Նոր «օպերացիան» անվստահություն և մտահոգություն է առաջ բերել

«Փաստ» օրաթերթը գրում է. «Չնայած այն հանգամանքին, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տարբեր շրջանակներում ներկայացնում է Արցախի նախագահի՝ իր համար նախընտրելի թեկնածուների «ցուցակ», Հարությունյանի այդ «նախաձեռնության» հետ կապված Արցախում առկա է որոշակի անվստահություն և մտահոգություն։ «Փաստ» թերթի տեղեկություններով, Արցախում կասկածներ կան, որ ՀՀ գործող իշխանությունների ուղղորդմամբ Հարությունյանը, խորհրդարանում ունենալով մեծամասնություն (Սամվել Բաբայանի խմբակցության հետ միասին), վերջին պահին նախագահի թեկնածու է առաջադրելու ներկայիս պետնախարար Գուրգեն Ներսիսյանին, ինչի մասին, ի դեպ, մենք գրել էինք դեռ վերջինիս՝ պետնախարար նշանակվելուց առաջ, իսկ Ներսիսյանը ինտենսիվ հերքումներ էր տարածում:

Ըստ արցախյան մեր աղբյուրների, դրանից հետո նախատեսվում է պետնախարար Սամվել Բաբայանին, որի անունն, ի դեպ, Հարությունյանի՝ վերը նշված «ցուցակում» չկա։ Մեր տեղեկություններով, Արայիկ Հարությունյանը վերջինիս վերաբերյալ պնդում է, թե չի կարող նման բան տեղի ունենալ, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա նման պնդում էր անում նաև 2020-ի նախագահական ընտրությունների շեմին, իսկ նախագահ ընտրվելուց հետո անմիջապես ԱԽ քարտուղար նշանակեց նույն Բաբայանին, ապա չի բացառվում, որ հերթական անգամ գնա նման գործարքի։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, Հարությունյանն այս փուլում իրականում ընդամենը փորձում է բորբոքվող կրքերը հանգստացնել, քանի որ, ինչպես հայտնի է, Բաբայանն Արցախում, մեղմ ասած, ոչ միանշանակ է ընկալվում, ուստի ժամանակից շուտ նրա անվան հրապարակայնացումը կարող է խնդրահարույց դառնալ։

Ի դեպ, մեր տեղեկություններով, Բաբայանը տարբեր մարդկանց հետ զրույցներում ակնարկել է, որ ինքը մի քանի ամսից նշանակվելու է պետնախարար։ Մեր տեղեկություններով, նա նպատակ ունի պետական բոլոր ռեսուրսները կենտրոնացնել իր ձեռքում և շարժվել բացառապես իր պատկերացումների շրջանակներում, ինչի մասին հաճախ բարձրաձայնում է իր հայտարարություններում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 427 անգամ
Լրահոս
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. ԶՊՄԿ Մարդկանց ծեծող ոստիկանների դեմքին նայեցի ու խղճացի նրանց․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) ՌԴ ԱԳՆ-ի արձագանքը՝ Տավուշի գյուղերի հանձնման վերաբերյալ (video) Փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը․ քաղաքացիները շարունակում են ընդվզել (video) Պուտինին չմեղադրե՛ք․ Հայաստանի իշխանություններն են այդ քայլին գնացել․ Մարիա Զախարովա (video) Լա՛վ լսեք՝ տղերքի գլուխները Շուշիում կերան․ քաղաքացիներ (video) Բագրատաշենում ոստիկանները սպառնում են քաղաքացիներին միացած վարորդներին (video) «Չգոռաս ինձ վրա», «Հանգիստ պահի քեզ». Մարտունիում ոստիկանապետը վիճում է ճանապարհը փակածների հետ (video) Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փաշինյանի լեգիտիմության աղբյուրը Բաքուն է, այսօր նա Բաքվի պահանջներն է կատարում․ Տաթևիկ Հայրապետյան Ով կասկածում է, որ սա հայկական հող է` իրա մերը․ Գերասիմ Վարդանյանը Տիգրանաշենում է (video) Էդգար Ղազարյանին ազատ են արձակել «Ոտքի՛, քանի չի հանձնել» «Քաղաքացիական պայմանագրի» կենտրոնական գրասենյակը հերթափոխով հսկում են կարմիր բերետավորները 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am