Դիվերսիֆիկացիան իրականացնում են ոչ թե ի հաշիվ եղած ռեսուրսների, այլ ի լրումն եղածի, այնինչ այսօր մենք կորցնում ենք Ռուսաստանը և չենք ստանում Արևմուտքը․ Արմեն Աշոտյան Երևանում թալանել են սիրված ու ճանաչված դերասան, Համազգային թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանի ավտոմեքենան Դատարանը մերժեց Գագիկ Խաչատրյանին վիրահատության նպատակով արտերկիր մեկնելու թույլտվության վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի վերելակի հորանը քաղաքացի է ընկել Արտաքին գովազդով զբաղվող ընկերությունները դժգոհ են Երևանի քաղաքապետարանի որոշումից․ դատարան են դիմելու
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքի ավագանու անդամ Սամվել Հակոբյան Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ Արցախից Արմեն-Ավո Փետրվարի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Փետրվարի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Փետրվարի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Թոշակառուների միություն» հասարակական կազմակերպության ղեկավար Վռամ Սարգսյանը Փետրվարի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են վրացական համարանիշներով մեքենաների վարորդները Փետրվարի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am