Հանքարդյունաբերությունը մոտ 200 մլրդ դրամի չափով եկամուտներ է ապահովել պետբյուջե. Ջհանյան

Հայաստանում նախորդ տարի հանքարդյունաբերությունը մոտ 200 մլրդ դրամի չափով եկամուտներ է ապահովել պետբյուջե, այսինքն՝ պետական բյուջեի 2 տրիլիոնից ավել եկամուտների 10 տոկոսն ապահովել է հանքարդյունաբերությունը: 2023-ի համար, սակայն, այդպիսի աննախադեպ մուտքեր չեն սպասվում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը լրագրողների հետ հանդիպմանը:

«2022 թվականն աննախադեպ է եղել պետական բյուջեի եկամուտների մասով: ՀՀ պատմության մեջ աննախադեպ՝ մոտ 2 տրլն դրամի չափ եկամուտներ են հավաքագրվել: Այդ 2 տրլն-ի մոտ 10 տոկոսն ապահովել է հանքարդյունաբերությունը, այսինքն՝ հանքարդյունաբերությունը մոտ 200 մլրդ դրամի չափով եկամուտներ է ապահովել պետական բյուջե»,-ասաց Ջհանյանը:

Նրա գնահատմամբ՝ դա իրականում աննախադեպ է, այն շեմը, որը դրվել է, մոտակա մի քանի տարվա ընթացքում շատ դժվար է լինելու պահպանել: Ոլորտի՝ անցյալ տարի ապահոված մուտքերն այս տարի չեն լինի: Ջհանյանը դա հիմնավորում է մի քանի պատճառներով, օրինակ՝ մետաղական խտանյութերի համար սահմանված արտահանման տուրքը հանվել է: Անցյալ տարի հարկերը վճարվել են 2021-ի շահութաբերության հաշվարկով: «Այսպիսի աննախադեպ մուտքեր 2023 թվականին չենք կանխատեսում: Բայց արդեն հաջորդ տարիներին, երբ արտադրողականությունը կավելանա, սպասում ենք, որ այդպիսի հարկային մուտքեր կլինեն»,-ասաց Ջհանյանը:

Խոսելով ոլորտի մարտահրավերներից՝ նա գլխավորը համարեց դրամի արժևորումը, որը շարունակվում է մինչև հիմա:

«Հիմա դրամի կուրսը մոտ 20-30 տոկոսով ավելին է, քան 2022-ի սկզբին էր: Ոլորտում բոլորն էլ արտահանող կազմակերպություններ են, շատ ծանր դրությամբ մեջ են հայտնվել: Կազմակերպությունների ծախսերը դրամային են, իսկ հասույթը՝ դոլարով: Եվ այսօր ոլորտի արտահանող շատ կազմակերպություններ վնասով են աշխատում»,-ասաց Ջհանյանը:

Սակայն նա կողմ չէ, որ Կենտրոնական բանկն այս հարցում միջամտություն ունի: Միությունը մի քանի առաջարկներ է ներկայացրել կառավարությանը: Առաջարկվել է կազմակերպությունների համար հարկային բեռը թեթևացնել կամ գոնե հարկային վճարումները հետաձգել:

Ոլորտում նախորդ տարի եղել են նաև խնդիրներ, որոնք այս տարի արդեն չկան: Նա նշեց արտահանման տուրքի մասին, որ ոլորտի շատ կազմակերպություններ վճարում էին: Ջհանյանի կարծիքով՝ դա տնտեսապես հիմնավոր չէր: «Երկրորդ խնդիրն այն էր, որ նախորդ տարվա երկրորդ կիսամյակում ունեինք հիմնական մետաղների գների՝ պղնձի, ոսկու գների անկում: Բայց այսօրվա դրությամբ տուրքն արդեն չի գործում, իսկ մետաղների գները վերականգնվել են»,-ասաց Ջհանյանը:

Հայաստանում ոլորտն ունի հիմնական երկու արտադրատեսակ՝ պղնձի կոնցենտրատը, որը նաև ոսկի է պարունակում և ֆերոմոլիբդենը: Ֆերոմոլիբդենի համար արտահանման հիմնական շուկան միշտ եղել է եվրոպական շուկան, մի փոքր մասը գնացել է Ռուսաստան, իսկ պղնձի կոնցենտրատի համար հիմնական շուկան միշտ եղել է Չինաստանը:

Ոլորտի երկրորդ խոշոր արտադրող Թեղուտի հանքը նախորդ տարվա փետրվար, մարտ ամսից արտահանում չի իրականացրել: Սակայն Ջհանյանը վստահեցնում է, որ ոլորտի մյուս բոլոր արտահանողները աճ են գրանցել: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը մոտ 20 տոկոսով ավելի շատ արտադրանք է տվել ու արտահանել: Արտադրողականությունը բարձրացել է, աճը եղել է այն լիցենզիայի սահմաններում, որն ունի կոմբինատը:

Нет описания.

Нет описания.

Нет описания.

դիտվել է 253 անգամ
Լրահոս
Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ Այսօր էլ ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո. Անի Բադալյան Փաշինյանը սկսել է իրեն ու Չեմբեռլենին արդարացնելու գործընթաց Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում. Աբրահամյան Հայաստանը «փաշինյանների» պակաս երբևէ չի ունեցել․ Կարեն Հեքիմյան Մեր որեւէ քայլ երբեւէ չի կարող սպառնալիք հանդիսանալ Հայաստանի համար, ես կասեի հակառակն է. Մետաքսե Հակոբյան Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ Այս իշխանությունը Հայաստանի գոյություն ունեցող սահմանները ապալեգիտիմացրեց, դրեց հարցականի տակ. Արթուր Խաչատրյան Վրաստան. սեփական պրագմատիզմի եւ Ալիեւի դափնիների արանքում ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար Քաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալ ՆԳ նախարարը քաղաքական լուրջ վրիպում է թույլ տվել Փաշինյանը վախեցած է, բայց ոչ՝ Ադրբեջանից ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահից.Ստեփան Դանիելյան Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց Կարեւոր է. Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Կա մի կարևոր գործ, որը պետք է անենք․ Աշոտ Անդրեասյան (video) Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Էս ի՞նչ եք անում․ ի՞նչ որոշումներ եք ընդունել․ Արեգնազ Մանուկյանը նեղը գցեց Ժաննա Անդրեասյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am