Հայաստանի մի շարք տարածքներում ձյուն է տեղում
![Հայաստանի մի շարք տարածքներում ձյուն է տեղում](/timthumb.php?src=/disc/29-01-23/a4e9d3e2a5b266479866573d10285c4f.jpg&w=708)
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Արագածոտնի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Արմավիրի մարզում, Աբովյան, Եղվարդ, Մասիս, Արարատ, Վեդի, Թալին, Արագած, Աշտարակ, Ապարան և Արթիկ քաղաքներում տեղում է ձյուն։