Պակիստանի մզկիթում պայթյունի հետևանքով կա առնվազն 19 զոհ
Պակիստանի Փեշավար քաղաքի մզկիթներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել, ևս 90 մարդ՝ վիրավորվել: Այս մասին տեղեկանում ենք Reuters գործակալությունից:
Մզկիթը տեղակայված է ոստիկանական բաժանմունքի հարևանությամբ, որտեղ պայթյունի պահին 260 մարդ է գտնվել, տուժածներից շատերը ոստիկաններ են, որոնք հավաքված են եղել կեսօրյա աղոթքի: