Կարսում շարունակվում են Թուրքիայի պատմության մեջ ամենախոշոր զորավարժությունները՝ Ադրբեջանի մասնակցությամբ
Կարս նահանգում շարունակվում են Թուրքիայի պատմության մեջ ամենախոշոր «Ձմեռային զորավարժություններ 2023» զորավարժությունները, հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
Զորավարժություններին Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումների հետ մասնակցում են 17 երկրից՝ Գերմանիայից, Ադրբեջանից, Ղազախստանից և Մեծ Բրիտանիայից զինվորականներ և այլ երկրներից։
Զորավարժություններն անցկացվում են Թուրքիայի զինված ուժերի 14-րդ մոտոհրաձգային բրիգադի հրամանատարության պատասխանատվության գոտում: