Անիում կենաց-մահու պայքար է ընթանում

«Հրապարակ» թերթը գրում է. «Շիրակի մարզի Անի համայնքում, որտեղ մարտի 26-ին ՏԻՄ ընտրություններ են նշանակված, իշխանական թեկնածուի համար գործի է դրվել ողջ վարչական ռեսուրսը։ ՔՊ-ի ցուցակը գլխավորող թեկնածու Արման Սարիբեկյանի քարոզարշավին են լծվել բոլոր շերտերը՝ իշխանական պատգամավորներից, մարզպետից մինչեւ թաղային հեղինակություններ։

Պատմում են, որ մարզպետը, բանուգործը թողած, աշխատանքային ժամերին մարզպետարանի ենթակայությամբ գործող հիմնարկների անձնակազմերի հետ ժողովներ է անում եւ ՔՊ-ին ընտրելու հրահանգներ իջեցնում։ Սոցիալական օգնություններ են բաժանում։ Իսկ թեկնածուն եւ իր կողմնակիցները, ողջ օրը դռնեդուռ ընկած, խոստումներ են տալիս բնակիչներին։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններով հնարավոր չեղավ Անիում իշխանություն ձեւավորել, վարչապետի հրամանով համայնքապետի ԺՊ նշանակվեց ՔՊ-ի թեկնածու Արման Սարիբեկյանը, ով մինչ այդ «Հայփոստի» տեղի պատասխանատուներից էր։


Նախորդ անգամ պայքարը 18 տարվա համայնքապետ, նախկին ՀՀԿ-ական Արտակ Գեւորգյանի ու ՔՊ-ի միջեւ էր, ՔՊ-ն ձայների քանակով զիջել էր նախկին համայնքապետին։ Այժմ 3-ի փոխարեն մասնակցում է 4 քաղաքական ուժ՝ «Ազգ-համայնք» կուսակցությունների դաշինքը, որը գլխավորում է Անի խոշորացված համայնքի նախկին ղեկավար Արտակ Գեւորգյանը, ՔՊ-ն՝ Արման Սարիբեկյանի գլխավորությամբ, նորաստեղծ «Հայկական երազանք» կուսակցությունը, որի առաջին համարը Ագուն Սաղաթելյանն է, եւ «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ Արմենակ Նաջարյանի գլխավորությամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 320 անգամ
Լրահոս
Երևանում «Opel Astra»-ն բախվել է «Toyota»-ին, «Mercedes»-ին, «Tesla»-ին և «Chevrolet Volt»-ին Աստծո խոսքը չի շղթայվում. Արագածոտնի թեմ Շատ դրական եմ վերաբերվում Սևակ Խաչատրյանի գլխավորած «Հաղթանակ» դաշինքին. Հոխիկյանը` Վաղարշապատի ընտրությունների մասին Սիրելի՛ Էջմիածնեցիներ, խնդրում եմ ձեր քվեով նենց անեք, որ Վաղարշապատում այս ուրացողները մերժվեն. Ռուբեն Մելիքյան Որքան շատ ենք լսում՝ «Սիրում եմ ձեզ», այնքան արձանագրում ենք սգո և տառապանքի օրեր. Ռուբեն Վարդապետ Փաշինյանը Մայր Աթոռ չի մեկնելու. «Հրապարակ» Նիկոլի Ալե'ն, "Հայր Մերն" իմանալո՞վ Շուշիի Սուրբ Ղազանչեցոցը, Գանձասարն, Ամարասն ու հարյուրավոր վանքեր նվիրեցիք թուրքին «Փաստ». Երբ ամբողջ իրավապահ համակարգը դրված է մեկ անձի սպասարկման ներքո, վիճակն էլ այս պետք է լինի «Հրապարակ». Փաշինյանը կաթողիկոսին գահընկեց անելու ծրագրի «տակ է մնացել». Ինչ է նա մտածում «Ժողովուրդ». «Պոզով եւ պոչով կոռուպցիայի» դեմ պայքարը սահմանափակվում է ընդամենը 300 հազար դրամ տուգանքով «Փաստ». Ինչպես են Միքայել Հարությունյանի որդիները «պատվիրել» եվրո-ամերիկյան սանկցիաներ Նիկոլ Փաշինյանը Կարեն Անդրեասյանին գործուղում է Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատան վրա ոչ թե ռուսական, այլ ամերիկյան հրթիռ է ընկել. ТАСС Կրկին Բագրատ Սրբազանի հետ քննչական կոմիտեում հարցաքննության էինք. պաշտպան Ղարաբաղ այցելած մեր թղթակցին մտադիր են արտաքսել Հայաստանից. WarGonzo Շրջանցելով Ադրբեջանը. Ռուսաստանից առաջին գնացքը ժամանել է Իրան Հյուսիս-Հարավ միջանցքով ՔՊ թեկնածուին ձայն տվողը ընտրում է ՀՀ ինքնիշխան տարածքներն Ադրբեջանին զիջածին․ Աբրահամյան Հայաստանի ապագան այսօր զգալիորեն կախված է վաղարշապատցիների ընտրությունից․ քաղաքագետ 2-ամյա տղան իրենց տան 3-րդ հարկի պատուհանագոգից անզգուշաբար վայր է ընկել Ղարիբաշվիլիի տունը բռնագրավել են Ո՞վ իրավունք ունի ժողովրդի անունից խոսել. «Փաստ» ԱՄՆ-ում հայտարարել են Թրամփի և Պուտինի միջև երկխոսության անհրաժեշտության մասին Կասկածները հաստատվում են. «Հրապարակ» ԱԺ նախագահի պաշտոնի համար քասթինգը հայտարարված է. «Հրապարակ» Հակոբ Արշակյանն այնքան է վիրավորված թիմից, որ․․․
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Նոյեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Նոյեմբերի 14-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 14-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 14-ին՝ ժամը 10:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 13-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am