ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպման հարցը քննարկվում է. Սերգեյ Ռյաբկով
Մոսկվան չի հրաժարվում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումից, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը Դիվանագիտական աշխատողի օրվան նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ:
Նա ասել է, որ հարցը մշակման փուլում է, և իրենք այդ գաղափարից չեն հրաժարվում։