Նիկոլ Փաշինյանը և՛ խաբել է, և՛ «խաբվել»

Որպես ի՞նչ կամ, ավելի ճիշտ՝ ի՞նչ հիմնական թեզերով է Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի ու հայության գլխին դասավորած խայտառակ պարտությունից ու կապիտուլյացիայից հետո, առնվազն հեռանալու կամ պատիվ ունենալու դեպքում՝ ինքնասպան լինելու փոխարեն, 2021-ին մտել ընտրապայքարի մեջ ու, ըստ պաշտոնական տվյալների՝ վերընտրվել: Հիշեցնենք. Նիկոլ Փաշինյանն իր նախընտրական ծրագրում շեշտել է, որ պայքարելու է հանուն Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման հիման վրա խնդրի կարգավորման և բերելու է «ապագա», կոնկրետ՝ խաղաղություն: Երկար ժամանակ էլ, ասենք, մինչև օրս, նա ու իր մանկլավիկները ծամծմում են «խաղաղության օրակարգ» բառակապակցությունը:

Համենայն դեպս, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում գտնվել է ավելի քան 680 հազար անձ, որ երկրի գլխին բերված կատաստրոֆայից հետո էլ, հալած յուղի տեղ է ընդունել Նիկոլ Փաշինյանի խոստումները, ներառյալ՝ Արցախի ինքնորոշման պահով ու խաղաղության վերաբերյալ վերը հիշեցված ծրագրային կետերը: Լավ չէ, իհարկե, որ այդքան դյուրահավատ է գտնվել, բայց ընդունենք, որ նման բան է եղել:

Շուտով կլրանա երկու տարին, ինչ հիշատակված թեզերով ընտրված Նիկոլ Փաշինյանը, առոք-փառոք, ապահով ու անձնապես հազարավոր ոստիկանականների պահպանության ներքո, շարունակում է վայելել կյանքն ու վարչապետություն անել, ցուցադրաբար «պեռաշկի» ուտելով ու «կուկուռուզ» կրծելով էլ ծաղրել հանրությանը: Բայց դա առժամանակ դեռ մի կողմ դնենք:

Նրա ասուլիսը իրականում միայն մեկ բանի մասին պետք է լիներ. իշխանությունը թողնելու, հրաժարական տալու, հեռանալու: Հետևյալ շատ պարզ հիմնավորմամբ. ինքը՝ Նիկոլ Փաշինյանը գործնականում խոստովանում է, որ ընդունել է Արցախը Ադրբեջանի կազմում լինելու հեռանկարը: Վերջին նման «ընդունումը» տեղի է ունեցել Պրահայում, Ալիևի հետ հանդիպմանը: Այսօր, մեծ հաշվով, վերահաստատեց դա: Այսինքն, խաբել է ի՛ր ընտրողներին և արել է մի բան, ինչը իր նախընտրական ծրագրում ամրագրված ինքնորոշման իրավունքի իրացման համար պայքարելու խոստման ճիշտ հակառակն է:

Երկրորդ, ոչ այլ ոք, այլ հենց ի՛նքը ևս մեկ անգամ խոստովանեց, որ իր իսկ տարփողած «խաղաղության օրակարգը» ճռնչյունով տապալվել է, որ Ադրբեջանը ոչ մի խաղաղության էլ պատրաստ չէ, որ ռազմական էսկալացիայի սպառնալիքը միանգամայն իրական է: Էլ ինչպես իրական չլիներ, եթե Հայաստանում պետության ղեկին «ՀՀ վարչապետ» գրությամբ սաղավարտով շրջող Նիկոլ Փաշինյանն է:

Այդ «ինքնախոստովանական» հայտարարություններից հետո Նիկոլ Փաշինյանի ասուլիսի վերջակետը պետք է լիներ հեռանալու մասին հայտարարությունը: Որովհետև ինքը խաբե՛լ է: Առնվազն 680 հազար հոգու:

Նա, իհարկե, ինչ-որ բաներ թոթովեց կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ, բայց բոլորն էլ տեսնում են, թե որքանով է կոռումպացված նրա գլխավորած իշխանությունը, նրա ներկայացրած «թիմը», ինչ դղյակներ ու ապարանքներ են ձեռք բերում, ինչպիսի սխեմաներով, ինչ չարաշահումների մեջ են թաթախվում:

Հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանը, խաբելուց բացի, նաև ինչ-որ տեղ «խաբվել» է: Այն իմաստով, որ նա կարծել է, թե՝ «դե Ղարաբաղը կտա ու դրանով կպրծնի», իրեն էլ հանգիստ կթողնեն ու կթողնեն, որ 29 հազար 800 քառակուսի կիլոմետրի վրա, խալխին էշի տեղ դնելով, վայելի վարչապետի պաշտոնն ու կյանքը: Բայց տեսեք, որ նրան իր սիրելի «կիրթ» գործընկերները հանգիստ չեն տալիս:

Լավ, ո՞ւմ է պետք նման, կներեք արտահայտության համար՝ «ղեկավարը»: Եվ ի՞նչ անել, եթե նա կամովին չի հեռանում: Պետք է, ուրեմն կտրուկ ակտիվացնել պայքարը և հասնել Փաշինյանի ու նրա աղետաբեր «թիմի» հեռացմանը: Հայաստանը այս մահվան ծուղակից ելնելու ուրիշ տարբերակ չունի: «Ուրիշ տարբերակը» ստույգ կործանումն է:

Արթուր Խայթ

Աղբյուր՝ 7or.am

դիտվել է 275 անգամ
Լրահոս
«Գ. Խաչատուրովի նկատմամբ հարուցված շինծու քրեական գործը իրականում կարված է սպիտակ թելերով և կարող է փլուզվել անաչառ քննության պայմաններում». հայտարարություն «Բա այդ «դեմոկրատական ընտանիքի» կողմից Ադրբեջանի ագրեսիայի դատապարտումն ու՞ր մնաց». Արմեն Աշոտյան Ամբոխները համակերպված «Свой среди чужих, чужой среди своих»․ Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարում Ռուսաստանին և մանրադրամ դարձնում Հայաստանը Եթե իրավիճակը երկում դառնա օրհասական` "санузел"-ային ֆոտոսեսիաներն էլ կկազմակերպեն... Դատախազությունը պահանջում է Սեդրակ Առուստամյանից ու նրա հետ կապակցված 3 անձից բռնագանձել 4 անշարժ գույք, 5 մլրդ դրամ 36 ժամ ջուր չի լինելու Արագածի տարածաշրջանում և Սպիտակում ձյուն է տեղում Իսրայելը 200 միլիոն դոլար կներդնի Ադրբեջանի տնտեսության մեջ Սպիտակ-Երևան ճանապարհին «Մերսեդեսը» դուրս է եկել ճանապարհից եւ շրջվել դաշտամիջյան հատվածում. Կա վիրավոր Երկար ժամանակով լույս չի լինելու Ուզում են խլել ստադիոնը Նոր մանրամասներ ավտոբուսների ձեռքբերման գործով. ինչ է կատարվել Գնահատել է իր թիմակցի հակավարդանյանական ջանքերն ու ակտիվությունը Հայկ Սարգսյանն արտոնյալի դիրքեր ունի Ինչո՞ւ է Արարատ Միրզոյանի հայտարարությունն անակնկալ եղել Ստվերային մատակարարման աղմկահարույց բացահայտումներ Արցախում Հակառակորդի զինուժն առաջ է եկել մոտ մեկ կիլոմետր Հակակոռուպցիոն կոմիտեի որոշումը՝ Վարդազարյանի և Ջհանգիրյանի ձայնագրության գործով. իրավապահների կռիվ Ինչու է Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, «ԿԳԲ-ի պադվալից», տեղափոխվել «Սեւան» ՔԿՀ Պարոնա՛յք, մեզ մոտ «ռևիզոր» է գալու Ուզում են խլել ստադիոնը Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացումը, ապա նաև կողմերի հրապարակային հռետորաբանությունը վստահաբար միտումնավոր է իրականացվում Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում. ՌԴ ՊՆ Ալիևի խոստովանությունները բացահայտում են ընդդեմ Հայաստանի պլանավորված ծրագիրն ու պատուհասած արհավիրքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 30-ին, ժամը 17:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 30-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Մարտի 30-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մարտի 30-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 30-ին, ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրերն են 44-րյա պատերազմում զոհվածի մայրերը Մարտի 30-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը: Մարտի 29-ին, ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 29-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լիդա Առուշանյանը Մարտի 29-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Իսագուլյանը Մարտի 29-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Հետևեք մեզ Telegram-ում https://t.me/hayeli_am
Hayeli.am