ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն այսօր կայցելի Թուրքիա
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է փետրվարի 16-ին նախատեսված Թուրքիա այցի մասին, գրում է Anadolu-ն։
Գլխավոր քարտուղարի խոսքով՝ ծրագրում է հանդիպել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։
Նրա խոսքով՝ հանդիպմանը կվերլուծվի նաև ՆԱՏՕ-ի և դաշնակիցների օգնության համակարգումը։