Ալիևի` «Արևմտյան Ադրբեջանի» պրոյեկտ-մղձավանջն ու Փաշինյանի սեփական «կետը»

Մի քանի ամսի է, ինչ Ադրբեջանում ինչ-որ քննարկումներ են կազմակերպվում, փաստաթղթեր են հրապարակվում, ադրբեջանցի իշխանական շրջանակները նստում, «լուրջ», դեմքերով քննարկում են «Արևմտյան Ադրբեջանի» թեմաներ:

Ինչպե՞ս առաջացավ Ալիևի մոտ «Արևմտյան Ադրբեջանի» թեման...

Երեկ, օրինակ, ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել են, թե Հայաստանում բնակված ադրբեջանցիներին միավորող այսպես կոչված` «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ղեկավար Ազիզ Ալեքբերլին պահանջել է, որ Հայաստանի կառավարությունը բանակցություններ սկսի իր ղեկավարած կառույցի հետ։ «Մենք ողջունում ենք Ադրբեջանի կառավարության կողմից Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում բնակվող հայերին՝ շփումները շարունակելու վերաբերյալ ուղղված հրավերը», - նշել է Ալեքբերլին, հավելելով. - «Որպես Արևմտյան Ադրբեջանի համայնք՝ մենք մի քանի օր առաջ նամակ ենք ուղարկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ մեր անվտանգ ու արժանապատիվ վերադարձի իրավունքը մեր հայրենի օջախներ ապահովելու համար», - նշել է Ալեքբերլին։

Փաստորեն, այսօր կայանալիք Փաշինյանի ասուլիսից առաջ, մարդիկ անգամ դիմել են Փաշինյանին` իրենց «անվտանգ ու արժանապատիվ վերադարձի իրավունքը» դեպի «հայրենի օջախներ ապահովելու համար»:

Տպավորություն է, որ մենք ապրում ենք սարսափ ֆիլմում: Հայաստանի տարածքում ադրբեջանցիներն «արժանապատիվ» ապրելու իրավունք են պահանջում Փաշինյանից: Սրան հասցրեց Փաշինյանի` «լուծումը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի համար» դիրքորոշումը:

Դեռ Մարտի սկզբին այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելին էր խնդրել աջակցել Հայաստան ադրբեջանցիների խաղաղ, անվտանգ և արժանապատիվ վերադարձին։ Ինչպես հաղորդում էր «Ազատություն» ռադիոկայանը, Հայաստան վերադառնալ ցանկացող ադրբեջանցիները Միշելին հղած նամակում նաև Հայաստանում տեղակայված Եվրամիության դիտորդական առաքելությանն են դիմել՝ պնդելով, որ նրանց մանդատը ենթադրում է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանություն, հետևաբար պահանջում են զբաղվել այդ երկրից տեղահանված ադրբեջանցիների իրավունքներով և անվտանգությամբ, ինչպես նաև պայմաններ ստեղծել, որպեսզի իրենք կարողանան այցելել իրենց տները, գերեզմանները, սրբավայրերը։

Եվրոպական դաշինքի ղեկավարին հասցեագրված այդ նամակը հրապարակվել էր Ադրբեջանի պաշտոնական լրատվամիջոցներում։ Նամակի հեղինակը Ադրբեջանի կառավարության հովանավորչությունը վայելող «Արևմտյան Ադրբեջանի համայնք» քաղաքական նախաձեռնությունն է, որի նպատակն, ինչպես նշում է պաշտոնական Բաքուն, հարյուր հազարավոր էթնիկ ադրբեջանցիների վերադարձն է Հայաստան, որտեղ նրանք ժամանակին բնակվում էին։

Ինչպես հայտնում էր «Ազատությունը», Ադրբեջանցի փախստականներին միավորող այս նորաստեղծ կազմակերպությունը իր գործունեության մասին պաշտոնապես հայտարարել է անցած տարվա օգոստոսին, ամիսներ անց իր հարկի տակ հյուրընկալել երկրի նախագահին։ «Ներկայիս Հայաստանը մեր տարածքն է», - անցած տարեվերջին կազմակերպության ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարում էր նախագահ Իլհամ Ալիևը՝ իր անվերապահ աջակցությունը հայտնելով կազմակերպության գործունեությանը։ Ի դեպ, սա Ալիևի երկրորդ այցն էր ընդամենը մի քանի ամսվա գործունեություն ունեցող կազմակերպության գրասենյակ։

Ադրբեջանի առաջնորդի մոտ մեկ ժամանոց ելույթից հետո, որում, ի դեպ, Ալիևը կրկին կասկածի տակ էր դնում Հայաստանի տարածքային ամբողջականությունը, հրապարակվեց Հայաստանի տարածքում ադրբեջանցիների վերաբնակեցման պետական ծրագիրը։ Այդ փաստաթղթով պնդում էին՝ Հայաստան պետք է վերադառնան «ոչ միայն տեղահանված ադրբեջանցիները, այլև նրանց ժառանգները»։ Կազմակերպությունը հայտարարել է, որ արդեն սկսել է Հայաստանից «տեղահանված ադրբեջանցիների հաշվառումը»։

Զուգահեռաբար Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայում հատուկ ֆակուլտետ է ստեղծվել, որն իբրև թե զբաղվելու է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի տեղանունների, բնակավայրերի լանդշաֆտի վերականգնմամբ»։ Ըստ Իլհամ Ալիևի հաշվարկների՝ «Հայաստանի ավելի քան 300 քաղաքներում և գյուղերում ադրբեջանցիներ են ապրել», իսկ «ավելի քան 170 գյուղերում միայն ադրբեջանցիներ են բնակվել»։ «Նրանց [ադրբեջանցիների] վերադարձը չի նշանակում այնտեղ բնակվող հայերի վտարում»,- «մեծահոգաբար» հայտարարում էր Իլհամ Ալիևը․ «Այդ գյուղերը դատարկ են, և մենք, իհարկե, կօգտագործենք մեր ունեցած բոլոր հնարավորությունները»։

Սյունիք ու Երևան ադրբեջանցիների վերադարձի պայմանները, ինչպես պաշտոնական փաստաթղթում է նշվում, «պետք է արտացոլվի հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրում», իսկ ադրբեջանցիների անվտանգությունը Հայաստանի տարածքում պետք է ապահովի «ադրբեջանական կողմի համար վստահելի և բարեկամ երկրների ուժերից կազմված միջազգային առաքելություն»։ Թե որ երկրներն են դրանք, հայեցակարգում հիշատակված չէ։

Ռադիոկայանը նաև հայտնում էր, որ մինչ այդ, նորաստեղծ կազմակերպության ղեկավարությունն արդեն մի շարք հանդիպումներ է ունեցել Թուրքիայի պաշտոնյաների, այդ թվում՝ թուրք պատգամավորների, Ադրբեջանում Թուրքիայի դեսպանի հետ։ Ադրբեջանցիների «Մեծ վերադարձի երկրորդ փուլը» լայնորեն լուսաբանող Ադրբեջանի պաշտոնական լրատվամիջոցներն, իմիջիայլոց, «տեղին» չեն համարում Ադրբեջանից տեղահանված հայերի հնարավոր վերադարձի կամ նրանց կողմից նույնօրինակ պահանջների մասին խոսելը։ «Կոռեկտ չէ»,- պնդում է ադրբեջանական իշխանական Caliber թերթը։

«Հայաստանի բնակչության մեծ մասը չունի փախստականի կարգավիճակ, քանի որ նրանք չեն վտարվել Ադրբեջանից, այլ վաճառել են իրենց բնակարաններն ու առանձնատները և բարեհաջող հեռացել Ռուսաստան և այլ պետություններ»-, գրում է լրատվամիջոցը առանց հիշատակելու Բաքվի և Սումգայիթի հայազգի բնակչության ջարդերը և չվկայակոչելով միջազգային զեկույցները, որոնց համաձայն՝ անցած դարի 80-ականների վերջերին և 90-ականների սկզբներին երկու հարևան երկրներում տեղի ունեցած իրադարձությունները շատ դեպքերում նման էին իրար։

Դեռ այս տարվա հունվարին Բաքվում հայտարարեցին, որ վերջին ամիսներին հաջողվել է հաշվառել Հայաստանից (կամ ինչպես այստեղ են նշում «Արևմտյան Ադրբեջանից») տեղահանված 100 հազար ադրբեջանցիների, հայտարարել է Բաքվում գործող «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպության մամուլի քարտուղար Ուլվիյա Զուլֆիգարը։ «Ամեն օր 250-ից 300 մարդ է դիմում ներկայացնում։ Հաշվառվել է 1989-ից 1991 թվականներին տեղահանված 100 հազար մարդ։ Հաշվառվածների թվում անգամ տեղահանվածների ժառանգներ կան», - հայտարարել է Զուլֆիգարը։

Ահա, թե ինչ մղձավանջ է թաքնված Ալիևի «Արևմտյան Ադրբեջանի» պրոյեկտի տակ:
Ադրբեջանում պետական մակարդակով և համապատասխան քարոզչությամբ, «Արևմտյան Ադրբեջանի համայնք» անվամբ կազմակերպությամբ, սկսել են պայքարել`Հայաստան ադրբեջանցիների վերադարձի համար: Սա պետական ծրագիր է, որը Ալիևը զուգահեռ իրականացնում է:

Ահա, թե ուր հասցրեց Փաշինյանը «ես բանակցում եմ իմ կետից» քաղաքականությունը: Պարզվեց, սա էր այդ «կետը», կամ «կետի» արդյունքը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1707 անգամ
Լրահոս
Ադրբեջանը ոչնչացնում է Շուշիի գերեզմանոցները Էրդողանը հայտարարել է, որ Նեթանյահուն սպառնում է ողջ տարածաշրջանի անվտանգությանը Էջմիածնի դպրոցներից մեկում ծեծկռտուքից հետո 15-ամյա աշակերտի մահվան դեպքով երկու հոդվածով նախաձեռնվել է վարույթ Անցած մի քանի օրերին միայն 3-4 հայկական բեռնատար է մուտք գործել Ռուսաստան․ Տնտեսվարող Ռայիսին Պուտինի հրավերով կայցելի Մոսկվա, ռուս-իրանական բանակցություններ տեղի կունենան «ժողովրդավարության բաստիոն»-ում կա շուրջ 50 քաղբանտարկյալ․ Մամիջանյան Մամիկոն Ասլանյանը դատարանի դահլիճում ուղղակի ջախջախեց «ժողովրդավարության բաստիոնի» շոուն․ Մանուկյան Քաղցր ըմպելիքների չարաշահումը ուղիղ կապ ունի երեխաների ավելցուկային քաշի և ճարպակալման հետ Բայրամովը հայտնել է, որ պայմաններ են ստեղծվել խաղաղության համաձայնագրի համաձայնեցման համար Երևանում աղբատար Камаз-ը վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով անցնող հետիոտնի. վերջինը տեղում մահացել է «Արթիկ» ՔԿՀ-ում դասավանդող ուսուցչի մոտ հայտնաբերվել է կասկածելի ծխախոտի տուփ․ նա համաձայնել էր գումարի դիմաց այն բերել ՔԿՀ The New York Times: Путин в среду посетит Саудовскую Аравию и Объединенные Арабские Эмираты Պուտինը` «Տարվա մարդ» կոչման թեկնածու «Երկրում լռություն է, թվում է, թե ամենամեծ աղետն արդեն կատարվել, մինչդեռ թվացյալ հանգստությունը ոչ այլ ինչ է, քան նոր՝ շատ ավելի մեծ աղետի նախանշան»․ Վարուժան Գեղամյան Դիանա Գասպարյանի սկեսուրն Էջմիածնում ապօրինի շինարարություն է սկսել․ «Հետք» Ռուս արևելագետ․ «Ռուսաստանը և Թուրքիան կարող են լուծում տալ պաղեստինյան հարցին» Սա հասարակություն չի, սա դժոխք է, որտեղ իրար ուտելով են ապրում. Բորիս Մուրազի Լավրովն ու Աբդոլլահիանը հռչակագիր են ստորագրել Սահմանվել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների կենսաթոշակների ու նպաստների վճարման ընթացակարգերը Ադրբեջանցի «ռազմական փորձագետը»՝ Կոմիտասի պողոտայում․ վերջինս առանց անձնագրի՞ է Հայաստան մուտք գործել. video Մաշտոցի պողոտայում երեք մարդ է վրաերթի ենթարկվել. վիրավորների թվում 2-ամյա երեխա կա
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 6-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 6-ին, ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անդրանիկ Սարկավագ Մանուկյանը Դեկտեմբերի 6-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Դեկտեմբերի 6-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 5-ին, ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Դեկտեմբերի 5-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալեքսանդր Կոչուբաևը Դեկտեմբերի 5-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Դեկտեմբերի 4-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 4-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 4-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am