Պակիստանում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 90-ի
Պակիստանի Փեշավարի մզկիթներից մեկում հզոր պայթյուն է որոտացել։ Մահապարտ-ահաբեկչի գործողություններից առնվազն 90 մարդ է մահացել, ավելի քան 200-ը վիրավորվել և տեղափոխվել է քաղաքի բժշկական հաստատություններ։
Նախնական տեղեկություններով՝ մզկիթի ներսում կարող էր լինել մոտ 500 մարդ։ Պայթյունի հետևանքով՝ շենքը մասամբ փլուզվել է։
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան Թեհրիկ-ի Պակիստան» ահաբեկչական կազմակերպությունը։