ԱՄՆ-ն Թուրքիային պատժամիջոցներով է սպառնացել
Վերջին օրերին ԱՄՆ-ն Թուրքիային զգուշացրել է Ռուսաստան քիմիկատների, միկրոչիպերի եւ այլ ապրանքների արտահանման կապակցությամբ, որոնք կարող են օգտագործվել Ուկրաինայում Մոսկվայի ռազմական գործողություններում, եւ կարող են պատժամիջոցներ խախտող թուրքական ընկերություններին կամ բանկերին պատժելու միջոցներ ձեռնարկել, հաղորդում է Reuters-ը:
Բանկիրների հետ հանդիպման ժամանակ Նելսոնն ասել է, որ Ռուսաստան արտահանման նկատելի տարեկան աճը թուրքական ընկերություններին «հատկապես խոցելի է դարձնում հեղինակության ռիսկերի եւ պատժամիջոցների նկատմամբ» կամ զրկում է նրանց «Մեծ յոթնյակի» երկրների շուկաներ մուտք գործելուց:
Նելսոնը նշել է, որ թուրքական ընկերությունները պետք է «լրացուցիչ նախազգուշական միջոցներ ձեռնարկեն, որպեսզի խուսափեն գործարքներից, որոնք կապված են երկակի նշանակության տեխնոլոգիաների հնարավոր փոխանցման հետ, որոնք կարող են օգտագործվել ռուսական ռազմարդյունաբերական համալիրի կողմից»։