Ահազանգ է ստացվել, որ Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենա է այրվում
![Ահազանգ է ստացվել, որ Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենա է այրվում](/timthumb.php?src=/disc/29-01-23/892797d3a185e9e3c9c869506e148c7f.jpg&w=708)
Այսօր՝ հունվարի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Սվաճյան փողոցի թիվ 40 շենքի դիմաց, Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենա է այրվում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի թիվ 7 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳԲ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։