«Մարտի 1-ը» բացահայտված է, բայց «թիվ 1 պատասխանատուն» դեռ ճառեր է «փիսիփոլայում»

Ասում են՝ Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ին, նաև մեծապես իր կոչերով հրահրված-բորբոքված անկարգությունների հետևանքով զոհված 10 հայրենակիցների, այդ թվում՝ Ներքին զորքերի երկու զինծառայողի հիշատակի համար արձանի բացման ժամանակ բոցաշունչ ելույթ է ունեցել: Անգամ փիլիսոփայել է՝ փայլատակելով իրեն բնորոշ «մարգարիտներով»: Թեպետ, նրա արտասանածը, ինչպես փիլիսոփայության մեր հարգված դասախոսը կասեր, ավելի շուտ՝ փիսիփոլայություն է:

Հիացեք, խնդրեմ. «...այս օրն այսօր է՝ որպես երեկվա հետևանք, վաղն այսօր է լինելու՝ դարձյալ որպես երեկվա հետևանք: Եվ, հետևաբար, վաղը կառուցվում է այսօր, ամեն օր մեզանից յուրաքանչյուրն է կառուցում այդ վաղվա օրը»: Մի խոսքով՝ սարերը դաշտերից բարձր լինեն, գետերն ունենան 2 ափ, դե, իսկ Արեգակն էլ առավոտը դուրս գա, իսկ երեկոյան կորչի-գնա:

Ըստ ժանրի կանոնների, այդ պահին պիտի մեկնումեկը բացականչեր. «Ակո՜ւնք իմաստության...»: Եվ տարօրինակ է, որ ոչ մեկը չբացականչեց, չնայած նման տեսարանի համար հուշարձանի մոտ հավաքվածների շարքերում շատ կային: Վերցնենք թեկուզ Փաշինյանի «հատուկ հանձնարարություններով» ներկայացուցիչ, ի լրումն՝ «կլասիկ» Էդմոն Մարուքյանին, որին տեսաֆոտոխցիկները բռնացրել էին Ալեն Սիմոնյանի հետ նշված վայրում բարեկամաբար ասել-խոսելու պահին: Հիշատակվածները նրանք են, որ ընդամենը մի երկու տարի առաջ, համայն հանրությանն ի տես և ի լուր, միմյանց ինչ ասես, որ էլ չասացին (տե՛ս կից տեսանյութը): Այնպես «նախշեցին» զմիմեանս, որ նման դրսևորումից հետո, սովորաբար անցնում են մեկմեկու քիթումռութ «նախշելուն»: Թեպետ, հիշեցնենք, նման մի բան էլ եղավ, երբ Ալեն Սիմոնյանի կուսակիցները՝ ի դեմս Սասուն Միքայելյանի, հենց ԱԺ դահլիճում հարձակվեցին նույն Էդմոն Մարուքյանի վրա ու նաև թիկունքից հարվածեցին նրան: Իսկ հիմա, տեսնում եք, թե նույն Ալեն Սիմոնյանն ու նույն Էդմոն Մարությանն ինչպիսի մեղրաշոկոլադային հարաբերություններ ունեն (տե՛ս կից նկարը):

Ի դեպ, Սասուն Միքայելյանի մասին, ավելի ճիշտ, նրա միջոցով բարձրաձայնված Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի այն առանցքային համոզմունքի, որ... «թավշյա հեղափոխությունը» Արցախի ազատամարտից ավելի կարևոր իրադարձություն էր: Շատերն էին բորբոքվել այդ հայտարարությունից, որն այնքան էլ հայտարարություն չէր, այլ բացահայտ ինքնախոստովանություն:

Վերջիվերջո, ինչպե՞ս կարող է որևէ մեկի քաղաքական կարիերան կամ թեկուզ հեղափոխախժդժային «թռիչքն» ավելի կարևոր բան լինել, քան Հայրենիքի ազատագրումը կամ պաշտպանությունը: Եվ, եթե մեկը բացեիբաց ասում է, թե որն է իր, իր ներկայացրած ուժի համար ավելի կարևոր, արդեն պարզ է, թե ում և ինչի հետ գործ ունեք:

Չնայած, Նիկոլ Փաշինյանն ու իր ՔՊ-ն կոնկրետ «վերաբերմունքով» են իրենց կարևորությունները ցույց տվել. «Մարտի 1-ի» զոհերի հարազատներին (ժառանգներին) հատկացրել են 30-ական միլիոն դրամ՝ որպես փոխհատուցում, իսկ, օրինակ, իրենց կառավարման հետևանքով բորբոքված պատերազմում զոհվածների ծնողներին ու ընտանիքներին՝ դրանից երեք անգամ քիչ գումար են տրամադրել:

Ի դեպ, զարմանալի է, որ «Մարտի 1-ի» զոհերի հարազատներն այլևս «գլխավոր թեմա» չեն, անգամ՝ փաշինյանական թունոտ քարոզչության ու դամքաշական քարոզչամիջոցների համար: Զարմանալի է, քանի որ իրենց սիրելի առաջնորդն էլի հայտարարել է, թե «մարտի 1-ը բացահայտված է, բայց մեղավորները պատժված չեն»:

Չնայած, այս մի կետում Նիկոլ Փաշինյանն, ինչ-որ տեղ իրավացի է, ինչպես անհերքելի է այն, որ «այս օրն այսօր է, իսկ վաղը՝ վաղն է լինելու»: Իրավացի է այն տեսանկյունից, որ շատ-շատերի համոզմամբ՝ 2008-ի մարտի 1-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների համար առանցքային մեղավորներից մեկը կամ ինչպես հիմա են ասում՝ «թիվ 1 պատասխանատուն» ինքն է՝ տեղի ունեցողից իր «փառավորված հոգով» ու դեպքի վայրից «թռնելով» հանդերձ: Թեպետ, այնպես չէ, որ կոնկրետ Նիկոլ Փաշինյանը հետագայում չհանձնվեց իրավապահներին, չդատվեց ու ազատազրկման չդատապարտվեց: Ի դեպ, եթե նրա նկատմամբ, ոչ առամց արտաքին բզբզոցի, նախորդ իշխանությունը ներողամտություն չցուցաբերեր և համաներման (նույն ինքը՝ «ամնիստիայի») չենթարկեր, դեռ 2018-ին էլ կշարունակեր բանտում լինել, որտեղից օրումեջ իր պաշտպաններին օգնության կանչեր էր հղում:

Այնպես որ, մարտի 1-ը բացահայտված է, բայց մեղավորները, այսպես ասենք՝ «կիսապատժված» են: Ավելին՝ արդեն 5 տարի է, ինչ նաև դրա համար պահած մուռն են հանում Արցախից, Հայաստանից, բոլորից:

4

Ա. Հակոբյան

7or.am

դիտվել է 353 անգամ
Լրահոս
Ռոբերտ Քոչարյանի գործը քննող Աննա Դանիբեկյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը ԲԴԽ-ում է Գավաթակիր թիմի մարզիչները բոյկոտել են ՀՖՖ ղեկավարության դեմ Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է Իշխանությունը՝ խուճապի մեջ․ ի՞նչ հիվանդություններ են առաջանում վախից ՀՀ-ում ապստամբություն է սկսվել մի մարդու դեմ, ով ապօրինի կերպով հայտնվել է իշխանության ղեկին․ Սեմյոն Բաղդասարով Աշխարհում առաջին քրիստոնյա հայ ազգը իր ամենանվիրական հոգևոր արժեքին է հենվել․ Արսեն Ջուլֆալակյան Շուրջ 30 փողոց ու խաչմերուկ է փակվել, իրականացվել են ավտոերթեր․ պայքարի մեկ օրը «Թե՛ ռեկտորին, թե՛ պրոռեկտորին զգուշացնում եմ՝ սահմանները մի՛ անցեք»․ Բագրատ Սրբազանը վաղը կայցելի ԵՊՀ Պետությունն արտոնու՞մ է ԱԱԾ համազգեստի կեղծումը. հանցագործները քողարվելու նոր միջոց են գտել Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ Դանիելյան «ՀայաՔվե» նախաձեռնությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու ՀՀ դատախազություն «Զվարթնոց»-ում հացադուլ անող Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի վիճակը ծայրահեղ ծանր է Արփի Դավոյանը Բագրատ Սրբազանին համարում է քաղաքականապես ոչ հասուն Եթե շարժումը կազմավորված է այսպիսի պատանիներից, ապա ռեժիմին հաշված ժամեր են մնացել․ փաստաբան Վաղը դասադուլին են միանալու և ուսանողների հետ հանդիպելու Վարդան Ոսկանյանը և Վարուժան Գեղամյանը Վաղվանից Շիրակում` դասադուլ, գործադուլ, անհնազանդության ակցիաներ Քաղաքացիները փակել են Երևան-Ապարան մայրուղին Ալեն Սիմոնյանը եւս իր ընտանիքին դարձնում է թիրախ Դատավորն ինքնաբացարկով գլուխն ազատեց այս խայտառակ գործընթացի մաս կազմելուց․ Տիգրան Աբրահամյան Արթուր Սուքոյանի գործով միջնորդություն ենք ներկայացրել քննիչին, պահանջում ենք տեսաձայնագրությունը. փաստաբան Խաղաղ ճանապարհով տարածքներ տալը սառը պատերազմ է. Մովսեսի գյուղապետ Վսյո տակի, ես ձեր տեղը լինեի՝ էդքան հանգիստ չէի լինի․ Նաիրա Զոհրաբյան Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 13-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 13-ին՝ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am