«Հրապարակ» թերթը գրում է. «Կոտայքի մարզի մեր աղբյուրներն ասում են, որ լարվել են ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի եւ մարզպետ Սհարոն Սահակյանի հարաբերությունները. ԵԿՄ նախագահն իր փոխմարզպետ փեսային՝ Վասակ Վարդանյանին է տեսնում մարզպետի պաշտոնին եւ պայքարում է դրա համար։ Նա պատերազմից հետո ընդհատակ էր անցել, չընդգրկվեց ՔՊ նախընտրական ցուցակում, թվում էր՝ փորձում է տարանջատվել իշխանություններից, որպեսզի դավաճանի պիտակը չկիսի նրանց հետ, վերջերս նորից ասպարեզ է նետվել եւ կրծքով պաշտպանում է Փաշինյանին ու իշխանությունների վարած քաղաքականությունը։
Այս «անձնազոհության» դիմաց էլ նա կոմպենսացիա է պահանջում, որ Կոտայքի մարզը հանձնվի իրեն։ Սակայն մեր աղբյուրներն ասում են, որ դա չի լինի՝ մի քիչ շատ կլինի․ որդին՝ Հրազդանի քաղաքապետ, փեսան՝ փոխմարզպետ, դուստրը մարզպետարանում է աշխատում, մնացած պաշտոնների մասին էլ չենք ասում»:
Մարտի 25-ին,ժամը 13:00-ին, Նկարիչների միության տանը՝ 2-րդ հարկում, տեղի կունենա Радуга արվեստի կենտրոնի հաշվետու ցուցահանդեսը՝ Գույների ուժը խորագրով: Հեռ. 094241111
Մարտի 24-ին,ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը
Մարտի 24-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Մարտի 24-ին, ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին դատախազ Սոկրատ Հովսեփյանը:
Մարտի 24-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է երգչուհի Արմինե Գրիգորյանը։
Մարտի 24-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահրամ Սահակյանը
Մարտի 24-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մարտի 23-ին, ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Իսագուլյանը
Մարտի 23-ին, ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Մարտի 23-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը