Աղդամում արկ է պայթել, էքսկավատորի վարորդը՝ վնասվածք ստացել
Աղդամի շրջանի Աֆեթլի գյուղի գյուղատնտեսական հողատարածքում պայթյուն է որոտացել։
Գյուղի բնակիչ Էլմիր Յուսիֆովը էքսկավատորով խրամատ փորելիս դիպել է հողի մեջ թաղված չպայթած արկին, APA-ին հայտնել են ՆԳՆ մամուլի ծառայությունից։
Արդյունքում պայթյուն է եղել, վնասվել է տեխնիկան։