Եթե ո՛չ ինքնասպան ես եղել, ո՛չ էլ հեռացել ես, հիմա ումի՞ց ես ինչ ուզում

Անհավատելի կթվա, բայց Նիկոլ Փաշինյանի ԱԳՆ-ն հայտարարությամբ արձագանքել է իրենց սիրելի «կիրթ ու կառուցողական» գործընկեր, հայատյաց Իլհամ Ալիևի՝ Անկարայում հնչեցրած նոր սպառնալիքներին, մասնավորապես՝ «արևմտյան Ադրբեջանի», Արցախի հայաթափման, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հնչեցրածներին:

Ու ահա, Փաշինյանի ԱԳՆ-ն հակադարձում ու հայտարարում է, որ Ալիևը, Հայաստանի ինքնիշխան տարածքը ներկայացնելով «Արևմտյան Ադրբեջան» մտացածին անվան տակ, «կոպտորեն խախտում է ոչ միայն ՄԱԿ կանոնադրությունը, Պետությունների միջև բարիդրացիական հարաբերությունների և համագործակցության միջազգային իրավունքի սկզունքների վերաբերյալ ՄԱԿ ԳԱ հռչակագիրը, Ալմաթայի հռչակագիրը, այլ նաև Պրահայի և Սոչիի հայտարարություններով իր իսկ ստանձնած պարտավորությունները», որոնց հղում է անում իր ելույթում:

Փաշինյանի ԱԳՆ հայտարարությունն ամբողջությամբ չմեջբերենք, հետաքրրվողներն ինքնուրույն էլ կարող են այն բացել, ընթերցել: Այո՛, Ալիևը խախտում է, այն էլ՝ կոպտորեն ու ոչ առաջին անգամ: Իսկ Արարատ Միրզոյանն ու իր շեֆը ի՞նչ էին կարծում, որ չպիտի խախտի՞: Լո՞ւրջ: Այն որ Չավուշօղլուի հետ հարազատից էլ ջերմորեն գրկախառնվում-նկարվում էր Միրզոյան Արարատը, իսկապե՞ս կարծում էր, թե հարցերը լուծեցին, Ալիևից պրծան, Արցախը տվեցին, իրենց իշխանության մնալու դիմաց ու՝ վերջ:

Կամ, որ Պրահայում Էրդողանի ու Ալիևի պահանջներն ընդունեցին, ուրեմն՝ դրանով պրծա՞ն: Կներեք, եթե որևէ մեկը նման ընկալում է ունեցել, ուրեմն նման անձնավորությունը կա՛մ անուղղելի միամիտ է, կա՛մ անբուժելի անուղեղ:

Գնացել, պրահաներում ու մյունխեններում թշնամու պահանջները բավարարել են, հիմա էլ տեսեք-տեսեք՝ հայտարարություն են տարածում, թե՝ հասե՜ք, թշնամին սպառնում է մեզ կոտորել:

Կամ, օրինակ, որ Նիկոլ Փաշինյանի ԱԳՆ-ն անընդհատ Ալմաթիի հռչակագրին հղում է անում՝ դրանով թշնամու ձեռքը միտումնավոր լրացուցիչ կռվան տալով, ինչո՞ւ ոչ մի անգամ «չի հիշում», որ ԱՊՀ վերաբերյալ այդ անտեր հռչակագիրը Հայաստանը ժամանակին (ի դեպ, նախքան Ադրբեջանի միանալը) ընդունել է շատ կոնկրետ ու ներառյալ արձանագրված վերապահումներով առ այն, որ դա Արցախին չի՛ վերաբերվում:

Իսկ ամենից զավեշտականը Փաշինյանի ԱԳՆ-ի հայտարարության այս հատվածն է. «Անկարայում նման սադրիչ թեզեր հնչեցնելը նպատակ ունի ոչ միայն խաթարել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության բանակցությունները, այլև արգելակել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա դրական դինամիկան»:

Վայ, ձյուն ու կարկուտ տեղա թուրքի հետ բարեկամություն անելու սիրահար, «թո՛ւրք» վիրավորական բնորոշումից չվիրավորվող ձեր թավշահեղափոխական գլուխներին: Բա երբ թշնամու հետ նամակագրական գաղտնի խաղեր էիք տալիս, թշնամու հետ վերելակվում էիք, թշնամու դիմաց կապիտուլյացվում էիք, ուրիշ բա՞ն էիք ակնկալում, որ լիներ: Այսինքն, Նիկոլ Փաշինյանն ու նրա Արարատ Միրզոյանը ուզում են ասել, որ լրջորեն հավատացել են, որ եթե Պրահայում Էրդողանի ու Ալիևի ասածներն ընդունել են, ուրեմն արդեն Ադրբեջանի հետ խաղաղ են լինելու, Թուրքիայի հետ էլ իրենք ու իրենց օլիգարխոները առուտուր են անելո՞ւ: Էրդողանն ասել է, որ եթե ուզում եք Թուրքիայի հետ տալ-առնելիք ունենալ, պիտի Ալիևի պահանջը կատարեք: Էհ, Մակրոնից սկսած, Մարիա Զախարովայով վերջացրած, բոլորն էլ գիտեն, որ ասել եք՝ հա: Էլ հիմիկվա կոտրատվելնե՞րդ ինչի համար է: Իբր՝ վայ, ինչպիսի՜ անակնկալ, Ալիևը Արցախն ուզում է հայաթափել, քիչ չի, Հայաստանն էլ «արևմտյան Ադրբեջան» է անվանում:

Նիկոլ Փաշինյանը Հայաստանն ու Արցախը տարել է պարտության: Նիկոլ Փաշինյանը հնարավոր ու անհնար ամեն ինչ արել է, որպեսզի թշնամիներին Հայաստանի ու Արցախի վրա հարձակվելու լեգիտիմ հիմքեր տա, պատերազմի ժամանակ էլ որքան կարող է՝ սխալ ու աղետային որոշումներ է ընդունել, հետո էլ՝ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան:

Հիմա եթե նոյեմբերի 9-ից հետո ո՛չ ինքնասպան ես եղել, ո՛չ էլ անգամ հեռացել ես, ումի՞ց ես ինչ ուզում: Թե՞ նման հայտարարություն տարածելն էլ ակնհայտ նշմարվող վերահաս աղետներից հետո «կռուտիտ» լինելու համար չեն:

Արթուր Խայթ

7or.am

դիտվել է 794 անգամ
Լրահոս
Արա Սերժի՞կ, բա արի տունդ առ․ Արա Վարդանյան (video) Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. Փաշինյանը մանրամասնել է (video) Եթիմնե՛ր, ասելիք չունե՞ք՝ ձեր պատճառով Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել․ Արա Վարդանյան (video) ՀՐԱՏԱՊ․մինչև Ալավերդի հասնելու են ադրբեջանցիները․ գազատարը կարող են պայթեցնել․ Անդրանիկ Հովհաննիսյան (video) Լարված իրավիճակ․ Կիրանցում ոստիկանները փորձել են խանգարել մարդկանց ու ստացել պատասխան․ Իշխանյան (video) 38-ամյա որդին սպնել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում Սահմանադրության 116-րդ հոդվածի հիմքով՝ քաղաքական և ռազմական բնույթ կրող միջազգային փաստաթղթի տակ ցանկացած պաշտոնյայի ստորագրություն չունի իրավական ուժ». Գևորգ Դանիելյան Չափագրումներից պարզ է դառնում, որ եկեղեցի է քանդվելու, դպրոցը, հարևանիս ու իմ տները․ Տավուշցի Մանրամասներ «Քաղպայմանագրի» փակ նիստից. «Հրապարակ» Փաշինյանը բացառապես թուրքական նարատիվներ է հնչեցնում. Վադիմ Արությունով Մանրամասներ․ ի՞նչ է կատարվում այս պահին Տավուշում Առաջին պաշտպանական բնագիծն ամբողջովին տրվում է Ադրբեջանին. ռազմական փորձագետ. «Հրապարակ» Չէի ուզի, որ գերագնահատենք տեղի ունեցածը. Նիկոլ Փաշինյան Տավուշի մարզպետը պահանջեց լրագրողներից չլուսաբանել հանդիպումը Ինչպես են ադրբեջանցիները տոնում ՀՀ իշխանությունների հերթական հանձնողական որոշումը ՔՊ-ական կապիտուլյանտներ, Գրանադայից հետո գոռում էիք, թե անկլավները հանձնելու հարց չկա, բա սա ի՞նչ է. Շարմազանով Ինչպես թրջվածը չի վախենում անձրևից, այնպես էլ կապիտուլյանտներն են գովերգում նոր կապիտուլյացիան. Արտակ Զաքարյան Գյուղերը տվեց․ հենց հիմա Նիկոլը, ՔՊ-ն ու Ադրբեջանը տոնում են իրենց հաղթանակը․ Արա Վարդանյան (video) Ռուբեն Վարդանյանը գնում է այս ծայրահեղ քայլին, որովհետև նրա մեջքին այդպես էլ հայկական պետությունը չկանգնեց. Հովհաննես Ավետիսյան Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո Ջիլիզայի վարչական տարածքները, հետո ապրիլի 24-ն աշխատանքային օր դարձնելը, հետո… . Էդգար Էլբակյան Իրանի դեսպանի արձագանքը՝ Տավուշի գյուղերը ադրբեջանցիներին հանձնելու որոշմանը (video) Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում Առողջապահության նախարարին ենթակա հիմնարկը նրան դատի է տվել Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am