Մարտի 18-ին, ժամը 00։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է սյանը․ կան տուժածներ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի Երևանյան խճուղում գտնվող հանգստի գոտիներից մեկի մոտակայքում բախվել են «Mercedes-Benz» և «Opel Vectra B» (Ս-Հ․ Դ․, ծնված 1994 թ․) մակնիշների ավտոմեքենաները։
Փրկարարները «Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս և ուղևոր Տ․ Օ․-ն (ծնված 1990 թ․) հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, սահմանազատել տարածքը և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։
Մարտի 25-ին,ժամը 13:00-ին, Նկարիչների միության տանը՝ 2-րդ հարկում, տեղի կունենա Радуга արվեստի կենտրոնի հաշվետու ցուցահանդեսը՝ Գույների ուժը խորագրով: Հեռ. 094241111
Մարտի 24-ին,ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը
Մարտի 24-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Մարտի 24-ին, ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին դատախազ Սոկրատ Հովսեփյանը:
Մարտի 24-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է երգչուհի Արմինե Գրիգորյանը։
Մարտի 24-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահրամ Սահակյանը
Մարտի 24-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մարտի 23-ին, ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Իսագուլյանը
Մարտի 23-ին, ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Մարտի 23-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը