Եթե ո՛չ ինքնասպան ես եղել, ո՛չ էլ հեռացել ես, հիմա ումի՞ց ես ինչ ուզում

Անհավատելի կթվա, բայց Նիկոլ Փաշինյանի ԱԳՆ-ն հայտարարությամբ արձագանքել է իրենց սիրելի «կիրթ ու կառուցողական» գործընկեր, հայատյաց Իլհամ Ալիևի՝ Անկարայում հնչեցրած նոր սպառնալիքներին, մասնավորապես՝ «արևմտյան Ադրբեջանի», Արցախի հայաթափման, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հնչեցրածներին:

Ու ահա, Փաշինյանի ԱԳՆ-ն հակադարձում ու հայտարարում է, որ Ալիևը, Հայաստանի ինքնիշխան տարածքը ներկայացնելով «Արևմտյան Ադրբեջան» մտացածին անվան տակ, «կոպտորեն խախտում է ոչ միայն ՄԱԿ կանոնադրությունը, Պետությունների միջև բարիդրացիական հարաբերությունների և համագործակցության միջազգային իրավունքի սկզունքների վերաբերյալ ՄԱԿ ԳԱ հռչակագիրը, Ալմաթայի հռչակագիրը, այլ նաև Պրահայի և Սոչիի հայտարարություններով իր իսկ ստանձնած պարտավորությունները», որոնց հղում է անում իր ելույթում:

Փաշինյանի ԱԳՆ հայտարարությունն ամբողջությամբ չմեջբերենք, հետաքրրվողներն ինքնուրույն էլ կարող են այն բացել, ընթերցել: Այո՛, Ալիևը խախտում է, այն էլ՝ կոպտորեն ու ոչ առաջին անգամ: Իսկ Արարատ Միրզոյանն ու իր շեֆը ի՞նչ էին կարծում, որ չպիտի խախտի՞: Լո՞ւրջ: Այն որ Չավուշօղլուի հետ հարազատից էլ ջերմորեն գրկախառնվում-նկարվում էր Միրզոյան Արարատը, իսկապե՞ս կարծում էր, թե հարցերը լուծեցին, Ալիևից պրծան, Արցախը տվեցին, իրենց իշխանության մնալու դիմաց ու՝ վերջ:

Կամ, որ Պրահայում Էրդողանի ու Ալիևի պահանջներն ընդունեցին, ուրեմն՝ դրանով պրծա՞ն: Կներեք, եթե որևէ մեկը նման ընկալում է ունեցել, ուրեմն նման անձնավորությունը կա՛մ անուղղելի միամիտ է, կա՛մ անբուժելի անուղեղ:

Գնացել, պրահաներում ու մյունխեններում թշնամու պահանջները բավարարել են, հիմա էլ տեսեք-տեսեք՝ հայտարարություն են տարածում, թե՝ հասե՜ք, թշնամին սպառնում է մեզ կոտորել:

Կամ, օրինակ, որ Նիկոլ Փաշինյանի ԱԳՆ-ն անընդհատ Ալմաթիի հռչակագրին հղում է անում՝ դրանով թշնամու ձեռքը միտումնավոր լրացուցիչ կռվան տալով, ինչո՞ւ ոչ մի անգամ «չի հիշում», որ ԱՊՀ վերաբերյալ այդ անտեր հռչակագիրը Հայաստանը ժամանակին (ի դեպ, նախքան Ադրբեջանի միանալը) ընդունել է շատ կոնկրետ ու ներառյալ արձանագրված վերապահումներով առ այն, որ դա Արցախին չի՛ վերաբերվում:

Իսկ ամենից զավեշտականը Փաշինյանի ԱԳՆ-ի հայտարարության այս հատվածն է. «Անկարայում նման սադրիչ թեզեր հնչեցնելը նպատակ ունի ոչ միայն խաթարել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության բանակցությունները, այլև արգելակել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա դրական դինամիկան»:

Վայ, ձյուն ու կարկուտ տեղա թուրքի հետ բարեկամություն անելու սիրահար, «թո՛ւրք» վիրավորական բնորոշումից չվիրավորվող ձեր թավշահեղափոխական գլուխներին: Բա երբ թշնամու հետ նամակագրական գաղտնի խաղեր էիք տալիս, թշնամու հետ վերելակվում էիք, թշնամու դիմաց կապիտուլյացվում էիք, ուրիշ բա՞ն էիք ակնկալում, որ լիներ: Այսինքն, Նիկոլ Փաշինյանն ու նրա Արարատ Միրզոյանը ուզում են ասել, որ լրջորեն հավատացել են, որ եթե Պրահայում Էրդողանի ու Ալիևի ասածներն ընդունել են, ուրեմն արդեն Ադրբեջանի հետ խաղաղ են լինելու, Թուրքիայի հետ էլ իրենք ու իրենց օլիգարխոները առուտուր են անելո՞ւ: Էրդողանն ասել է, որ եթե ուզում եք Թուրքիայի հետ տալ-առնելիք ունենալ, պիտի Ալիևի պահանջը կատարեք: Էհ, Մակրոնից սկսած, Մարիա Զախարովայով վերջացրած, բոլորն էլ գիտեն, որ ասել եք՝ հա: Էլ հիմիկվա կոտրատվելնե՞րդ ինչի համար է: Իբր՝ վայ, ինչպիսի՜ անակնկալ, Ալիևը Արցախն ուզում է հայաթափել, քիչ չի, Հայաստանն էլ «արևմտյան Ադրբեջան» է անվանում:

Նիկոլ Փաշինյանը Հայաստանն ու Արցախը տարել է պարտության: Նիկոլ Փաշինյանը հնարավոր ու անհնար ամեն ինչ արել է, որպեսզի թշնամիներին Հայաստանի ու Արցախի վրա հարձակվելու լեգիտիմ հիմքեր տա, պատերազմի ժամանակ էլ որքան կարող է՝ սխալ ու աղետային որոշումներ է ընդունել, հետո էլ՝ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան:

Հիմա եթե նոյեմբերի 9-ից հետո ո՛չ ինքնասպան ես եղել, ո՛չ էլ անգամ հեռացել ես, ումի՞ց ես ինչ ուզում: Թե՞ նման հայտարարություն տարածելն էլ ակնհայտ նշմարվող վերահաս աղետներից հետո «կռուտիտ» լինելու համար չեն:

Արթուր Խայթ

7or.am

դիտվել է 778 անգամ
Լրահոս
Քաղաքացիների փոխարեն կատարվում է քվեարկություն, հենց քվեախցիկում. Սիսիանի ընտրախախտումները Ադրբեջանցիները կրակել են Սոս եւ Թաղավարդ գյուղերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիների ուղղությամբ Սյունիքի մարզում բախվել են KamAZ-ն ու Mercedes-ը, վերջինը ոլորանից ընկել ու հայտնվել է հաջորդ ոլորանում․ կա զոհ Հայտնաբերվել է հանգստյան գոտու սեփականատիրոջ դին Լուսակերտի զորամասի մոտ Opel-ը մոտ 150 մ մի քանի պտույտ շրջվելով բախվել է քարերին. կա 4 վիրավոր Տաշիրում 28-ամյա վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ցանկապատին. կա վիրավոր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը, Թուրքիային պարտվելուց հետո, չի ուզո՞ւմ հրաժարական տա․ Կարեն Քոչարյան Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Ո՞վ է վճարելու նիկոլփաշինյանական ՍԴ–ի՝ ընդդեմ ՌԴ նախագահ Պուտինի կայացրած որոշման գինը Ադրբեջանի հատուկ ծառայությունները արցախցիներին կեղծ հաշիվներով «շահավետ առաջարկներ են անում» Մենք՝ որպես ազգ և պետություն, կանգնած ենք գոյութենական վտանգների ու մարտահրավերների առջև Գոյություն չունեցող կերպարները, ճապոնացի հերոսուհին, կոճղերով նկարներն ու մանուկները մեկ վայրում Ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել Ցիկլոն ու արևադարձային տաք հոսանքներ. Սուրենյան Երևանի կենդանաբանական այգու տնօրենն ազատվել է աշխատանքից Հացավանի կվադրոպարկում 25–ամյա աղջիկը մոտոցիկլից վայր է ընկել եւ մահացել Երևանում շինհրապարակի տարածքում հայտնաբերվել է աշխատակցի դին Երևանի Աբովյան պուրակի մոտակայքում ավտոմեքենա է այրվել․ կա տուժած Արդյոք Ադրբեջանի հայտարարությունը Շուշին շրջանցող այլընտրանքային ճանապարհի նկատմամբ վերահսկողություն սահմանելու մասին է Արթիկի համայնքապետի տեղակալ Արտակ Հարությունյանը (Շակալ) մոբիլիզացրել է իր վարչական ղեկավարներին` աջակցելու Մարալիկի ՔՊ-ական թեկնածուին. ահազանգ Բաքուն հաստատում է, որ «միջոցներ է ձեռնարկել» Լաչինի միջանցքից հյուսիս գտնվող հողային ճանապարհը վերահսկելու համար Պուտինին հասկացրել են Թուրքիայի սպորտի նախարարը ժամանել է Հայաստան Բայրամովն ու Միրզոյանը հրավիրվել են Վաշինգտո՞ն Հայաստան-Թուրքիա խաղից առաջ FAF-ը դիմել է երկրպագուներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 25-ին,ժամը 13:00-ին, Նկարիչների միության տանը՝ 2-րդ հարկում, տեղի կունենա Радуга արվեստի կենտրոնի հաշվետու ցուցահանդեսը՝ Գույների ուժը խորագրով: Հեռ. 094241111 Մարտի 24-ին,ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը Մարտի 24-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մարտի 24-ին, ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին դատախազ Սոկրատ Հովսեփյանը: Մարտի 24-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է երգչուհի Արմինե Գրիգորյանը։ Մարտի 24-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահրամ Սահակյանը Մարտի 24-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 23-ին, ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Իսագուլյանը Մարտի 23-ին, ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը
Հետևեք մեզ Telegram-ում https://t.me/hayeli_am
Hayeli.am