Թուրքիայի ու Սիրիայի տարածքում երեկվա երկրաշարժից առաջ երկնագույն բռնկում են նկատել
Սոցցանցերի օգտատերերը տեսանյութ են հրապարակել երեկ երեկոյան թուրք-սիրիական սահմանին տեղի ունեցած երկրաշարժից առաջ երկնքում հայտնված կապույտ բռնկումից։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Տեսանյութում երևում է կապույտ փայլ, որին հաջորդում են ցնցումներ։ Նշվում է, որ այս երեւույթը նկատել են սիրիական Լաթաքիայի եւ Թուրքիայի սահմանամերձ շրջանների բնակիչները։