Բաքուն եւս մեկ հայց կներկայացնի ընդդեմ Հայաստանի
Բաքվում ՄԱԿ-ի Միջազգային դատարանի երեկվա որոշումից հետո ընդդեմ Հայաստանի նոր հայց է պատրաստվում։
«Բեռնի կոնվենցիայի հիման վրա սկսվել է օկուպացիայի շրջանում շրջակա միջավայրի աղտոտման հետ կապված Հայաստանի դեմ Ադրբեջանի հայցի առաջին միջպետական ընթացակարգը»,-ԱՊԱ գործակալության հաղորդմամբ ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը: