Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրման կենտրոնի տնօրեն, ռուսաստանցի քաղաքագետ Սեմյոն Բաղդասարովը Թուրքիայի դեմ ագրեսիայի կոչ է արել։
Այդ մասին պնդում են ադրբեջանական լրատվամիջոցները և նշում, որ Բաղդասարովը Կրեմլին կոչ է արել օգտվել Թուրքիայում տիրող անմխիթար վիճակից, որը երկրաշարժի հետևանքով ահռելի զոհեր ու ավերածություններ է ունեցել։ «Թուրքիան այժմ ծանր վիճակում է. Եկեք օգտվենք այդ հանգամանքից: Մենք նրան դուրս ենք մղելու Կենտրոնական Ասիայից, պառակտելու ենք նրա ազդեցությունն Ուկրաինայում, դուրս ենք մղելու Հարավային Կովկասից, որոշակի ուժեր կբարձրացնենք Թուրքիայում և կվերադարձնենք մեր պետությանը այն, ինչը պատմականորեն մեզ է պատկանում՝ Կոստանդնուպոլիսը։ Խաչ կկանգնեցնենք Սուրբ Սոֆիայի եկեղեցու վրա... Միգուցե հերի՞ք է։ Եկեք ետ վերցնենք այն։ Ռուսաստանի հարավն իրենցն են համարում։
Իսկ ինչո՞ւ չենք կարծում, որ այն երբեք իրենցը չի եղել։ Թուրքը թուրք չէ։ Թող նրանք նայեն հայելու մեջ: Եկեք օգտագործենք այնտեղ տիրող ճգնաժամը։ Փառք Աստծո, ճգնաժամ է։ Ճգնաժամը պետք է ավարտվի մեր տարածքների վերադարձով»,-նշել է նա։
Մարտի 25-ին,ժամը 13:00-ին, Նկարիչների միության տանը՝ 2-րդ հարկում, տեղի կունենա Радуга արվեստի կենտրոնի հաշվետու ցուցահանդեսը՝ Գույների ուժը խորագրով: Հեռ. 094241111
Մարտի 24-ին,ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը
Մարտի 24-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Մարտի 24-ին, ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին դատախազ Սոկրատ Հովսեփյանը:
Մարտի 24-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է երգչուհի Արմինե Գրիգորյանը։
Մարտի 24-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահրամ Սահակյանը
Մարտի 24-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մարտի 23-ին, ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Իսագուլյանը
Մարտի 23-ին, ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Մարտի 23-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը