Թուրքիայում՝ երկաշարժից 70 ժամ անց, փլատակների տակից փրկվել է 9 ամսական հղի կին
Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից 70 ժամ անց Քահրամանամարաշում փլատակների տակից փրկվել է հղիության 9-րդ ամսում գտնվող կին։
Նշվում է, որ նա 35 տարեկան է:
Հիշեցնենք, որ երկրաշարժի հետեւանքով Թուրքիայում զոհերի թիվը հասել է 14 014-ի, իսկ տուժածները՝ 63 794։