Ակնհայտ է, որ ՔՊ-ն և Նիկոլն այլևս չունեն 680.000 ձայն, հետևաբար՝ այդքան մանդատ

«Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է․

«Այս ԱԺ-ի ամենաազդեցիկ գործիչն այլևս գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն է։ Սա տխուր, բայց տրամաբանական հանգրվան էր։ Պետությունն ինքն է վերածվել մի մեծ քրեական գործի։ Այս հանգրվանին բերեց իշխող քաղաքական ուժը՝ ամեն կերպ իշխանություն պահելու իր վտանգավոր ցանկությամբ, ինչպես նաև ընդդիմությունը՝ չհաշվարկված ու հաճախ՝ ապաքաղաքական պահվածքով։

Այս ԱԺ-ն այսօր արդեն ոչնչի մասին է՝ թե´ իր բովանդակությամբ, թե´ իր համամասնությամբ։ 2021 թվականի ընտրական համամասնությունը և տրամաբանությունը խախտվել են ամբողջությամբ։

Ակնհայտ է, որ ՔՊ-ն և Նիկոլն այլևս չունեն 680 հազար ձայն, հետևաբար՝ այդքան մանդատ։ Նրանց սոցիալական և էլեկտորալ բազան բազմակի անգամ փոքրացել է։

«Պատիվ ունեմ»-ի մի կեսը չկա։

«Հայաստան» դաշինքից մի գործընկերը պաշտոնապես ապահարզան է տվել, Քոչարյանի թիմակիցները ազատվող մանդատները հայտնի պատճառներով չեն վերցնում, իսկ Դաշնակցության պատգամավորների թիվն արհեստականորեն մեծանում է։ Ողջ հարգանքով հանդերձ՝ Դաշնակցության հանդեպ, պետք է անկեղծորեն ասել, որ 270 հազար ընտրազանգվածը դաշնակցության ընտրազանգվածը չէր, և ձևավորված համամասնությունն արհեստական է։

Եվ վերջապես՝ դաշինքի առաջին համարը՝ դժվար պահին երկիրը առաջնորդելու հայտ ներկայացրած Ռ. Քոչարյանը, երկար ժամանակ է՝ որևէ հարցով չի շփվում հասարակության հետ։ Անգամ՝ շրջափակված Արցախի հարցով։

Այլ իրողություններ.

1. Ընդդիմադիր երկու խմբակցություններում կան բավականին պատրաստված և ունակ դեմքեր, որոնք կարող են և պետք է ունենան կարևոր դեր՝ Հայաստանի վերականգնման գործում։ Շատ ափսոս է, որ նրանք կոնսերվացվում են անհասկանալի ձևաչափերում։ Այդ պրոցեսի երկարացման վտանգն այն է, որ շատերն ուղղակի մաշվելու են։

2. Ակնհայտորեն ձևավորվել է նոր հանրային ազդեցիկ շերտ, և հենց նրանք են ամենօրյա ռեժիմով գեներացնում միտք, ձևավորում օրակարգ, հանրային տրամադրություններ։ Բայց նրանք չկան ԱԺ-ում։ Սա նույնպես արհեստական վիճակ է։

3. Շատ հետաքրքիր վիճակ է ՀՀԿ-ում։ Մի խումբ գործիչներ իրավամբ այսօր ամենապատրաստված ու փորձ ունեցող, նաև՝ այսօր դաշտում առավել ակտիվ դեմքերից են, բայց խորհրդարանում չեն, և նրանց հետ ԱԺ-ում ասոցիացվում է ի սկզբանե ՀՀԿ-ի հետ կապ չունեցող մի անվանացանկ։

4. ՔՊ-ն. այնտեղ կան մարդիկ, ովքեր, լինելով այդ թիմում, հոգու խորքում չեն կիսում ո´չ «Երկիր Նաիրի», ո´չ «Երկիր դատախազություն» վիճակները։ Ոմանք էլ չեն հասկանում դրանց ողբերգականությունը։ Բայց այլ միջավայրում, այլ ձևաչափերում կարող են լինել լրիվ այլ արդյունավետությամբ, անգամ՝ օգտակար մարդիկ։

5. Եվ վերջապես՝ կա ճչացող հանրային պահանջ՝ ՆՈՐ քաղաքական-հանրային օրակարգի։

Հետևություն. այս ԱԺ-ն ոչնչի մասին է։ Այն չունի հանրային լեգիտիմություն, և այն չունի ոչինչ՝ տալու հանրությանը և երկրին։ Չի հասկացվում, թե ո´ր խմբակցությունը ո´ր ընտրազանգվածն է ներկայացնում, կամ՝ որ քաղաքական ուժին։ Սա պետական և անհատական իներցիայի հետևանք է։ Բայց դա չի նշանակում, որ հրատապ արտահերթ ընտրություններ են պետք։ Դա նույնպես կլինի ընտրություն՝ ոչնչի մասին, որովհետև դեռ չի բյուրեղացել նոր բովանդակություն, չեն ձևավորված նոր առողջ ու իրական ձևաչափեր։ Դա չի նշանակում նաև, որ այսպես կարող է երկար շարունակվել։ Թողնել այսպես՝ ինքնահոսի, նշանակում է՝ բոլորով սպասել պետական-պատմական աղետին։

Ոչ թե սպասել, այլ՝ կասեցնել աղետը

Հայաստանը կարիք ունի նոր պոզիտիվ օրակարգի։ Դա պետք է անեն նոր, առողջ թիմերը-ձևաչափերը։ Նրանց առաքելությունը ոչ թե նիկոլենց հայհոյելն է, այլ՝ ժողովրդին զարգացման նոր բովանդակություն ներկայացնելը, խաղաղության սեփական տեսլականը, նոր խաղի կանոնների ու նոր տիպի պետության ծրագիրը։ Առաջ գնալու պոզիտիվ առաջարկը։

Սա նաև էապես կթուլացնի ներքին չարությունը, որը հիմա խժռում է բոլոր ռացիոնալ գաղափարները։

Բայց սա պետք է արվի արագ, ավելի ճիշտ՝ սա պետք էր անել, երեկ, որովհետև ժամանակը քիչ է։ Ըստ Ալիևի՝ մեկ տարի, գուցե՝ ավելի քիչ։

Շարունակելի․․․»

դիտվել է 173 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունումI’m Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար Փաշինյանը փակագծերը չի բացում. Արեւմտամետները կասկածում են Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞ Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո Պատգամավորներից մինչև ՊԵԿ օպերլիազորներ․ թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները. «Հետք» Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Ի՞նչ հիմքով են ուզում պետականացնել «Գրողների միության» և «Նկարիչների միության» շենքերը. Դատախազության տեղեկանքը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրո Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Խելքի աշաեցե՜ք. Նիկոլին սպասարկող և թուրքերին բացահայտ ծառայողի պահվածք դրսևորող սույն քայլիստ երեսփոխանը ուրիշների գործակալ լինելու մասին է խոսում... Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով Հայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Լարսը բաց է ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով Գողացել են «Գոյ» թատրոնի անձնակազմի սեփական գույքը Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am