Թմրանյութը ձեռք էր բերել Telegram-ով. կա ձերբակալված

2023թ. փետրվարի 17-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցում ծառայություն իրականացնող պարեկները նկատել են տարօրինակ վարքագծով մի քաղաքացու, ով իրավապահներին հայտնել է, որ իր մոտ ունի օգտագործված կաթոցիչ, իսկ պայուսակում՝ թմրամիջոց, որից 0.5 գրամ քաշով «կրիստալ» տեսակի թմրամիջոցը, որը ձեռք է բերել «Telegram» հավելվածի միջոցով, պատկանում է իրեն: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է հիշյալ քաղաքացու ինքնությունը:
Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և վերցվել է 23.66 գրամ ընդհանուր քաշով բյուրեղանման զանգվածների պարունակությամբ 28 փաթեթ, ինչպես նաև՝ կապույտ գույնի պլաստմասե բաղկացուցիչով, մոխրացված պատերով և յուրահատուկ հոտով կաթոցիչ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա նշված անձը ձերբակալվել է:

Հայտնաբերված և փորձաքննությանը ներկայացված փաթեթների պարունակությունը ենթարկվել է նախնական զննության, իսկ դրանցից որոշները՝ նաև որակական հետազոտության։ Արդյունքում պարզվել է, որ փաթեթներից 7-ից հանված ընդհանուր 2.64 գրամ քաշով փոշեբյուրեղային զանգվածները հանդիսանում են «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, իսկ մնացած մասի ամբողջական հետազոտության արդյունքերը կտրվեն նշանակված դատաքիմիական փորձաքննության եզրակացության շրջանակներում:

Ձեռք բերված փաստերի հիման վրա վերոհիշյալ քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով: Վարույթն իրականացնող քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը, ապօրինի շրջանառության հնարավորությունը բացահայտելու ուղղությամբ:

ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություն:

դիտվել է 192 անգամ
Լրահոս
Նիկոլի հարցը լուծված է․ ի՞նչն է նրա թվացյալ անպատժելիության աղբյուրը․ Հայկ Նահապետյան (video) Ոստիկանները հունից հանեցին Գառնիկ Դանիելյանին (video) Ալեքսանյանի (Լֆիկի) Մեգամոլի «ախռանան» թույլ չի տալիս քաղաքացիներին Հայաստանի դրոշներով մտնել մոլ (video) Պայքարող ուսանողնե՛ր, ես ձեր ցավը տանեմ, դուք հաղթելու եք․ Հովհաննես Գալստյան (video) Սրանք «մլիցուց» բեթար «մլիցա» են դարձել․ Գեղամ Մանուկյան (video) Քանի որ Արման Բաբաջանյանը չի պատմելու իր կենսագրությունը, դա կանենք մենք․ Ռոբերտ Մարկարյան Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով էին գործում Վե՛րջ, Նիկոլի իշխանությունն էլ չկա․ Խաչիկ Մանուկյան (video) Բայց սա միակ կուրյոզը չէ. կատարում են Նիկոլի ՊՈԱԿ-ի պատվերն ու անբարո քարոզչություն տանում Ռուս սահմանապահները Ներքին Հանդում էլ չեն հսկում անցուդարձը, հավաքել են մալուխները Չվախենա՛ք, Ադրբեջանը Հայաստանի վրա չի հարձակվելու․ Հրանտ Բագրատյան (video) Բերման ենթարկված բոլոր քաղաքացիներն ազատ են արձակվել. ՆԳՆ Ֆրանսահայ համայնքը միացել է Փաշինյանի հրաժարականի պահանջին Հաղարծինի վանահայր Հայր Սամվելին անհիմն բերման էին ենթարկել. Փաստաբան Ձեզ գցեք աղբամանի մեջ ու սպասեք զիբիլի մեքենային. ՔՊ-ականը վիրավորել է ցուցարարներին, ապա հեռացրել գրառումը Մեր հարազատ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում այսպես դիմավորեցինք Սրբազանին. Վահե Սարգսյան Կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյան, ես ու Բագրատյանը գալիս ենք քեզ մոտ խաշ ուտելու (video) Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին մեր ջերմ ողջույնները. Բագրատ Սրբազան Փաշինյանը տապալվեց․ այս պայքարը կանգնեցնել չի լինի․ Արա Վարդանյան (video) Տանիքին աշխատանքներ կատարող երիտասարդը ընկել է ավտոմեքենայի վրա. հիվանդանոցում նա մահացել է Կառավարությունից ներքին, գաղտնի հրահանգ կա՝ Փաշիյանին պաշտպանելու համար Երևանի ավագանու անդամ Արթուր Իսպիրյանի լիազորությունները վաղաժամ դադարել են Արման Բաբաջանյանին ասեք թող իր կենսագրության մասին պատմի. Բագրատ Սրբազան Մարզերը ոտքի են կանգնել․ Արագածոտնի մարզում ևս ավտոերթ է՝ ի աջակցություն ազատագրական շարժման (video) Քաղաքակիրթ աշխարհի լուռ համաձայնությամբ քայլ առ քայլ ԼՂ-ում ոչնչացվում է հայկական մշակութային հետքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 13-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 13-ին՝ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադրբեկյանը Մայիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am