Պարտքն ավելացել է ևս 1,4 մլրդ դոլարով՝ արագորեն մոտենալով 11 միլիարդին

Անցած տարվա հոկտեմբերի վերջին Հայաստանի պետական պարտքը հատեց 10 մլրդ դոլարի շեմը։ Հաջորդող 2 ամիսներին այն արագորեն մոտեցավ 11 միլիարդին։

Ֆինանսների նախարարության հրապարակած տվյալներով, դեկտեմբերի վերջին պետական պարտքը դոլարային արտահայտությամբ կազմել է ավելի քան 10 մլրդ 637 մլն դոլար։

Ընդամենը 2 ամսվա ընթացքում պարտքն ավելացել է ևս 574 մլն դոլարով։

Երբ Նիկոլ Փաշինյանը 2018թ. ստանձնեց վարչապետի պաշտոնը, Հայաստանի պետական պարտքը դեռևս 6,7 մլրդ դոլարի սահմաններում էր։ Հիմա արդեն պարտքն անցնում է 10,7 միլիարդից։

Այս ընթացքում պարտքն ավելացել է 4 մլրդ դոլարով։

Դա տեղի է ունեցել ընդամենը 4,5 տարվա ընթացքում, ինչը շատ կարճ ժամանակահատված է պարտքի այդպիսի մեծ բեռ կուտակելու համար։ Ստացվում է, որ պարտքը միջինը տարեկան աճել է գրեթե 1 մլրդ դոլարով։

Նախկինում էլ Հայաստանի պետական պարտքը տարեցտարի ավելանում էր, բայց շատ ավելի դանդաղ տեմպով։ Հիմա տեմպն անհամեմատ ավելի բարձր է։

Գրեթե 28 տարում Հայաստանը հասցրել էր կուտակել՝ 6,7 մլրդ դոլարի, իսկ վերջին ընդամենը 4,5 տարում կամ 6-7 անգամ ավելի կարճ ժամանակահատվածում՝ 4 միլիարդի պարտք։

Պարտքի այսպիսի արագ աճը լուրջ բեռ է բյուջեի համար։ Որքան էլ իշխանությունները փորձեն համոզել, որ դրանից չպետք է անհանգստանալ, փաստն այն է, որ պարտքի սպասարկումը մեծ գումարներ է տանում պետական միջոցներից։ Խոսքը հարյուրավոր միլիոն դոլարների մասին է։

Միայն այս տարի պետական պարտքի սպասարկումը՝ տոկոսավճարները և մայր գումարի մարումը, միասին կկազմի գրեթե 1,5 մլրդ դոլար։

Այդ գումարի մի մասը սպասարկվում է՝ բյուջեի միջոցների, իսկ մյուս մասը՝ նոր պարտքերի ներգրավման հաշվին։ Նոր պարտք ենք վերցնում, ավելացնում պետության պարտքի բեռը՝ եղածները սպասարկելու համար։

Ինչ-որ պահի սա կարող է լուրջ գլխացավանք դառնալ պետության համար։

Հատկապես որ, պարտքի անվանական աճն ուղեկցվում է նաև պարտքի թանկացմամբ։

Վերջին շրջանում էապես բարձրացել է պարտքի տոկոսադրույքը, որովհետև թանկացել են ներգրավվող միջոցները։

Այլ կերպ, ոչ միայն պարտքն են ավելացնում, այլև ավելացնում են թանկ փողերի հաշվին։

Այսքանից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե մեր տնտեսության վիճակն այնքան լավ է, որ բոլորը պատրաստ են մեզ պարտք տրամադրել։

Թանկ պարտքեր, իհարկե, կտրամադրեն։ Բայց դա մեր տնտեսության լավ վիճակով չէ, որ պայմանավորված է. դա այն ռիսկն է, որը պարտքատերերը ստանձնում են՝ իրենց գումարները մեզ վստահելով։ Այդ ռիսկի դիմաց նրանք շատ ավելի մեծ գին են պահանջում։ Իշխանություններն էլ, առանց ծանր ու թեթև անելու, պետությանն ու սերունդներին մտցնում են նման բեռի տակ։

Առանց այդ էլ Հայաստանի պարտքի գինն այսօր արդեն շատ բարձր է։ Կառավարության պարտավորությունների գծով, որոնք կազմում են պարտքի 95 տոկոսը, այն հասել է 6,3 տոկոսի։ Սա աննախադեպ է բոլոր ժամանակների կտրվածքով։

Երբևէ Հայաստանը պարտքի այսպիսի բարձր գին չի ունեցել։ Նախկինում այն հիմնականում 4-4,2 տոկոսի սահմաններում էր։

Պարտքի գինը կտրուկ ավելացավ անցած տարի։ Տարեսկզբին այն 4,7 տոկոս էր, իսկ արդեն տարեվերջին հասավ 6,3 տոկոսի։

Մեկ տարում պարտքը թանկացավ 1,6 տոկոսով։

Սա նախադեպը չունեցող թռիչքային աճ է, ինչի հետևանքով Հայաստանի պարտքի գինը համարժեք է դարձել կոմերցիոն վարկերի գնին։ Ու դեռ իշխանությունները հայտարարում են, թե ունենք պարտքի ցուցանիշների բարելավում։

Բարձրացել է պարտքի ոչ միայն գինը, այլև կրճատվել է սպասարկման ժամանակահատվածը։

Անցած տարվա սկզբին մարման միջին կշռված ժամկետը 8,4 տարի էր, տարեվերջին դարձել է 7,7 տարի։

Այն դուրս է եկել նաև կառավարության սահմանած ուղենշից։ Դրանով այն չպետք է 8 տարվանից պակաս լիներ, բայց ինչպես տեսնում ենք, իջել է 7,7-ի։

Կառավարությունը խախտել է նաև իր դրած պահանջը։ Չնայած պարտքի ցուցանիշների սահմանված նորմերի առումով սա ո՛չ առաջին, ո՛չ էլ հավանաբար վերջին շեղումն է լինելու։

Վերջին տարիներին կառավարությունը դուրս է եկել պարտքի մակարդակի պարտավորեցնող բնականոն հունից՝ մի կողմից՝ պարտքի մեծ տեմպերով ավելացման, մյուս կողմից՝ ՀՆԱ ոչ համաչափ աճի հետևանքով։ Դեռ լավ է, որ անցած տարի, հայտնի գործոնների արդյունքում, ունեցանք տնտեսական բարձր աճ, ինչը որոշ չափով թուլացրեց պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը։ Այդ առումով պարտքը հիմա ավելի բարվոք դիրքում է գտնվում, բայց դա չի նշանակում, թե անցած տարի կառավարությունը պարտքի բեռի պակաս քիչ ավելացում է արել։

Պաշտոնական տվյալներով, 2022թ. Հայաստանի պետական պարտքը դոլարային արտահայտությամբ ավելացել է 1 մլրդ 412 մլն դոլարով։ 2021թ. դեկտեմբերի վերջին եղել է 9 մլրդ 225 մլն դոլար, 2022թ. դեկտեմբերի վերջին դարձել է 10 մլրդ 637 մլն դոլար։

Պարտքն ավելացել է հիմնականում կառավարության պարտավորությունների հաշվին, որոնք անցած տարվա վերջին կազմել են 10 մլրդ 86 մլն դոլար՝ մեկ տարվա ընթացքում աճելով 1 մլրդ 318 մլն դոլարով։

Կառավարության պարտքի աճը տեղի է ունեցել գերազանցապես ներքին պարտքի հաշվին։ Այն շուրջ 2,6 միլիարդից, դոլարային արտահայտությամբ, հասել է 4,2 միլիարդի։

Մեկ տարում կառավարության ներքին պարտքն ավելացել է 1,6 մլրդ դոլարով։

Ներքին պարտքի մի մասը դրամային է, մյուս մասը՝ դոլարային։ Դոլարային պարտքի բաժինը մոտենում է կես միլիարդի։ Միայն անցած տարի այն ավելացել է 314 միլիոնով։ Ներքին պարտքի մյուս մասը դրամային փոխառություններն են, որոնք ներգրավվել են պետական գանձապետական պարտատոմսերի թողարկման հաշվին։

Այսպիսի կտրուկ աճի հետևանքով ներքին պարտքն արագորեն մոտեցել է արտաքին պարտքին։

Վերջին տվյալներով, կառավարության պարտքի հարաբերակցությունը 58։42 տոկոս է. 58 տոկոսն արտաքին պարտքն է, 42 տոկոսը՝ ներքինը։

Ընդամենը 1 տարի առաջ ներքին պարտքը կառավարության պարտավորություններում 30 տոկոսից պակաս էր։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Աղբյուրը՝ 168.am

դիտվել է 946 անգամ
Լրահոս
Ի՞նչ միայն Տավուշի գյուղեր․ լսե՛ք՝ Նիկոլից ինչ են նաև կորզել ադրբեջանցիները․ Գագիկ Համբարյան (video) Արա Սերժի՞կ, բա արի տունդ առ․ Արա Վարդանյան (video) Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. Փաշինյանը մանրամասնել է (video) Եթիմնե՛ր, ասելիք չունե՞ք՝ ձեր պատճառով Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել․ Արա Վարդանյան (video) ՀՐԱՏԱՊ․մինչև Ալավերդի հասնելու են ադրբեջանցիները․ գազատարը կարող են պայթեցնել․ Անդրանիկ Հովհաննիսյան (video) Լարված իրավիճակ․ Կիրանցում ոստիկանները փորձել են խանգարել մարդկանց ու ստացել պատասխան․ Իշխանյան (video) 38-ամյա որդին սպնել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում Սահմանադրության 116-րդ հոդվածի հիմքով՝ քաղաքական և ռազմական բնույթ կրող միջազգային փաստաթղթի տակ ցանկացած պաշտոնյայի ստորագրություն չունի իրավական ուժ». Գևորգ Դանիելյան Չափագրումներից պարզ է դառնում, որ եկեղեցի է քանդվելու, դպրոցը, հարևանիս ու իմ տները․ Տավուշցի Մանրամասներ «Քաղպայմանագրի» փակ նիստից. «Հրապարակ» Փաշինյանը բացառապես թուրքական նարատիվներ է հնչեցնում. Վադիմ Արությունով Մանրամասներ․ ի՞նչ է կատարվում այս պահին Տավուշում Առաջին պաշտպանական բնագիծն ամբողջովին տրվում է Ադրբեջանին. ռազմական փորձագետ. «Հրապարակ» Չէի ուզի, որ գերագնահատենք տեղի ունեցածը. Նիկոլ Փաշինյան Տավուշի մարզպետը պահանջեց լրագրողներից չլուսաբանել հանդիպումը Ինչպես են ադրբեջանցիները տոնում ՀՀ իշխանությունների հերթական հանձնողական որոշումը ՔՊ-ական կապիտուլյանտներ, Գրանադայից հետո գոռում էիք, թե անկլավները հանձնելու հարց չկա, բա սա ի՞նչ է. Շարմազանով Ինչպես թրջվածը չի վախենում անձրևից, այնպես էլ կապիտուլյանտներն են գովերգում նոր կապիտուլյացիան. Արտակ Զաքարյան Գյուղերը տվեց․ հենց հիմա Նիկոլը, ՔՊ-ն ու Ադրբեջանը տոնում են իրենց հաղթանակը․ Արա Վարդանյան (video) Ռուբեն Վարդանյանը գնում է այս ծայրահեղ քայլին, որովհետև նրա մեջքին այդպես էլ հայկական պետությունը չկանգնեց. Հովհաննես Ավետիսյան Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո Ջիլիզայի վարչական տարածքները, հետո ապրիլի 24-ն աշխատանքային օր դարձնելը, հետո… . Էդգար Էլբակյան Իրանի դեսպանի արձագանքը՝ Տավուշի գյուղերը ադրբեջանցիներին հանձնելու որոշմանը (video) Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում Առողջապահության նախարարին ենթակա հիմնարկը նրան դատի է տվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am