Թուրքիայի արեւելքում եւ Կիպրոսին հարող շրջանում նոր ցնցումներ են սպասվում
Հոլանդացի սեյսմոլոգ Ֆրենկ Խուգերբիթսը Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից երեք օր առաջ կանխատեսել էր, որ նման երկրաշարժ է սպասվում։
«Վաղ, թե ուշ 7.5 մագնիտուդով երկրաշարժ է լինելու Թուրքիայի կենտրոնական ու հարավային շրջաններում, Լիբանանում. Սիրիայում, Հորդանանում»։
Հոլանդացի սեյսմոլոգի՝ փետրվարի 3-ին թվիթթերում արած այս գրառումը լուրջ չեն ընդունել հատկապես սոցցանցերի օգտատերերը։ Խուգերբիթսի գրառումն ակտիվորեն սկսել է տարածվել երկրաշարժից ժամեր անց արդեն։
Բացի հոլանդացի սեյսմոլոգից, երկրաշարժի վտանգի մասին նախազգուշացրել էին նաև լեռնային երկրաբանության փորձագետ Սերքան Իչելլին։ 2022թ. դեկտեմբերի 22-ին Daily Sabah թերթին տված հարցազրույցում վերջինս նշել էր, որ Թուրքիայում՝ Մարմարա ծովի ափամերձ գոտում, որը Թուրքիայի ամենախիտ բնակեցված մասերից է, ուժեղ երկրաշարժ է սպասվում։ Նա կանխատեսել էր, որ երկրաշարժեր կլինեն նաև Ստամբուլում, բայց ոչ մեծ ուժգնությամբ ։ Իչելին նախազգուշացրել էր, որ ավերիչ երկրաշարժ է սպասվում Էգեյան ծովին հարող հատվածում։
Այդուհանդերձ, ամերիկացի երկրաբանները շարունակում են պնդել, որ երկրաշարժի կանխատեսումները որևէ գիտական հիմնավորում չունեն, քանի որ հանդիսանում են բնության երևույթներ։
Այն, որ հյուսիսային անատոլիական խզվածքը դեռ մի քանի շաբաթ կտևի, նշում են տարբեր փորձագետներ։
Իտալացի փորձագետ Ջանլուկ Վալենսիզը զգուշացրել է, որ Թուրքիայի արեւելքում՝ Կիպրոսին հարող շրջանում, նոր ցնցումներ են սպասվում։
Իսկ Հետազոտությունների ազգային կենտրոնի ու երկրաֆիզիկայի ազգային ինստիտուտի առաջատար հետազոտող Գուիդե Վենտուրան այն եզրահանգման է եկել, որ շարունակվող երկրաշարժերը կարող են սեյսմիկ ակտիվության նոր օջախներ առաջացնել Թուրքիայի այլ հատվածներում ևս։ Ամեն ինչ կախված է ստորգետնյա ցնցումների ուժգնությունից։
Աղբյուր` Փաստինֆո