Ալիևը խոստովանեց` դիվերսիաները կրկնվելու են և ոչ միայն. Փաշինյանի արևմտյան գործընկերները «լղոզեցին»

Պաշտոնական Բաքուն երկու օր է արդեն պաշտոնապես պնդում է, որ Լաչինի միջանցքում անհրաժեշտ է վերահսկողության ռեժիմ ապահովել, ինչպես նաև սպառնում է «ձեռնարկել վճռական, անհրաժեշտ միջոցներ՝ զինաթափելու և չեզոքացնելու անօրինական զինված կազմավորումները», եթե հայկական կողմը «դասեր չքաղի»։ Բաքվի կեղծ առիթը սա է, որպեսզի ՀՀ-ն զենք-զինամթերք չանցկացնի Ղարաբաղ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երեկ ևս հայտարարությամբ է հանդես եկել՝ պնդելով, թե Հայաստանը շարունակում է ռազմական փոխադրումները Արցախ: «Եվս մեկ անգամ զգուշացնում ենք, որ Հայաստանի կողմից ռազմական բեռների փոխադրումը Ադրբեջանի տարածք, Հայաստանի զինված ուժերի անձնակազմի ուղարկումն ու ռոտացիան պետք է անհապաղ, մեկընդմիշտ դադարեցվի, հայկական զորքերը պետք է ամբողջությամբ դուրս բերվեն մեր երկրի տարածքից։ Հակառակ դեպքում ադրբեջանական կողմը հարկադրված կլինի, օգտագործելով բոլոր հնարավորությունները, ձեռնարկել վճռական, անհրաժեշտ միջոցներ՝ զինաթափելու և չեզոքացնելու անօրինական զինված կազմավորումները։ Հայաստանի նման գործողությունները դիտվում են որպես ռազմական ագրեսիայի շարունակություն», - ասված է հայտարարությունում:

Այսինքն, սովորական լեզվով ասած` Ադրբեջանի ՊՆ-ն խոստովանել է, որ շարունակելու է գործել այնպես, ինչպես գործել է մարտի 5-ին, երբ դիվերսիոն գործողությունների արդյունքում զոհվեցին երեք հայեր:

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը նաև մեղադրում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը: Ռուսական կողմը երեկ արձագանքեց տեղի ունեցածին: Մարտի 5-ին` ժամը 10:00-ին, Դյուքանլար բնակավայրի մոտակայքում Ադրբեջանը կրակ է բացել Լեռնային Ղարաբաղի իրավապահ մարմինների ավտոմեքենայի վրա: Զինված բախման հետևանքով զոհվել է երեք և վիրավորվել մեկ աշխատակից, որոնք գտնվել են մեքենայում: Ադրբեջանական կողմից կա երկու զոհ և մեկ վիրավոր: Նշվում է, որ ռուս խաղաղապահների միջամտությամբ միջադեպը դադարեցվել է:

Մոսկվան, փաստացի, Ադրբեջանին որպես գործողությունը սկսող, իրականացնող կողմ է նշել, ինչն էլ, թերևս, առաջացրել է ադրբեջանական կողմի դժգոհությունը:

Փարիզը նույնպես երեկ արձագանքեց` ընդգծելով, որ ադրբեջանցիներն են թիրախավորել ոստիկանական մեքենան: Ֆրանսիայի արտգործնախարարությունը հստակ մատնանշել է, որ ոստիկանական ավտոմեքենան թիրախավորվել է ադրբեջանական կողմից։

«Ցավում ենք մարտի 5-ին տեղի ունեցած այդ ծանր միջադեպի զոհերի համար, որի ընթացքում Լաչինի միջանցքի մերձակայքում ոստիկանների տեղափոխող ավտոմեքենան թիրախավորվել է ադրբեջանական ուժերի կողմից՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում», - ասված է պաշտոնական Փարիզի հայտարարությունում։

Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունն անհրաժեշտ է համարում, որպեսզի լույս սփռվի միջադեպի հետ կապված բոլոր փաստերի վրա։ Փարիզը նաև կոչ է անում խստորեն պահպանել հրադադարը։

ՆԱՏՕ-ում ևս երեկ մտահոգություն հայտնեցին Ստեփանակերտի մերձակայքում տեղի ունեցած դիվերսիայի կապակցությամբ։ Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Խավիեր Կոլոմինան։ «Մենք խիստ մտահոգված ենք Ստեփանակերտի մերձակայքում տեղի ունեցած միջադեպի մասին լուրով, որի հետևանքով կան տուժածներ։ Այս միջադեպը ցույց է տալիս բանակցությունների սեղանի շուրջ չլուծված հարցերի լուծման հրատապությունը։ ՆԱՏՕ – ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը», – գրել է Կոլոմինան Twitter-ում։

Ինչ վերաբերում է ԵՄ-ին, ապա նրանց հայտարարությունը բավական անհասցե հայտարարություն էր: «ԵՄ-ն ցավում է երեկ ղարաբաղյան շփման գծում բռնկված բռնության համար, որը հանգեցրել է առնվազն հինգ զոհի»։ Այս մասին ասվում է ԵՄ խոսնակ Պիտեր Ստանոյի տարածած հաղորդագրության մեջ: «Այս մահացու դեպքի հետ կապված հանգամանքները պետք է ամբողջությամբ ուսումնասիրվեն։ Մենք կոչ ենք անում բոլոր շահագրգիռ կողմերին զսպվածություն ցուցաբերել՝ կանխելու հետագա գործողությունները, որոնք կարող են ավելի խաթարել տարածաշրջանային կայունությունը և սպառնալ խաղաղ գործընթացին»,- ասվում է հայտարարության մեջ:
Փաշինյանի կառավարության արևմտյան գործընկերները, փաստացի, բացի Ֆրանսիայից, խուսափել են Ադրբեջանին մատնանշել, որպես դիվերսիոն գործողության պատասխանատու:

Ահա, այսպես է աշխատում Փաշինյանի կառավարությունը. նրանք ամբողջ աշխարհին արևմուտքին բարեկամ են ներկայացնում, թե իբր Արևմուտքն հայկական շահին համահունչ է գործում, սակայն գործնականում նայում ենք ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի անհասցե հայտարարություններին, ու ամեն ինչ պարզ է դառնում:

Իսկ Ալիևն այս պայմաններում կշարունակի գործել այնպես, ինչպես գործել է մինչև այսօր: Նա նույնիսկ սպառնալով խոստովանել է, որ շարունակելու է նույն կերպ գործել, որովհետև թույլի, «խաղաղության օրակարգով» առաջնորդվողի հետ միայն այդպես են վարվում, որովհետև խաղաղություն միայն մեկ կողմն է ուզում, հակառակորդի նպատակները լիովին այլ են:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3311 անգամ
Լրահոս
Էդգար Ղազարյանը ցանկանում է ՔՊ-ական պատգամավորների հետ Եթե նա գա. Գուտերեշը պատրաստ է հանդիպել Լավրովի հետ Հայաստանը ԼՂ-ում բանակ չունի. Ալիևի առաջ կրկին արդարանում է Ադրբեջանական զորքերը հայտարարել են նոր տարածքներ վերցնելու մասին Երևանում կառուցվող էլիտար շենքի վագոն-տնակի մեջ բերանքսիվայր հայտնաբերվել է տղամարդու դի Այս պահից սկսած՝ ով հարձակվի Սյունիքի վրա,հարձակվում է Օվերնյ-Ռոն-Ալպի վրա․համաձայնագիր է ստորագրվել Սարսափած լսում էի Սեդա Սաֆարյանին․ այս մակարդակի ՍԴ ու ՍԴ դատավո՞ր․ Հրանտ Բագրատյան (video) Ադրբեջանի զինուժն այսօր գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում «Գ. Խաչատուրովի նկատմամբ հարուցված շինծու քրեական գործը իրականում կարված է սպիտակ թելերով և կարող է փլուզվել անաչառ քննության պայմաններում». հայտարարություն «Բա այդ «դեմոկրատական ընտանիքի» կողմից Ադրբեջանի ագրեսիայի դատապարտումն ու՞ր մնաց». Արմեն Աշոտյան Ամբոխները համակերպված «Свой среди чужих, чужой среди своих»․ Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարում Ռուսաստանին և մանրադրամ դարձնում Հայաստանը Եթե իրավիճակը երկում դառնա օրհասական` "санузел"-ային ֆոտոսեսիաներն էլ կկազմակերպեն... Դատախազությունը պահանջում է Սեդրակ Առուստամյանից ու նրա հետ կապակցված 3 անձից բռնագանձել 4 անշարժ գույք, 5 մլրդ դրամ 36 ժամ ջուր չի լինելու Արագածի տարածաշրջանում և Սպիտակում ձյուն է տեղում Իսրայելը 200 միլիոն դոլար կներդնի Ադրբեջանի տնտեսության մեջ Սպիտակ-Երևան ճանապարհին «Մերսեդեսը» դուրս է եկել ճանապարհից եւ շրջվել դաշտամիջյան հատվածում. Կա վիրավոր Երկար ժամանակով լույս չի լինելու Ուզում են խլել ստադիոնը Նոր մանրամասներ ավտոբուսների ձեռքբերման գործով. ինչ է կատարվել Գնահատել է իր թիմակցի հակավարդանյանական ջանքերն ու ակտիվությունը Հայկ Սարգսյանն արտոնյալի դիրքեր ունի Ինչո՞ւ է Արարատ Միրզոյանի հայտարարությունն անակնկալ եղել Ստվերային մատակարարման աղմկահարույց բացահայտումներ Արցախում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 30-ին, ժամը 17:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 30-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Մարտի 30-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մարտի 30-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 30-ին, ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրերն են 44-րյա պատերազմում զոհվածի մայրերը Մարտի 30-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը: Մարտի 29-ին, ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 29-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լիդա Առուշանյանը Մարտի 29-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Իսագուլյանը Մարտի 29-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Հետևեք մեզ Telegram-ում https://t.me/hayeli_am
Hayeli.am