Մոսկվան դեռ չմարսած մի որոշումը` Հայաստանից ստացավ նոր հարված

Նիկոլ Փաշինյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: Կառավարության լրատվականի փոխանցմամբ՝ զրուցակիցներն անդրադարձել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և դրա հաղթահարմանը վերաբերող թեմաների:

Մասնավորապես, քննարկվել են Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն ուղարկելուն առնչվող հարցեր: Երկուստեք ընդգծվել է Լաչինի միջանցքն Ադրբեջանի կողմից ապաշրջափակելու անհրաժեշտությունն ու դրա անխափան գործունեության կարևորությունը:

Պարզվում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՄԱԿ-ի առաքելություն ուղարկելու հարցի շուրջ քննարկումները շարունակել: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ հարցը կպահի ուշադրության կենտրոնում, ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

Գուտերեշի հետ զրույցում Փաշինյանը կարևորել է նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոցներ կիրառելու մասին Հայաստանի պահանջը բավարարելու որոշումը: Նրանք մտքեր են փոխանակել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ԼՂ ժողովրդի իրավունքների պաշտպանությանը և անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ:

Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն արգելափակված է արդեն 75 օր: Միջազգային հանրությունից առայժմ միայն հորդորներն ու կոչեր ենք շարունակում լսել:

Իսկ ահա նորություն է նաև ՄԱԿ-ի առաքելություն ուղարկելու հարցի շուրջ հրապարակային արձանագրումը: Երբ ակնհայտ է, որ Մոսկվան դեռ չի մարսել ՀՀ տարածքում ԵՄ առաքելության տեղակայման որոշումը, Հայաստանի իշխանությունն այժմ էլ Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն ուղարկելուն հարց է դրել:

Ի դեպ, Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը այսօր հայտնել է, որ վերադառնում է տարածաշրջան՝ այցը սկսելով Հայաստանից: «Վերադառնում եմ տարածաշրջան Մյունխենում առաջնորդների հանդիպումից հետո մի շարք խորհրդակցությունների համար, սկսելով Երևանից: Ակնկալում եմ լավ հանդիպումներ առավոտյան», - Թվիթերում գրել է Կլաարը:

Հիշեցնենք, որ Մյունխենում՝ Անվտանգության համաժողովի շրջանակում, շաբաթ օրը կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ և մասնակցությամբ:

«Որքանով ես հասկանում եմ կողմերին հրավեր և հնարավորություն է տրվել: Ի վերջո, ցանկացած նման հանդիպմանը իրենց հնարավոր մասնակցության մասին պետք է խոսեն հենց կողմերը՝ մեր հայ գործընկերները, մեր ադրբեջանցի գործընկերները», - երեկ հայտարարել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը՝ ամենօրյա ճեպազրույցում պատասխանելով հարցին, թե կոնկրետ երբ է կայանալու Բյուսելում սպասվող հանդիպումը:

Նախորդ օրը Փրայսը հայտարարել էր, որ առաջիկա օրերին Բրյուսելում սպասվում է հայ-ադրբեջանական հանդիպում: Դիտարկմանը՝ Ռուսաստանը վերջին շաբաթներին հատկապես խիստ քննադատում է գործընթացը՝ պնդելով, թե Արևմուտքը տապալում է բանակցային գործընթացը, Փրայսն արձագանքել է. - «Իմ միակ մեկնաբանությունն այն է, որ մենք հուսով ենք տեսնել այն առաջընթացի շարունակությունը, որը տեսանք վերջին շաբաթների ընթացքում, և մենք պատրաստ ենք աջակցել կողմերին, մինչ նրանք բանակցություններ են վարում այս մարտահրավերի համապարփակ լուծման ուղղությամբ»:

Իսկ երեկ նաև լուր ստացվեց այն մասին, որ Բրյուսելում սպասվում է հայ-ադրբեջանական հանդիպում...

Առաջիկա օրերին Բրյուսելում սպասվում է հայ-ադրբեջանական հանդիպում, հայտնեց Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։ «Սա կողմերի փոխգործակցության արդյունքն է: Սա Միացյալ Նահանգների հետ երկկողմ, եռակողմ ներգրավվածության արդյունք է, նաև աշխատանքի, որ Եվրամիությունն է արել իր դիվանագիտական ջանքերով, և ինչը մենք հույս ունենք տեսնել, երբ կողմերն առաջիկա օրերին կհանդիպեն Բրյուսելում՝ ԵՄ նախագահ Միշելի հյուրընկալած բանակցություններում», - հայտարարել է պետդեպարտամենտի խոսնակը: Փաշինյան-Ալիև վերջին բանակցությունները կազմակերպած, դրանց նաև մասնակցած ամերիկյան կողմի ներկայացուցիչը, սակայն, չի կոնկրետացրել ոչ օրը, ոչ էլ ձևաչափը՝ արդյոք խոսքը ղեկավարների հանդիպման մասին է։ Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ բացառապես ղեկավարներն են բանակցել։

Իսկ խաղաղության պայմանագրի շուրջ հայ-ադրբեջանական հեռակա նամակագրությունը շարունակվում են։ Ինչպես Փաշինյանն էր ասել՝ նախագծի շուրջ արդեն երեք փուլերով բանակցություններ են եղել, մեկ շաբաթ առաջ էլ հայկական կողմը հերթական առաջարկներն է փոխանցել։ Ոչ փաստաթղթի դրույթները, ոչ էլ իր առաջարկները հայկական կողմը չի հստակեցնում։

Հայաստանի արտգործնախարարը օրերս ասաց՝ հարաբերությունների կարգավորման շուրջ քննարկումները սկսելիս Ադրբեջանի հետ եղել է պայմանավորվածություն՝ երկու ուղղությամբ վարել բանակցությունները՝ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի շուրջ ու միջազգայնորեն տեսանելի երկխոսությամբ ԼՂ-ի հայության իրավունքների ու անվտանգության հարցով Բաքվի ու Ստեփանակերտի միջև։ Միրզոյանը, համենայնդեպս, չասաց, որ այդ պայմանավորվածությունները փոխվել են։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3526 անգամ
Լրահոս
Խաչատուրյանը ու՞մ է խնդրել Թուրքիայի հաղթանակից ստացած իր դրական հույզերը փոխանցել անգլալեզու ողջ հանրությանը Թուրքերը լավ են ճանաչում իրենց երկրպագուներին Խաչատուրյան ազգանունով սույն թյուրիմացությունը գրել է... Այս այլանդակությունը, որը տեղի է ունենում Անիում ոչ ոք չի նկատու՞մ... Ու սա կոչվում է ընտրությու՞ն... Սպասվում են տեղումներ ՔՊ-ն ընտրակաշառք է բաժանում. ՔՈ նախընտրական շտաբի հրատապ հայտարարությունը Երևանում շտապօգնությունը 2 ոտքերն անդամահատված անօթեւան կնոջը տեղափոխել ու թողել է փողոցում ՌԴ խաղաղապահները թույլ չեն տալիս մոտենալ Ստեփանակերտ-Լիսագոր հատվածին, բանակցություններն ընթանում են Քաղաքացիների փոխարեն կատարվում է քվեարկություն, հենց քվեախցիկում. Սիսիանի ընտրախախտումները Ադրբեջանցիները կրակել են Սոս եւ Թաղավարդ գյուղերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիների ուղղությամբ Սյունիքի մարզում բախվել են KamAZ-ն ու Mercedes-ը, վերջինը ոլորանից ընկել ու հայտնվել է հաջորդ ոլորանում․ կա զոհ Հայտնաբերվել է հանգստյան գոտու սեփականատիրոջ դին Լուսակերտի զորամասի մոտ Opel-ը մոտ 150 մ մի քանի պտույտ շրջվելով բախվել է քարերին. կա 4 վիրավոր Տաշիրում 28-ամյա վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ցանկապատին. կա վիրավոր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը, Թուրքիային պարտվելուց հետո, չի ուզո՞ւմ հրաժարական տա․ Կարեն Քոչարյան Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Ո՞վ է վճարելու նիկոլփաշինյանական ՍԴ–ի՝ ընդդեմ ՌԴ նախագահ Պուտինի կայացրած որոշման գինը Ադրբեջանի հատուկ ծառայությունները արցախցիներին կեղծ հաշիվներով «շահավետ առաջարկներ են անում» Մենք՝ որպես ազգ և պետություն, կանգնած ենք գոյութենական վտանգների ու մարտահրավերների առջև Գոյություն չունեցող կերպարները, ճապոնացի հերոսուհին, կոճղերով նկարներն ու մանուկները մեկ վայրում Ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել Ցիկլոն ու արևադարձային տաք հոսանքներ. Սուրենյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 27-ին,ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը Մարտի 27-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Մելիքյանը Մարտի 27-ին, ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մարտի 25-ին,ժամը 13:00-ին, Նկարիչների միության տանը՝ 2-րդ հարկում, տեղի կունենա Радуга արվեստի կենտրոնի հաշվետու ցուցահանդեսը՝ Գույների ուժը խորագրով: Հեռ. 094241111 Մարտի 24-ին,ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը Մարտի 24-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մարտի 24-ին, ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին դատախազ Սոկրատ Հովսեփյանը: Մարտի 24-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է երգչուհի Արմինե Գրիգորյանը։ Մարտի 24-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահրամ Սահակյանը Մարտի 24-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Telegram-ում https://t.me/hayeli_am
Hayeli.am