Թե բա ՔՊ-ն եկավ ու բյուջե ունեցանք, սուտ. Հրանտ Բագրատյան

Տնտեսական արմագեդոնի վերաբերյալ իր 5-րդ հրապարակումն է ներկայացրել ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը։ Ֆեյսբուքյան իր էջում Բագրատյանը գրել է.

«Այս հրապարակման մեջ կանդրադառնամ ՀՀ պետական բյուջեի եկամուտների ու ծախսերի դինամիկային 2018-2022թթ., թվերը համեմատելով նախորդ 3 հնգամյակների թվերի հետ։ Դրանց հիման վրա էլ կարվեն որակական մասնագիտական դատողություններ։ Մինչև վերլուծական մասին անցնելը մի քանի մեթոդաբանական պարզաբանում։

1. Բյուջեն պետության "անվանական աշխատավարձ"-ն է և նրա մեծությանն ու աճի դինամիկային պետք է վերաբերվել նկատի ունենալով գնաճն այնպես, ինչպես դա անում ենք "անվանական" և "իրական" եկամուտները դիտարկելիս։

2. Եթե հաշվետու ժամանակաշրջանում հարկային օրենսդրության էական փոփոխություններ չեն կատարվել, հարկավորման մակարդակը մնացել է նույնը կամ անփոփոխ, ապա հաշվետու ժամանակաշրջանի բյուջեն (կարևոր չէ եկամուտներով, թե՝ ծախսերով) բազիսային ժամանակաշրջանի հետ համեմատելու համար պետք է բյուջեի փաստացի եկամուտները նվազեցնենք գնաճի գործակցով և բաժանենք տնտեսական աճի տեմպի վրա։ Այն ինչ կմնա դրա տակը հարաբերում ենք բյուջեի բազիսային տարվա թվերին։ Ստացված գործակիցը բնորոշում է հարկային մարմինների աշխատանքի արդյունավետությունը։

3. Հաշվետու տարում հարկային օրենսդրության փոփոխությունները պետք է Կառավարության կողմից բյուջեի հաշվետգության ժամանակ հստակ քանական գնահատական ստանան։ Այլապես՜ տարբեր տարիների բյուջեների համեմատությունները դառնում են անիմաստ։
Հիմա անդրադառնանք 2003-2022թթ պետական բյուջեի եկամուտների դինամիկային։ Դիտարկենք այսպես. նախ, համեմատենք ծայրակետային բյուջեների (դիտարկվող ժամանակաշջանի վերջի) հարաբերությունը՝ կոռեկտավորելով համապատասխան ժամանակաշրջանի գնաճով։ 2022թ. պետական բյուջեի եկամուտների աճի տեմպը 2017թ. համեմատ կազմել է 166.8% (2063 մլրդ դրամը բաժանած 1237 մլրդ-ի)։ Չեզոքացնելով գնաճը (166.8 ։ 1.239) ստացվում է 134.6% աճի տեմպ կամ 42% հավելաճ։ Սա կառավարության ներդրումն է։

Բացի դա, 2018-2022թթ. ՀՆԱ հավելաճը եղել է 26.5%։ Տարբերությունը 8.1% է. սա օրենսդիրների ու ՊԵԿ ներդրումն է։ 2007թ. պետական բյուջեի եկամուտների աճի տեմպը 2002թ. համեմատ եղել է 262.4% (698 մլրդ դրամը 266 մլրդ-ի նկատմամբ)։ Չեզոքացնում ենք գնաճը. 262.4 ։ 1.239). ստացվում է 211.8% աճի տեմպ կամ 138.5% հավելաճ։ Այսինքն, 2003-2007թթ. բյուջեի եկամուտները 2018-2022թթ համեմատ աճել են 3.2 անգամ ավելի արագ։ Առաջ գնանք։ 2008-2012թթ. պետական բյուջեի եկամուտների աճի տեմպը կազմել է 139.9% (975 մլրդ-ը բաժանած 698 մլրդ-ի)։ Գնաճը եղել է 31.9%։

Չեզոքացնում ենք այն և ստանում, որ 2008-2012թթ. պետական բյուջեի եկամուտների իրական հավելաճը եղել է սոսկ 8%, իսկ աճի տեմպը 106%։ Հիմա նայենք 2013-2017թթ. պետական բյուջեի եկամուտների դինամիկան։ Աճի տեմպը կազմել է 126.9% (1237 մլրդ-ը բաժանած 975 մլրդ-ի)։ Գնաճը եղել է 12%։ Չեզոքացնում ենք այն և ստանում, որ 2013-2017թթ. պետական բյուջեի եկամուտների իրական հավելաճը եղել է 14.9%, իսկ աճի տեմպը 113.3%։ Այս անգամ խորացնենք վերլուծությունը և դիտարկենք նաև բյուջեի դինամիկան 1998-2002թթ։ Աճի տեմպը կազմել է 195.6% (266 մլրդ-ը 136-ի մլրդ-ի նկատմամբ)։ 1998-2002թթ. գումարային գնաճը եղել է 13.1%։ Եվ, ուրեմն, 1998-2002թթ. պետական բյուջեի եկամուտների հավելաճը կազմել է 82.5%, իսկ աճի տեմպը՝ 172.9%։ Չմոռանանք նաև նկատել, որ 1998-2006թթ. պետական կենսաթոշակային ֆոնդի միջոցները ներառված չէին պետական բյուջեի մեջ։ Իսկ դրանք կազմում են պետական բյուջեի շուրջ 20%-ը։

Կատարենք նույն գործողությունները պետական բյուջեի ծախսերի նկատմամբ։ 2018-2022թթ. պետական բյուջեի ծախսերի աճի տեմպը կազմել է 149% (2242 մլրդը 1504-ի նկատմամբ)։ Չեզոքացնում ենք գնաճը. ստացվում է ընդամենը 120.3% աճի տեմպ կամ 25.1% հավելաճ։ 1998-2002թթ. պետական բյուջեի ծախսերի աճի տեմպը կազմել է 189% (298.9 մլրդը 189-ի նկատմամբ)։ Չեզոքացնում ենք գնաճը. ստացվում է ընդամենը 167.3% աճի տեմպ կամ 76% հավելաճ։ 2003-2007թթ. պետական բյուջեի ծախսերի աճի տեմպը կազմել է 249% (747 մլրդը -299.8-ի նկատմամբ)։ Չեզոքացնում ենք գնաճը. ստացվում է ընդամենը 249.2% աճի տեմպ կամ 125% հավելաճ։ 2008-2012թթ. պետական բյուջեի ծախսերի աճի տեմպը կազմել է 138.8% (1037 մլրդը 747-ի նկատմամբ)։

Չեզոքացնում ենք գնաճը. ստացվում է ընդամենը 105.2% աճի տեմպ կամ 7% հավելաճ։ 2013-2017թթ. պետական բյուջեի ծախսերի աճի տեմպը կազմել է 145% (1504 մլրդը 1037-ի նկատմամբ)։ Չեզոքացնում ենք գնաճը. ստացվում է ընդամենը 129.5% աճի տեմպ կամ 33% հավելաճ։
Այսպիսով, արտառոց աճ բյուջետային եկամուտների ու ծախսերի առումով չի եղել. եկամուտների առումով 2018-2022թթ տեմպերը զիջում են 1998-2002 և 2003-2007թթ. (ընդ որում զիջում են 2-3 անգամ , ավել են 2008-2012 և 2013-2017թթ., իսկ ծախսերի մասով 2018-2022թթ. ցուցանիշները զիջում են 1998-2002, 2003-2007, 2013-2017թթ. բյուջեներին։ Ավել են միայն 2008-2012թթ. բյուջետային ծախսերից։

Թե բա ՔՊ-ն եկավ ու բյուջե ունեցանք, եկամուտներն աճել են, սոցիալական հարցեր ենք լուծում։ Սուտ։ Նման բան չկա։ Այո բյուջեն աճել է, բայց նախորդ տարիներից ավելի դանդաղ։ Տ.Սարգսյանից լավ եք եղել։ Նրա վարչապետության տարիները բոլոր առումներով վատագույնն են ՀՀ տնտեսական պատմության մեջ։ Ընդամենը դա։ Անշուշտ, բաց են մնում 1993-1997թթ. բյուջետային տարիների, ինչպես նաև 1991-1992թթ. իրավիճակը։ Այստեղ համեմատություններ արված չեն։ Նախ, մինչև 1993թ ՀՆԱ չի հաշվարկվել։ Երկրորդ, դրամը ներդրվել է 1993թ նոյեմբերին, ինչը բացառում է 1991-1993թթ համար դինամիկ համեմատական ճշգրիտ շարքեր կազմելու հնարավորությունը։ Միայն նկատենք, որ, օրինակ, միայն 1995-ին պետական բյուջեի եկամուտներն աճել են 3.2 անգամ (29.4 մլրդ դրամից հասել են 94.5 մլրդ դրամի), իսկ ծախսերը՝ 3.1 անգամ (40.8 մլրդ դրամից 125.5 մլրդ դրամի)։ Սա առանց կենսաթոշակային ֆոնդի միջոցների։ Այդ տարի գնաճը եղել 1.76 անգամ։

դիտվել է 542 անգամ
Լրահոս
Ադրբեջանը մտադիր է որոշել Հայաստանի հետ պետական ​​սահմանը. Ալիևի օգնական Ադրբեջանի տնտեսության հենասյունը՝ էներգետիկ ոլորտը ճգնաժամի միտումներ է սկսել դրսևորել․ Վահե Դավթյան Ադրբեջանը մտադիր է որոշել Հայաստանի հետ պետական ​​սահմանը. Ալիևի օգնական Զրո ուշադրություն ուղերձին, զրո ուշադրություն Չվարչապետին, զրո տարածում և մեկնաբանում. որևէ խայծ կուլ մի տվեք. Վլադիմիր Մարտիրոսյան Ողբերգական ելքով վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին․ մեքենաներից մեկի ուղևորն ու վարորդը մահացել են ՀՀ դե-ֆակտո իշխանությունները ստելու են, ջղաձգվեն, սպառնան, մանիպուլացնեն, ասուլիսներ ու ուղերձներ տան․ Պետք է արհամարհել․ Միակ կարևոր տեղեկությունն է՝ մայիս 26-ին, ժամը 16:00-ին հանրահավաք․ Վերջ Հայաստանը չի ընդունի 2027 թվականի ԱՊՀ խաղերը Ֆեյսբուքում գրառում կատարելու համար ձերբակալվել է Տաթև Մուրադյանը. փաստաբան Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Բերձոր Լեո Նիկոլյանի նկատմամբ բռնության դեպքով քրեական վարույթ չի նախաձեռնվել «Իսկ ի՞նչ պետք է աներ Ասկերանի քաղաքապետ Շամիրյանը, ավտոմեքենան պիտի Ալիևի՞ն նվիրեր, և ո՞վ է տուժողն այժմ` Ադրբեջա՞նը»․ Փաստաբանի հարցն անպատասխան են թողել Դատարանը վճռել է ոչնչացնել անձրևանոցը, որն անցյալ տարի Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ նետել էր Բերձորից բռնի տեղահանված Նարինե Ասատրյանը ԵՄ երկրների միասնականությունը «ճաքեր է տալիս»․ Բորել Ինչ է ասել Լավրովը՝ Հայաստանում Ռուսաստանի դեսպանին Մոսկվա կանչելու վերաբերյալ Եթե ՄՔԴ-ն Նեթանյահուին ձերբակալելու օրդեր տա, ԵՄ երկրները պետք է կատարեն որոշումը․ Բորել Նռնակով բանկ ներխուժած անձը ձերբակալվել է Կոկորդիլոսագե'տ, սա ճի՞շտ է... Հարգելի հայրենակիցներ, չլսեք սույն ազգադավին Մի քանի ժամից Հայաստանի ադրբեջանացման քավորը կխոսի անկախությունից Երևանին մոտեցող ամպրոպը․ Սուրենյան Հայաստանից ՌԴ դեսպանին Մոսկվա խորհրդակցությունների կանչելը ռուսական կողմի որոշումն է. ՀՀ ԱԳՆ Առևանգելու դեպքով վարույթը կարճվել է․ սուտ մատնության հատկանիշներով նորն է նախաձեռնվել Պուտինը և Լուկաշենկոն Մինսկում բանակցություններ են վարում նեղ կազմով Փաշինյանը չի մեկնել Աշխաբադ՝ ԱՊՀ երկրների վարչապետների հանդիպմանը ՔԿ-ն հրաժարվել է քրեական վարույթ նախաձեռնել Թաթուլ Ասիլյանի կողմից հայտնի հրապարակման առթիվ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 24-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 22-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am