«Նիկոլի թվին» ինչո՞ւ են ոչնչացնում Նիկոլ Փաշինյանի հայրենի Իջևանի մարգարիտ համարվող դենդրոպարկը (Լուսանկարներ)

Լրագրողական մեղադրանք, « Նիկոլի թվին» ինչո՞ւ են ոչնչացնում Նիկոլ Փաշինյանի հայրենի Իջևանի մարգարիտ համարվող դենդրոպարկը(Լուսանկարներ)
Մարտի 14-ից Իջևանի գինու, կոնյակի գործարանը տրակտոր է մտցրել գործարանի տարածքին կից հոսող Աղստև գետ, տրակտորը կատարում է գետի հունի փոփոխություն, որպեսզի Իջեւանի դենդրոպարկը երկուսուկես տարվա ընդմիջումից հետո ոռոգման ջուր ստանա։ Դենդրոպարկը Աղստևից վերցվող ոռոգման ջրից զրկվել է հենց Իջևանի գինու,կոնյակի գործարանի կողմից ինքնակամ, ապօրինի շինարարության, Աղստև գետի հունը փոխելու, գետի հունում երկար, մեծ բետոնե պատ կառուցելու պատճառով, որի հետևանքով դենդրոպարկյի ջրառը մնացել է գետի մակերևույթից բարձր, գետի ջուրը այլևս ինքնահոս չի հոսում դենդրոպարկի տարածք։ Իջևանի գինու, կոնյակի գործարանն այժմ Աղստևի ափին բետոնախառնիչ է տեղադրել, գործարանի բանվորները դենդրոպարկը ոռոգելու համար նոր ջրառ են սարքում։ Հայտնի չէ, թե այդ աշխատանքները կատարելու համար գինու, կոնյակի գործարանը շինթույլտվություն, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատական (|ՇՄԱԳ) ունի՞, թե՞ այդ շինարարությունը, նախորդի նման, ապօրինի է ։ Իջևանի գինու, կոնյակի գործարանի շինարարության աշխղեկը մարտի 16-ին արգելել է դենդրոպարկի բանվորներին մուտք գործել դենդրոպարկին պատկանած, այժմ գինու, կոնյակի գործարանին վարձակալությամբ տրված տարածք։ Դենդրոպարկի բանվորները այդ տարածք էին ցանկանում մտնել դենդրոպարկի տնկանյութի աճը ստուգելու և տնկիներ գնող հաճախորդներին սպասարկելու նպատակով։ Հայտնի չէ, թե ինչ տրամաբանությամբ բուսաբանական այգու կարգավիճակ ունեցող Իջևանի դենդրոպարկից 5,7 հեկտար տրվել է Իջևանի գինու, կոնյակի գործարանին։ 2023թ․ հունվարի 16-ին «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի գրասենյակում կայացել է Իջևանի դոնդրոպարկի տարածքի երկրորդ մասի՝ 5,7 հեկտարի վարձակալության տրամադրելու մրցույթ, որում հաղթել է Իջևանի գինու, կոնյակի գործարանը։ Այդ գործարանի մեղքով դենդրոպարկի այդ հատվածը զրկվել է կես հեկտար տարածքից, գետի վարարած հոսանքը այդ կես հեկտարը քշել-տարել է, քանզի գինու, կոնյակի գործարանը ինքնակամ, ապօրինի շինարարությամբ փոխել է Աղստևի հունը։ 2023թ․ փետրվարի 2-ին «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն (այժմ նախկին)Լևոն Գաբրիելյանի և Իջևանի գինու, կոնյակի գործարանի միջև կնքվել է վարձակալության պայմանագիր, 5,7 հա տարածքը, որը դենդրոպարկի մաս է, հատկացվել է գինու, կոնյակի գործարանին՝ հանգստի գոտու վերածելու նպատակով։ Մինչև հիմա իրավապահ մարմինների կողմից չեն գնահատվել Իջևանի գինու, կոնյակի գործարանի կողմից Աղստև գետում ինքնակամ շինարարության հետևանքով դենդրոպարկին հասցված հսկայական վնասների չափերը,ծառայգում չորացել են 1500-ից ավելի հազվագյուտ ծառեր ու թփեր, որոնիցից մոտ 250 տեսակը դենդրոպարկում արդեն վերացել է։ Գինու, կոնյակի գործարանի պատնեշած տարածքում այժմ ինչ-որ շինություններ են կառուցում, ըստ Իջևանի բնակիչների՝ այդտեղ վայրի կենդանիներ պահելու համար։ Գրավոր հարցում եմ ուղարկել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին, քննչական կոմիտեից ստացած պատասխանում նշված է, որ Աղստև գետի մաս հանդիսացող ջրային հողն առանց ՀՀ ջրային կոմիտեի եզրակացության վարձակալությամբ Իջևանի գինու, կոնյակի գործարանին հանձնելու և ապօրինի շինարարություն կատարելու դեպքի առթիվ 2021թ․ հոկտեմբերի 15-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով և 290 հոդվածի 1-ին մասով քրեական վարույթ է նախաձեռնվել, նախաքննության ներկա փուլում որևէ մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցված չէ։ Իջևանի գինու, կոնյակի գործարանն առանց շինթույլտվության հենապատ կառուցելու համար 2021թ․ մարտի 29-ին տուգանվել է 200 հազար դրամի չափով։ Սակայն գործարանը դրանից հետո շարունակել է կառուցապատումը, և 2021թ․ հուլիսի 14-ին երկրորդ անգամ է ենթարկվել վարչական պատասխանատվության՝ 2 միլիոն 500 հազար դրամի չափով։
Սայադյան ընտանիքի կողմից և նրանց միջոցներով ստեղծած բուսաբանական այգու նկատմամբ երկար տարիներ առկա է, մեղմ ասած, անբարյացկամ վերաբերմունք, երբեմն՝ սքողված, երբեմն՝ ճչացող։ Սա երևի կապված է Սայադյանների՝ երբեք ու ոչ մեկից ինչ որ բան չխնդրելու և հպարտ աշխատելու ձևի հետ։ Սայադյանների ընտանիքին ես գիտեմ վաղուց։ Նրանք երբեք չեն խնդրում և չեն քծնում, ինչպես շատերը։ Անաբարյացկամությունը դենդրոպարկի և Սայադյանների նկատմամբ ցայտուն սկսվեց արտահայտվել 2018֊ից հետո։ Այն թափ առավ 2020 թ,֊ից։ Դե եթե այլ նպատակ չկար, ինչու՞ Ռոմանոս Պետրոսյանը շրջակա միջավայրի նախարար դառնալու հենց առաջին օրից պահանջեց դենդրոպարկի տնօրենի պաշտոնից Մեխակ Սայադյանի հեռացվելը, ինչու՞ դենդրոպարկին սպառնացող վտանգի մասին Մ․ Սայադյանի ահազանգերն ու նախազգուշացումները անտեսվեցին, ինչու՞ պետական գույքի կոմիտեն պահանջեց քանդել ծառայգու օրիգինալ փայտե տաղավարները, ինչու՞ բնապահպանական տեսչությունը փորձեց տուգանել Սայադյանների ընտանիքին պատկանող «Կանաչ Սիմֆոնիա» ՍՊԸ֊ին, ինչու՞ հանկարծ տեսչության այցի օրը պարկի առվում «հայտնվեցին» անկված մանրաձկներ, այն էլ «карась» տեսակի, որը Աղստև գետում չի լինում, ինչու՞ առվի մեջ աճած ծառի հեռացման համար մեղադրեցին Սայադյաններին, չէ՞ որ դրանք պետք է հեռացվեին, որ ջուրը առաջ գնար, ինչու՞ Մ.Սայադյանին աշխատանքից հեռացրին անհեթեթ հրամանով, ինչու՞ Սայադյանի վերականգնումից հետո նրան աշխատանքից ազատելու հրաման տվողը չենթարկվեց պատասխանատվության, ինչու՞Մ. Սայադյանին և պաշտոնից հեռացված, ապա վերականգված Լևոն Գաբրիելյանին վճարված հարկադիր պարապուրդի գումարները չգանձվեցին սխալ վարված, օրենքը չիմացող մարդկանցից, և ինչու՞ են այդ մարդիկ գնում «գործի» , փող ստանում և կոկիկ հագնված ճեմում հիմնարկներում։ Ինչու՞ դենդրոպարկի տարածքից 5,7 հեկտարի վարձակալության մրցույթ կոչվածը հայտարարվեց և կայացավ առանց Իջևանի դենդրոպարկի աշխատակիցների գիտության։ Ինչու՞ մինչև հիմա գնահատված չէ ծառայգուն հասցված մոտ մեկ միլիարդ դրամի վնասը։ Ինչու՞առանց հողհատկացման և ապօրինի կերպով այգու տարածքում կառուցված շենքը(լուսանկարում) նվիրաբերվեց Բնապաահպանության և ընդերքի տեսչական մարմնին, ի՞նչ գումարներով է այն կառուցվել։ Անչափ շատ են ինչուները, կսպասեմ դրանց պատասխաններին։
Ամենակարևորը ու ամենաարտառոցն այն հանգամանքն է, որ Իջևանի դենդրոպարկի 5,7 հա մակերեսով նշված տարածքը քրեական քննության առարկա կամ օբյեկտ է, և «մրցույթին մրցել և հաղթել է» այդ գործին սերտորեն առնչվող Իջևանի գինու, կոնյակի գործարանը։

Գրել է Ոսկան Սարգսյանը

Հնարավոր է սա ծառ and բնություն նկարն է

Հնարավոր է սա բնություն and ծառ նկարն է

Հնարավոր է սա ջրային օբյեկտ, բնություն and ծառ նկարն է

Հնարավոր է սա դրսում and ծառ նկարն է

Հնարավոր է սա ջրային օբյեկտ, բնություն and ծառ նկարն է

Հնարավոր է սա outdoors նկարն է

դիտվել է 734 անգամ
Լրահոս
ՔՊ-ն ընտրակաշառք է բաժանում. ՔՈ նախընտրական շտաբի հրատապ հայտարարությունը Երևանում շտապօգնությունը 2 ոտքերն անդամահատված անօթեւան կնոջը տեղափոխել ու թողել է փողոցում ՌԴ խաղաղապահները թույլ չեն տալիս մոտենալ Ստեփանակերտ-Լիսագոր հատվածին, բանակցություններն ընթանում են Քաղաքացիների փոխարեն կատարվում է քվեարկություն, հենց քվեախցիկում. Սիսիանի ընտրախախտումները Ադրբեջանցիները կրակել են Սոս եւ Թաղավարդ գյուղերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիների ուղղությամբ Սյունիքի մարզում բախվել են KamAZ-ն ու Mercedes-ը, վերջինը ոլորանից ընկել ու հայտնվել է հաջորդ ոլորանում․ կա զոհ Հայտնաբերվել է հանգստյան գոտու սեփականատիրոջ դին Լուսակերտի զորամասի մոտ Opel-ը մոտ 150 մ մի քանի պտույտ շրջվելով բախվել է քարերին. կա 4 վիրավոր Տաշիրում 28-ամյա վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ցանկապատին. կա վիրավոր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը, Թուրքիային պարտվելուց հետո, չի ուզո՞ւմ հրաժարական տա․ Կարեն Քոչարյան Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Ո՞վ է վճարելու նիկոլփաշինյանական ՍԴ–ի՝ ընդդեմ ՌԴ նախագահ Պուտինի կայացրած որոշման գինը Ադրբեջանի հատուկ ծառայությունները արցախցիներին կեղծ հաշիվներով «շահավետ առաջարկներ են անում» Մենք՝ որպես ազգ և պետություն, կանգնած ենք գոյութենական վտանգների ու մարտահրավերների առջև Գոյություն չունեցող կերպարները, ճապոնացի հերոսուհին, կոճղերով նկարներն ու մանուկները մեկ վայրում Ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել Ցիկլոն ու արևադարձային տաք հոսանքներ. Սուրենյան Երևանի կենդանաբանական այգու տնօրենն ազատվել է աշխատանքից Հացավանի կվադրոպարկում 25–ամյա աղջիկը մոտոցիկլից վայր է ընկել եւ մահացել Երևանում շինհրապարակի տարածքում հայտնաբերվել է աշխատակցի դին Երևանի Աբովյան պուրակի մոտակայքում ավտոմեքենա է այրվել․ կա տուժած Արդյոք Ադրբեջանի հայտարարությունը Շուշին շրջանցող այլընտրանքային ճանապարհի նկատմամբ վերահսկողություն սահմանելու մասին է Արթիկի համայնքապետի տեղակալ Արտակ Հարությունյանը (Շակալ) մոբիլիզացրել է իր վարչական ղեկավարներին` աջակցելու Մարալիկի ՔՊ-ական թեկնածուին. ահազանգ Բաքուն հաստատում է, որ «միջոցներ է ձեռնարկել» Լաչինի միջանցքից հյուսիս գտնվող հողային ճանապարհը վերահսկելու համար Պուտինին հասկացրել են
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 25-ին,ժամը 13:00-ին, Նկարիչների միության տանը՝ 2-րդ հարկում, տեղի կունենա Радуга արվեստի կենտրոնի հաշվետու ցուցահանդեսը՝ Գույների ուժը խորագրով: Հեռ. 094241111 Մարտի 24-ին,ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը Մարտի 24-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մարտի 24-ին, ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին դատախազ Սոկրատ Հովսեփյանը: Մարտի 24-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է երգչուհի Արմինե Գրիգորյանը։ Մարտի 24-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահրամ Սահակյանը Մարտի 24-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 23-ին, ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Իսագուլյանը Մարտի 23-ին, ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը
Հետևեք մեզ Telegram-ում https://t.me/hayeli_am
Hayeli.am