Դիեր՝ փողոցներում. Թուրքիայում ոչ թուրքաբնակ շրջաններում պետությունը օգնության չի հասնում
Թուրքական T24.com–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի Մարաշի Փազարջըքի շրջանում տեղի ունեցած ուժգին երկրաշարժից հետո Հաթայ նահանգում բնակիչները անօգնական են մնացել։ Պետությունը որեւէ օգնություն չի ուղարկել Անթաքյա, եւ փողոցներում դիակները թափված են առանց ծածկել, իսկ փլատակների տակ ողջ մնացածների ձայներն են լսվում։
Ինչպես հաղորդվում է Հաթայ նահանգում ազգությամբ թուրքեր գրեթե չեն բնակվում, հիմնական բնակչությունը՝ ալեւիներ, քրդեր, արաբներ, հայեր, ասորիներ։