Վտանգավոր է, բայց թշնամին պետք է տեսնի, որ մենք մեր հողը մշակում ենք, չենք հեռանում. Վերին Շորժայի համայնքապետ

Հակառակորդի դիրքերից ընդամենը մեկ կիլոմտեր հեռավորության վրա գտնվող Վերին Շորժա համայքնում այս տարի, ինչպես նախորդ տարիներին նույնպես կիրականացվեն գյուղատնտեսական աշխատանքներ: NEWS.am-ի հետ զրույցում Վերին Շորժայի համայնքապետ Արտյոմ Երանոսյանն ասաց, որ չնայած վտանգը շատ մեծ է, հակառակորդը շատ մոտ է, սակայն այլընտրանք չունեն, գյուղատնտեսական աշխատանքներ ամեն դեպքում կիրականացնեն:

«Գյուղատնտեսական աշխատանքների համար դեռ շուտ է մեզ մոտ, ձյուն կա, բայց ապրիլի վերջին կսկսենք իրականացնել գյուղատնտեսական աշխատանքները: Շատ վտանգավոր է, թշնամին զենքը ձեռքին նստած էմեր դիմաց, ամեն րոպե կարող է կրակի, ինչ պիտի անենք, հո մեր հողը չենք թողնելու անմշակ: Պետք է մտածենք՝ ոնց պետք է մեր աշխատանքները անվտանգ կազմակերպել: Մենք ամեն գնով պետք է մեր հողն ու ջուրը չթողնենք, որ թշնամին չտեսնի՝ մենք պարտված ենք, եկամուտը մի կողմ դրած, բայց ամեն դեպքում պետք է մշակենք, որ թշնամին տեսնի՝ մենք մեր հողը մշակում ենք, չենք հեռանում»,- ասաց նա:

Համայնքապետի խոսքով՝ հողամասերը, որոնք պետք է մշակեն գյուղացիները, ավելի մոտ են գտնվում թշնամուն՝ 500, երբեմն էլ 400 մետր հեռավորության վրա:

«Մեր սահմանապահն էլ անմիջապես իրենց դիմացն է կանգնած, մոտ 50-100 մետրի վրա»,- նշեց նա:

Վերին Շորժա համայնքն ունի մոտ 400 հա վարելահող, գյուղում զբաղվում են նաեւ անասանապահությամբ, ինչն, ըստ գյուղապետի, հողագործությունից ավելի վտանգավոր է դարձել:

«Անասանպահության դեպքում ամբողջ օրը պետք է դաշտում լինես, դիմացդ էլ զինված թշնամին է, չենք կարող ասել՝ ինչ կպատահի»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ «Թաթոյան» հիմնադրամը հայտնել էր, որ Վերին Շորժայի սարատեղիի հատվածում, ադրբեջանական զինված ծառայողները ներխուժել էին դեռեւս 2021թ. մայիսի 12-ից, անօրինական տեղակայվել ՀՀ բնակիչներին օրինական փաստաթղթերով պատկանող հողատարածքներում, որտեղից իրականացրել են պարբերական կրակոցներ գյուղի ուղղությամբ, ահաբեկել են անասնապահությամբ զբաղվող բնակիչներին, զբաղվել անասնագողությամբ, արոտավայրեր այրելով, ապօրինաբար տիրացել ջրավազանների ու բնական աղբյուրների՝ մարդկանց զրկելով ջրից եւ այլն։

2022թ․ սեպտեմբերի 13-14-ին ՀՀ ներխուժման հետեւանքով առաջ են եկել անվտանգության լրջագույն խնդիրներ նաեւ Սոթք, Այրք, Ջաղացաձոր, Կուտական, Փոքր Մասրիկ եւ այլ գյուղերի համար։

Գեղամաբակ, Ջաղացաձոր, Այրք, Վերին Շորժա, Ներքին Շորժա եւ այլ գյուղերի համար ջրային ավազաններն ու ջրի բնական աղբյուրները հայտնվել են ադրբեջանական վերահսկողության կամ դիտարկման ներքո 2021թ. մայիսից ու առավել խորացել 2022թ. սեպտեմբերի պատերազմից հետո. գյուղերում ջրի հասանելիության լուրջ խնդիներ են առաջ եկել կամ ջուր չկա առհասարակ:

դիտվել է 109 անգամ
Լրահոս
ՌԴ խաղաղապահները թույլ չեն տալիս մոտենալ Ստեփանակերտ-Լիսագոր հատվածին, բանակցություններն ընթանում են Քաղաքացիների փոխարեն կատարվում է քվեարկություն, հենց քվեախցիկում. Սիսիանի ընտրախախտումները Ադրբեջանցիները կրակել են Սոս եւ Թաղավարդ գյուղերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիների ուղղությամբ Սյունիքի մարզում բախվել են KamAZ-ն ու Mercedes-ը, վերջինը ոլորանից ընկել ու հայտնվել է հաջորդ ոլորանում․ կա զոհ Հայտնաբերվել է հանգստյան գոտու սեփականատիրոջ դին Լուսակերտի զորամասի մոտ Opel-ը մոտ 150 մ մի քանի պտույտ շրջվելով բախվել է քարերին. կա 4 վիրավոր Տաշիրում 28-ամյա վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ցանկապատին. կա վիրավոր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը, Թուրքիային պարտվելուց հետո, չի ուզո՞ւմ հրաժարական տա․ Կարեն Քոչարյան Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Ո՞վ է վճարելու նիկոլփաշինյանական ՍԴ–ի՝ ընդդեմ ՌԴ նախագահ Պուտինի կայացրած որոշման գինը Ադրբեջանի հատուկ ծառայությունները արցախցիներին կեղծ հաշիվներով «շահավետ առաջարկներ են անում» Մենք՝ որպես ազգ և պետություն, կանգնած ենք գոյութենական վտանգների ու մարտահրավերների առջև Գոյություն չունեցող կերպարները, ճապոնացի հերոսուհին, կոճղերով նկարներն ու մանուկները մեկ վայրում Ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել Ցիկլոն ու արևադարձային տաք հոսանքներ. Սուրենյան Երևանի կենդանաբանական այգու տնօրենն ազատվել է աշխատանքից Հացավանի կվադրոպարկում 25–ամյա աղջիկը մոտոցիկլից վայր է ընկել եւ մահացել Երևանում շինհրապարակի տարածքում հայտնաբերվել է աշխատակցի դին Երևանի Աբովյան պուրակի մոտակայքում ավտոմեքենա է այրվել․ կա տուժած Արդյոք Ադրբեջանի հայտարարությունը Շուշին շրջանցող այլընտրանքային ճանապարհի նկատմամբ վերահսկողություն սահմանելու մասին է Արթիկի համայնքապետի տեղակալ Արտակ Հարությունյանը (Շակալ) մոբիլիզացրել է իր վարչական ղեկավարներին` աջակցելու Մարալիկի ՔՊ-ական թեկնածուին. ահազանգ Բաքուն հաստատում է, որ «միջոցներ է ձեռնարկել» Լաչինի միջանցքից հյուսիս գտնվող հողային ճանապարհը վերահսկելու համար Պուտինին հասկացրել են Թուրքիայի սպորտի նախարարը ժամանել է Հայաստան Բայրամովն ու Միրզոյանը հրավիրվել են Վաշինգտո՞ն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 25-ին,ժամը 13:00-ին, Նկարիչների միության տանը՝ 2-րդ հարկում, տեղի կունենա Радуга արվեստի կենտրոնի հաշվետու ցուցահանդեսը՝ Գույների ուժը խորագրով: Հեռ. 094241111 Մարտի 24-ին,ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը Մարտի 24-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մարտի 24-ին, ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին դատախազ Սոկրատ Հովսեփյանը: Մարտի 24-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է երգչուհի Արմինե Գրիգորյանը։ Մարտի 24-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահրամ Սահակյանը Մարտի 24-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 23-ին, ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Իսագուլյանը Մարտի 23-ին, ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը
Հետևեք մեզ Telegram-ում https://t.me/hayeli_am
Hayeli.am