Փաստորեն փակ սահմանով Թուրքիա մարդասիրական օգնություն հնարավոր է հասցնել, իսկ Արցախ՝ ոչ. պատգամավոր
Փաստորեն, փակ սահմանով Թուրքիա մարդասիրական օգնություն հնարավոր է հասցնել, բայց շրջափակված, հումանիտար աղետի մեջ գտնվող Արցախ, որտեղ վերջացել են առաջնային անհրաժեշտության ապրանքները` ոչ, դա «ռուսների գործն է, թող իրենք անեն»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով Հայաստանի կողմից ուղարկված 100 տոննա հումանիտար օգնությանը Թուրքիային:
Հիշեցնենք, որ հումանիտար օգնությամբ բեռնված բեռնատարներն անցել են սահմանը Մարգարայի կամրջով և ուղևորվել դեպի երկրաշարժից տուժած շրջան։
Մարգարայի կամրջով հայ-թուրքական փակ ցամաքային սահմանը բեռնատարով վերջին անգամ հատվել է 30 տարի առաջ` 1993 թ.-ին։