Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը հատել է 49,5 հազարը
![Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը հատել է 49,5 հազարը](/timthumb.php?src=/disc/19-03-23/8a7db028162c40b485b091dde7793bdc.jpg&w=708)
Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը հատել է 49,5 հազարը: Այս մասին հայտնել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը:
«Երկրաշարժերի հետևանքով զոհվել է 49 589 մարդ, այդ թվում՝ 6 807 օտարերկրյա քաղաքացի»,-ասել է Օքթայը։
Աձանագրվել է 4000-ից ավելի հետցնցում։