Հարկավոր է չառաջնորդվել «я начальник, ты дурак, ты начальник, я дурак սկզբունքով. Մարգարյանը՝ արտարժույթով վարկերի տրամադրման արգելքի մասին

Հայաստանի տնտեսությունը տասնամյակներ շարունակ գերդոլարիզացված է եղել, դոլարի պաշտամունքը մշտապես եղել է օրակարգում: Խնդիրը նրանում է, որ ոչ միայն բնակչությունը, այլև ներկրումներ իրականացնող տնտեսվարողները մշտապես կարիք ունեն արտարժութային միջոցների և այս իմաստով շատ փոխառություններ կարող են բացվել արտարժույթով: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը՝ անդրադառնալով Հայաստանում արտարժույթով վարկեր տրամադրելու արգելքի վերաբերյալ նախագծին:

«Արտաքին արտահանման գործարքները, արտաքին առևտրային գործարքները ռիսկի տակ են հայտնվում, հարկավոր է բալանսավորված նայել այդ ռիսկերին: Հայաստանը ներմուծումից մշտապես կախված երկիր է, միայն բնակչության մասին «հոգ տանելով» չէ, հարկավոր է խոսել մասնագետների հետ և չառաջնորդվել «я начальник, ты дурак, ты начальник, я дурак սկզբունքով»,- նշեց նա:

Դոլարով, եվրոյով կամ այլ արտարժույթով վարկերի տրամադրումն արգելելով՝ պետությունը արտարժութային ռիսկը վերցնում է իր վրա: Մասնավոր բանկերը չեն կարող արտարժույթով գործարքներ, տեղաբաշխումներ անել և պարտավոր են այդ ամենը փոխանակել ԿԲ սահմանած ՀՀ դրամի փոխարժեքով:

«Այս դեպքում դրամի փոխարկելիության անհրաժեշտությունն ավելանում է և դա ճիշտ է: ՀՀ միակ վճարամիջոցը, գործարքներ իրականացնելու միակ վճարամիջոցը ՀՀ դրամն է, այլ հարց է, թե այդ դրամը որքանով է ազատ փոխարկելի արժույթ: Ցավոք, ՀՀ տարածքում է միայն մեր դրամը հանդիսանում փոխանակության մասսայական գործիք»,- նկատեց տնտեսագետը:

Մարգարյանի խոսքով՝ գաղափարը լավն է, սակայն նախագիծը մինչև խորհրդարան տանելը, ապրիորի պարտադրելը, պետք է նախ տեղադրվեր «e-draft» հավելվածում, դրվեր հանրային քննարկման՝ այդ գործընթացում ներգրավվելով հիմնական շահառուներին՝ ԿԲ-ին, Հայաստանի բանկերի միության ղեկավար կազմին, նաև հայաստանյան բոլոր բանկերի ղեկավարներին, հետո միայն քննարկվեր ԱԺ հանձնաժողովում:

Տնտեսագետն ասում է՝ Հայաստանը ազատական երկիր է և դրամական հոսքերի առաջարկն ու պահանջարկն իրականացվում է շուկայական սկզբունքներով և միայն արտարժույթով տրամադրվող վարկերն արգելելով խնդիրը չի լուծվի, միևնույն է՝ մարդիկ ինչ-որ աղբյուրներից ձեռք կբերեն իրենց անհրաժեշտ միջոցները՝ ստվերային շուկան կզարգանա, «վալյուտային» վաշխառությունը կտարածվի, իսկ այդ ամենը ինչպես են վերահսկելու, կամ այլընտրանքային լուծումներ գտնողներին ինչպես են պատժելու:

Բացի այդ՝ մեր երկրի ընդհանուր հոսքերի մակրոտնտեսական իրավիճակը շատ տխուր վիճակում է այսօր. պետական պարտքը հասել է ահռելի չափերի, Հայաստանին այլևս էժան վարկեր չեն տրամադրում, իսկ օրվա կառավարությունը, հատկապես վերջին 4-5 տարիներին, խնդիրը փորձում է լուծել սեփական բնակչության գրպանը մտնելով: Խոսքը ահռելի, աստղաբաշխական չափերի հասնող ներքին պարտքի մասին է, իսկ ներքին պարտքը, ըստ տնտեսագետի, սուվերեն դեֆոլտի, սնանկության նախադուռն է: Մարգարյանը «ավանտյուրա» է որակում պատկան մարմինների հավաստիացումները, թե արտաքին պարտքը չի հատել 60 տոկոսի շեմը, հետևաբար՝ պետք չէ անհանգստանալ:

«Արտաքին պարտքը հասել է մի այսպես ասած կրիտիկական զանգվածի, երբ ուղղությունը վեկտորական փոխվում է՝ փող չեն տալիս, բայց քանի որ դու անընդհատ կուտակել ես այդ պարտքը՝ պետք է սպասարկես, ինչպե՞ս պետք է սպասարկես, իհարկե, վալյուտային միջոցներով: Մարդիկ, երբ որևէ պաշտոն են զբաղեցնում, կարծում են՝ իրենք ամենախելացին են և իրենցից խելացի մարդ չկա: Շատ հարցեր կան, որ այդ օրակարգը խիստ կասկածահարույց և կոնյուկտորային են դարձնում»,- ընդգծեց տնտեսագետը:

Տնտեսագետի դիտարկմամբ՝ արտարժույթի հետ կապված կարգավորումները երկսայր սուր են, դրանք կարող են երկկողմանի վատթար իրավիճակ ստեղծել, եթե արտաքին ազդակները կամ շոկերը բարենպաստ չեն, իսկ որ մեր երկիրը այսօր կանգնած է ռազմաքաղաքական, տնտեսական, սոցիալական անվտանգային լրջագույն մարտահրավերների առաջ՝ փաստ է:

Նրա կարծիքով՝ նախատեսվող փոփոխությունը կարող է ազդել նաև գնաճային իրավիճակի վրա:

«Այդ նախագիծը մշակողները հիմնավորումներ բերելիս նմանօրինակ փաստարկները հաշվի առե՞լ են, թե՞ ոչ, կամ հաշվարկե՞լ են՝ ինչպես դա կանդրադառնա այսօր բում ապրող ոլորտների, օրինակ, շինարարության կամ, ոչ բարով, խաղաբիսզնեսի վրա: Հայաստանն այսօր վերածվել է մի մեծ կազինոյի, որտեղ անկասկած ոչ վերջին դերն է խաղում արտարժութային գործոնը», -հավելեց տնտեսագետը:

Նշենք, որ նախագծի շուրջ քննարկումների, նաև բուն նախագծի վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ նաև Հայաստանի բանկերի միությունից, սակայն կառույցից հրաժարվեցին մեր հարցերին բանավոր պատասխանել. գրավոր հարցման պատասխանը կտրամադրեն օրենքով սահմանված ժամկետում:

Հիշեցնենք, որ հունվարի 30-ին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԱԺ իշխող խմբակցության պատագամավորներ Գևորգ Պապոյանի, Արուսյակ Մանավազյանի ու Նարեկ Գրիգորյանի հեղինակած ««Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջրկվում է ՀՀ քաղաքացիներին արգելել դոլարով, եվրոյով կամ այլ արտարժույթով վարկեր վերցնել ՀՀ բանկերից ու վարկային կազմակերպություններից:

Նախագիծն առաջիկայում կքննարկվի խորհրդարանում։

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանի խոսքով՝ նախագծի վերաբերյալ հայաստանյան բանկերը որևէ առաջարկ կամ դժգոհություն չեն ներկայացրել։

դիտվել է 330 անգամ
Լրահոս
Կարո՞ղ է Հայաստանը դուրս գալ ՀԱՊԿ–ից. ռուս լրագրողը՝ Զախարովային (video) Ոտքի՛ հայ կանայք, հա՛յ մայրեր․ կանանց կոչը (video) Մի հատ էլ էդ ձողերից վերցրեք, ձևի համար Ջերմուկում դրեք. Խաչատրյանի ելույթից հետո իրավիճակը սրվեց (video) Ապուշնե՛ր, ավելի լավ է հիմա մեռնեմ էստեղ, քան թե իմ գերեզմանը պղծեն սրանք․ քաղաքացին՝ ՆԳՆ-ի դիմաց (video) Հարցվածների 54%-ը Անդրանիկ Քոչարյանի խոսքերի համարում է թուրքական ծրագիր (video) Ձեր մեջքի հետևում նստած Արշակյանի բռնությունն արդարացնու՞մ եք․ Աննա Գրիգորյանը՝ գլխավոր դատախազին (video) Աննա Վարդապետյա՛ն, դու հենց հիմա հանցագործություն ես կոծկում․ քաղաքացի (video) 82% հարցված ՀՀ քաղաքացիները Բաքվի հետ պատրաստ չեն ապրել․ «GALLUP»-ի արդյունքները (video) Այո՛, վրիպակ է տեղի ունեցել. Գլխավոր դատախազը՝ Աշոտյանի գործի մասին (video) «Յաշման» եկավ, բրավո՛. Կիրանցում քաղաքացիները դիմավորում են սև բերետավորներին (video) Գլխավոր դատախազը՝ Աննա Հակոբյանի մասնակցությամբ միջադեպի մասին (video) Դրանից հետո էլի կարող եք շարունակել լռել՝ ձևացնելով, թե արտառոց ոչինչ չկա. Վարդան Ոսկանյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները հանդիպել են Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանին ՇՏԱՊ․ Հենց հիմա կիրանցիները շրջափակման մեջ են․ ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյան (video) Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել Աշխարհի 12 հայկական ուսանողական և երիտասարդական միություն դատապարտել է Փաշինյանի քաղաքականությունը և ողջունել Տավուշում ձևավորված շարժումը Կարո՞ղ եք ասել, որ ՀՀ-ում չկան քաղբանտարկյալներ. ընդդիմադիր պատգամավորը՝ գլխավոր դատախազին (video) Այս տվյալները ցույց են տալիս, որ ժողովուրդը դեմ է Հայոց ցեղասպանությունը մոռանալու գնով Թուրքիայի հետ մերձեցման քաղաքականությանը․ Բենիամին Մաթևոսյան Գլխավոր դատախազի աբսուրդային հայտարարությունը 44-օրյա պատերազմի պարտության վերաբերյալ (video) Շվեդիայի համայնքային խորհուրդը դատապարտում է Փաշինյանի միակողմանի զիջումները «Մալյան, Մախսուդյան․․․հոդվածները ծանր չեն, կալանք է կիրառվել», «Կարծում էի՝ ավելի պատրաստված կլինեք» (video) Մինչ Հայկազն իր մյուս հաստագլուխների հետ ծեծում է նվիրյալ հայերին, ես և ընկերներս ուժեղացնում ենք իր հարազատ Ջիլ գյուղի դիրքերը․ Հոխիկյան Ոտքի՛ կանգնենք, Հայաստանը չպետք է կրկնի Արցախի ճակատագիրը․ «Մայր Հայաստանի» ակցիան՝ Վանաձորում (video) Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․ Գառնիկ Դանիելյան Ռուսաստանի օգնությունից հրաժարվելը Հայաստանի համար մահացու է. Անատոլի Մատվիյչուկ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am