Ժողովուրդ օրաթերթը գրում է. ԱԺ ՔՊ խմբակցությունը երկուշաբթի երեկոյան ֆրակցիայի նիստ կանի:
Ինչպես հայտնի է, հաջորդ շաբաթ մեկնարկում է Ազգային ժողովի հերթական նստաշրջանը: ԱԺ խորհուրդը երկուշաբթի՝ ժամը 16.00-ին, նիստ կանի, որի ժամանակ էլ կհաստատվի գալիք նստաշրջանի օրակարգը:
ԱԺ խորհրդի նիստից անմիջապես հետո ՔՊ-ն ֆրակցիայի նիստ կանի նույն դահլիճում, որպեսզի, նստաշրջանի մեկնարկին ընդառաջ, «դերերի բաշխում» անի: ՔՊ-ականները մանրամասնորեն պատրաստվելու են գալիք նստաշրջանին, քանի որ, ինչպես հայտնել ենք, հաջորդ շաբաթ խորհրդարան են գալու նաեւ Նիկոլ Փաշինյանը եւ նախարարները՝ ներկայացնելու կառավարության ծրագրի կատարողականը։
ՔՊ-ականները ֆրակցիայի նիստին կորոշեն, թե որ նախագծին ինչպես են քվեարկելու, ով ինչ ելույթներ է ունենալու:
Ընդդիմադիր երկու ֆրակցիաները նույնպես մասնակցելու են նիստերի, ուստի մտադիր են լավ պատրաստվել գալիք նստաշրջանին, որպեսզի «հակահարված» տան ընդդիմադիրներին, հատկապես՝ Փաշինյանի ներկայությամբ»:
Մարտի 25-ին,ժամը 13:00-ին, Նկարիչների միության տանը՝ 2-րդ հարկում, տեղի կունենա Радуга արվեստի կենտրոնի հաշվետու ցուցահանդեսը՝ Գույների ուժը խորագրով: Հեռ. 094241111
Մարտի 24-ին,ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը
Մարտի 24-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Մարտի 24-ին, ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին դատախազ Սոկրատ Հովսեփյանը:
Մարտի 24-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է երգչուհի Արմինե Գրիգորյանը։
Մարտի 24-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահրամ Սահակյանը
Մարտի 24-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մարտի 23-ին, ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Իսագուլյանը
Մարտի 23-ին, ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Մարտի 23-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը