Հռոմի Ֆրանցիսկոս պապը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար իրավիճակի համար։ Այս մասին հաղորդում է Vaticannews.va-ն։
Ստորև ներկայացվում է ելույթի արևմտահայերեն տեքստը․
«29 Յունուար 2023ի կիրակնօրեայ Մարեմեան Աղօթքը յատկանշուեցաւ Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետին նորոգուած կոչով` անյապաղ լուծում գտնելու Լաչինի Միջանցքին համար, «անմարդկային» նկատելով Արցախի մէջ շրջափակուած հայ բնակիչներուն իրավիճակը։
Անցեալ 18 դեկտեմբերին Ֆրանչիսկոս Սրբազան Պապը իր մտահոգութիւնը արտայայտած էր Լաչինի միջանցքին մէջ ստեղծուած իրավիճակին կապակցութեամբ, նշելով, թէ ինք «մասնաւորապէս մտահոգ է բնակչութեան մարդասիրական անկայուն պայմաններուն համար», ու այդ պայմաններուն «վատթարացումի վտանգին համար, ձմեռային եղանակի ընթացքին»։ Սրբազան Պապը ապա կոչ ուղղած էր հարցին մէջ ներգրաւուած անձերուն, որ «յանձնառու ըլլան խաղաղ լուծումներ գտնելու` յանուն մարդոց բարօրութեան»։
Նորին Սրբութեան մտահոգութիւնն ու կոչը ուղղուած էին Լեռնային Ղարաբաղի 120,000 հայ բնակչութեան, որոնց շարքին կան 30,000 մանուկներ։
Ազրպէյճանցիներու «բնապահպական» նկատառումներով կատարուած անոնց շրջապատումն ու աշխարհէն մեկուսացումը, մարդասիրական ճգնաժամի մեծ սպառնալիք է եւ ասոր համար է, որ ահամ մէկ ամիս ետք, Նորին Սրբութիւնը չի զլացաւ դարձեալ բարձրացնելու իր ձայնը ու անգամ մը եւս կոչ ուղղելու Լաչինի միջանցքի հարցին լուծում գտնելու համար, իր մօտիկութիւնը արտայայտելով անմեղ բնակչութեան որ կը դիմակայէ անմարդկային պայմաններ։
«Ես կը նորոգեմ կոչս ՝ Հարաւային Կովկասի Լաչինի միջանցքին տարածքին տիրող մարդասիրական լուրջ իրավիճակին ի տես։ Մօտիկ եմ բոլոր անոնց որոնք, ձմռան մէջ, ստիպուած են դիմակայել անմարդկային այդպիսի պայմաններ։ Անհրաժեշտ է միջազգային մակարդակով ամէն ջանք գործադրել, լուծումներ գտնելու համար ի նպաստ մարդոց բարօրութեան» ըսաւ Ֆրանչիսկոս Պապը իր ուղղած կոչին մէջ։
Մարտի 25-ին,ժամը 13:00-ին, Նկարիչների միության տանը՝ 2-րդ հարկում, տեղի կունենա Радуга արվեստի կենտրոնի հաշվետու ցուցահանդեսը՝ Գույների ուժը խորագրով: Հեռ. 094241111
Մարտի 24-ին,ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը
Մարտի 24-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Մարտի 24-ին, ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին դատախազ Սոկրատ Հովսեփյանը:
Մարտի 24-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է երգչուհի Արմինե Գրիգորյանը։
Մարտի 24-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահրամ Սահակյանը
Մարտի 24-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մարտի 23-ին, ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Իսագուլյանը
Մարտի 23-ին, ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Մարտի 23-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը