2 ամսվա մենություն

Ավելի քան 2 ամիս է, ինչ Արցախը շրջափակված է։ Ալիևի հանցավոր որոշման արդյունքում 120 հազար մեր հայրենակից մնացել են Լաչինի միջանցքի այն կողմում։

Ալիևին հանցակից է Նիկոլ Փաշինյանը, ով Պրահայում համաձայնել է Արցախը ճանաչել որպես Ադրբեջանի մաս։ 2020–ի նոյեմբերի 9–ից հետո Նիկոլը դա բազմիցս էր արել, բայց 2022–ի հոկտեմբերի 6–ին Պրահայում դա պաշտոնական տեսք ստացավ։ Դրանից հետո Ալիևը լկտիացավ։

Արևմուտքն աջակցել է պրահյան գործընթացին, քանզի դրանով հնարավորություն է ստացել վնասել ռուսներին ու դուրս մղել նրանց մեր տարածաշրջանից։ Եթե պաշտոնական Երևանը Արցախը ճանաչում է ադրբեջանական, ապա Ալիևը լկտիանում է ու փակում Լաչինի միջանցքը։

Եթե պաշտոնական Երևանն Արցախը ճանաչում է ադրբեջանական, ապա ռուս խաղաղապահների ներկայությունն է հարցականի տակ հայտնվում։ Հենց դրա համար էլ արևմտյան երկրներն աջակցում են պրահյան գործընթացին։ Նրանք ոչ թե Հայաստանին կամ Արցախին են դեմ, այլ թշնամի են համարում Ռուսաստանին։ Եթե Արցախի հարցերը լուծվեն, ապա կլուծվեն նաև ռուս խաղաղապահների հարցերը։ Դրանից հետո Նիկոլի ձեռքերով կանցնեն Գյումրիում ռուսական 102–րդ ռազմաբազայի հարցերը լուծելուն։ Ռազմաբազա, որը Նիկոլը հռչակել է որպես ՀՀ անվտանգության սպառնալիք։

Ահա այսպիսի աշխարհաքաղաքական խաղերի զոհ ու մանրադրամ են դարձել Հայաստանն ու Արցախը։ Վերջինս երկամսյա մենության մեջ է, քանզի լքված է Հայաստանի իշխանությունների կողմից։ Արևմուտքը հայտարարություններից այն կողմ չի անցնում ու նույնիսկ փոքրիկ պատժամիջոցներ չի կիրառում Ադրբեջանի դեմ։

Գետնի վրա Արցախի կողքին են ռուս խաղաղապահները, բայց նրանք էլ, քաղաքական ու միջազգային իրավիճակից ելնելով, դեռ չեն կարողանում ավելին անել այս պահին։

Քանի դեռ Նիկոլն է Հայաստանում իշխում, պատկերը չի փոխվելու։

Կորյուն Մանուկյան

7or.am

դիտվել է 489 անգամ
Լրահոս
Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր Քաղաքացիները փակել են նաև Մարտունու ճանապարհը Նոյեմբերյանի քրեական հետախուզության պետը բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը «Աննա Հակոբյան VS Հողերի հանձնում» Նիկոլ Փաշինյանը հեռանում է․ Նաիրա Զոհրաբյան (video) Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին 730 մլն դրամ`ջրային պարեկային ծառայությանը «Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը (video) Էս ի՞նչ եք անում․ լարված իրավիճակ Կիրանցում (video) Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն Մխիթարյան Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Սասու՛ն, դե արի պահի սահմանը․ կաբինետից մի՛ խոսա․ կիրանցիներ (video) «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Ոստիկանությունը վերածվել է քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Ռուբեն Մելիքյան Հայաստանը կկարողանա ադրբեջանական գազ գնել. Ալիև Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ Պողոսյան Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... Գուցե եզրակացություն անե՞ք....
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am